Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա Բուդաղյանը ինքնաբացարկ հայտնելու մտադրություն չունի»

Մայիս 13,2014 12:59

Վաղը Գորիսում ավարտվում է քաղաքապետի թեկնածուների գրանցման ժամկետը: Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից՝ առաջադրված 4 թեկնածուներից այս պահին դեռեւս ինքնաբացարկ հայտնողներ չեն եղել:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախատեսվում է, որ Արա Բուդաղյանը՝ Ավետիք Բուդաղյանի եղբայրը, մտադրություն ունի ինքնաբացարկ հայտնել՝ ի պաշտպանություն մեկ այլ թեկնածուի՝ Տիգրան Կարապետյանի:

Արա Բուդաղյանի վստահված անձ Ռոբերտ Հակոբյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ այս պահի դրությամբ ինքնաբացարկ հայտնելու մտադրություն չկա: «Սպասենք վաղվան, վաղը արդեն պարզ կլինի ամեն ինչ: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Արա Բուդաղյանը ինքնաբացարկ հայտնելու մտադրություն չունի»,- ասաց պարոն Հակոբյանը: Իսկ մեր այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի մեր այն տեղեկությունները, թե Արա Բուդաղյանն իր թեկնածությունն առաջադրել է ի զորակցություն Տիգրան Կարապետյանի եւ մտադիր է առաջիկայում դուրս գալ ընտրապայքարից, Ռ. Հակոբյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ Տիգրան Կարապետյանը եւ Արա Բուդաղյանը բարիդրացիական, ընկերական հարաբերությունների մեջ են, լավագույն ընկերներ են. «Գորիսում լայն մասսաները կանգնած են այդ երկու մարդկանց կողքին, քանի որ գտնում են, որ փոփոխություն է պետք եւ այդ երկու մարդկանց շնորհիվ»:

Հավելեց նաեւ, որ հետագա քայլերի մասին հստակ պատասխան կտա վաղը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031