Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում ակտիվիստներին խուզարկում են, առգրավում հեռախոսները

Մայիս 13,2014 12:40

Մաշտոցի պուրակից քիչ առաջ 4 ակտիվիստ է բերման ենթարկվել: Ակտիվիստները ցուցապաստառներով պուրակ էին գնացել իրենց բողոքն արտահայտելու պուրակի անվանափոխության կապակցությամբ: Նրանք ցանկանում էին իրենց բողոքը տեղ հասցնել Ֆրանսիայի նախագահին, բայց մինչեւ նախագահի այցը ոստիկանները խլել են նրանց ձեռքից ցուցապաստառները եւ տարել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Բերման ենթարկվածներից Աննա Շահնազարյանը Aravot.am-ին ասաց, որ ոստիկանությունում նրանց սկսել են խուզարկել եւ փորձում են առգրավել հեռախոսները:
Աննա Շահնազարյանը (լուսանկարում) նաեւ ասաց, որ ուզում էին Ֆրանսիայի նախագահին պատմել պուրակի «ազատագրման» պատմությունը եւ հայտնել իրենց համոզմունքը, որ իշխանությունները իրավունք չունեն անվանափոխել այգին, քանի որ դրա համար չեն հարցրել հանրության կարծիքը, չեն անցկացրել հանրային քննարկումներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակեց արդեն 7 բերման ենթարկվածների անուններ՝ Դվին Իսանյան, Միկա Էլիզբարյան, Աննա Շահնազարյան, Անի Խաչատրյան, Արսեն Օհանյան, Ռոլանդ Թմոյան եւ Գևորգ Սաֆարյան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031