Օրվա լրահոսը
Դրամական օգնությունը փոխանցվեց քեսաբահայությանը
Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլար, փոխանցվել է Լաթակիայի շտապօգնության մարմնին: Ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն իր խոր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Նախագահին, «Համահայկական հիմնադրամ»-ին, հայրենիքի ժողովրդին և համայն հայությանը` օրհասական այս պահին զորակցության, բարոյական և նյութական աջակցության համար: Արտաքին
ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հանձնաժողովի (ԲԶՀ) 47-րդ նստաշրջանում
Նյու Յորքում իր աշխատանքներն է ավարտել ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հանձնաժողովի (ԲԶՀ) 47-րդ նստաշրջանը, որի ավարտին, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ընդունվել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ԲԶՄՀ) գործողությունների ծրագրի իրականացման գնահատման կարգավիճակ» բանաձևը՝ որպես եզրափակիչ փաստաթուղթ։ 1994թ. Կահիրեում տեղի ունեցած ԲԶՄՀ-ի 20-ամյակի լույսի ներքո անցկացվող նստաշրջանի բացմանը ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի
Հայտնաբերվել է դի
Meteo.am. Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Կիրկիզների թաղամասի թիվ 93 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի թիվ 95 շենքի բնակարաններից մեկում, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1961թ. ծնված Ռ. Ղ.-ի դին: Հրդեհը մեկուսացվել
Սյունիքի գործով նախաքննությունն ավարտվել է. Pastinfo.am
Երեկ` ապրիլի 12-ին հայտարարվել է անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով նախաքննության ավարտի մասին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Պաշտպանն արձանագրեց, որ նախաքննության արդյունքում այսօր մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝ ՀՀ քրեական
Հայկական սամբոն Եվրոպայում կրկին լավագույնների թվում է
Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ և 5 բրոնզ: Թիմային հաշվարկով էլ մերոնք ուժեղագույնների շարքում են. և՛ պատանիների, և՛ երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ հորիզոնականներն ու արժանացան գավաթների: Մեր պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 15-ին՝ բերելով 11 մեդալ և երկու գավաթ:
Մենք չսիրել պոլիտիկա. «Օնլայն կոմիքսներ»
Հարցնում են՝ ո՞րն է իսկական սերը, պատասխանն է՝ իսկական սերը այն է, երբ Նա հանրապետական է, իսկ դու աչք ես փակում դրա վրա:
Ֆուտբոլիստը Ռուսաստանից հայրենիք է վերադարձել որպես հարբեցող
Լեհ հարձակվող Դավիդ Յանչիկը, որ նախկինում հանդես է եկել Ռուսաստանի ԲԿՄԱ-ում, իր նոր թիմի՝ Վարշավայի «Լեգիայի» մարզումներին չի ներկայանում հարբեցողության պատճառով: «Նա չի կարողանում վերջ տալ այդ չարիքին, որը սկզբում նրա համար ուրախ ժամանց է եղել, իսկ հիմա՝ իսկական մղձավանջ: Տխուր է, երբ խմիչքն ու թմրամիջոցները հաղթում են բանականությանը: Դավիդին հարազատների աջակցությունն է անհրաժեշտ: Մենք
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը ստորագրված է
President.am. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ. Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը հավասար միավորներ ունեն
ՄԱԷ-ում շարունակվում է շախմատի «16 Dubai Open 2014» միջազգային մրցաշարը: Վեց տուրից հետո հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը (նկարում՝ ձախից) վաստակել են 4,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 7-րդ եւ 15 –րդ հորիզոնականներում: Մեր երրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, 4,0 միավորով 22-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի
Եվս երեք մեդալ Սամբոյի Եվրոպայի առաջնությունից
Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երրորդ օրը հայ սամբիստները թեև ոսկե մեդալ չնվաճեցին, սակայն մեդալների թիվն ավելացրին ևս երեքով: Բրոնզե մեդալների արժանացան աղջիկների առաջնության 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոզա Խաչատրյանը և երիտասարդներից Գոռ Մայիլյանը, ով երրորդն էր 57 կգ քաշային կարգում, իսկ պատանիներից՝ 70 կգ քաշային
Հայաստանյաց Առաքելական եկեղեցին տոնեց Ծաղկազարդը
Ապրիլի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Առավոտյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար «Որ Վերօրհնիս» շարականի երգեցողությունից և օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվեց
ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն՝ Հովիկ Աբրահամյանի ընտրության մասին
News.am. Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք, թե ինչքանով Հովիկ Աբրահամյանը կարդարացնի իրեն: Նոր վարչապետի նշանակման մասին տեղեկությանն արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանը կարող է տնտեսությունը հանել ճգնաժամից եւ ինչքանով է ճիշտ նրա նշանակումը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք»: 1in.am. «Կանխատեսելի
Շարմազանով. «Դուք դեռ հնարավորություն կունենաք նրա արդյունավետ աշխատանքի մասին լսելու եւ ուրախությունը տեսնելու»
Լրագրողների հարցին, թե ի՞նչ տրամադրություն ուներ Հովիկ Աբրահամյանը, երբ ՀՀԿ խորհուրդը հաստատեց նրա՝ վարչապետ լինելու փաստը, ուրա՞խ էր, թե տխրեց, քանի որ վարչապետի պաշտոնը ստանձնելը կնշանակի պաշտոնի իջեցում, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. « Հովիկ Աբրահամյանը բարձր պատասխանատվությամբ ստանձնեց վարչապետի պաշտոնը: Դուք դեռեւս հնարավորություն կունենաք նրա արդյունավետ աշխատանքի մասին լսելու եւ ուրախությունը տեսնելու»: Պարոն
Ստեփան Սաֆարյան. «ԲՀԿ-ի գործունեությունը անորոշ կդառնա»
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու փաստին, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ինչպես որ ՀՀԿ-ին եմ վերաբերվում, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին: Չեմ կարծում, որ առանձնակի հրաշքներ են լինելու նոր վարչապետի նշանակմամբ, սա կարեւոր էր Սերժ Սարգսյանի համար, եւ չեմ կարծում, որ նոր վարչապետ նշանակելը հասարակության խնդիրները լուծելու համար
«Կարեւորը, որ ֆուտբոլիստներն իրար հետ սեքսով չզբաղվեն»
Ֆուտբոլի Մեքսիկայի ազգային հավաքականի մենեջեր Ռիկարդո Պելաեսը հայտարարել է, որ թիմի ղեկավարությունը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության օրերին չի սահմանափակի ֆուտբոլիստների սեքսուալ կյանքը: «Դա արգելված թեմա չէ: Որոշ ֆուտբոլիստներ Բրազիլիա կտանեն իրենց ընտանիքներին: Դա մեր կյանքն է, եւ դրանում խնդիր չեմ տեսնում: Գլխավորը, որ ֆուտբոլիստները միմյանց հետ սեքսով չզբաղվեն», – կատակել է Պելաեսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝
Լրագրողները հաղթեցին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին (ֆոտոշարք)
Սպորտի եւ երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ այսօր «Փլեյ Սիթիում» նախարարության եւ լրատվամիջոցների երկուական թիմեր բոուլինգի ընկերական հանդիպում անցկացրին: Չորրորդ իշխանության «Մեդիա 1» թիմը համալրված էր «Առավոտ» օրաթերթի, «Aravot.am» կայքի՝ 4 եւ «Ֆոտոլուր» գործակալության 1 ներկայացուցչով, իսկ «Մեդիա 2»-ը՝ «Երկիր Մեդիա TV», «Sport.am», «Armbowling.com» կայքերի, «Հայոց աշխարհ» օրաթերթի եւ «Ֆոտոլուր» գործակալության աշխատակիցներով: Նախնական փուլում հինգ ֆրեյմում (խաղափուլ)
Սերժ Սարգսյան. «Հովիկ Աբրահամյանը կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը»
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը: ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր: Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:
Արմեն Աշոտյան. «ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական բեռն ամբողջությամբ վերցնելու իր վրա»
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը չլինի նոր կառավարությունում, ասաց, որ Կրթության ոլորտում միշտ էլ անելիքներ կան, անկախ նրանից, թե ով կլինի ԿԳ նախարարը: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը ի՞նչը պետք է շարունակի, որը որ կիսա՞տ է թողել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարոն Աշոտյանն ասաց. «Ես վստահ եմ,
Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա»
Նախօրեին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, և բացելով փակագծերը կարող եմ ասել, որ ինչպես նախորդ քաղաքական կոնսուլտացիաների ֆորմատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այնպես էլ այս հանդիպման ժամանակ, Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել են նույն խնդիրները, և տեսակետների որևէ փոփոխություն չի եղել: Այն է՝ ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Բելգիա կուղարկեն
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ամենայն հավանականությամբ կնշակվի Հայաստանի դեսպան Բելգիայի Թագավորությունում: Այստեղ Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի լիազորությունների ժամկետն ավարտվում է: Մեր տեղեկություններով՝ Բեգիայում դեսպանի պաշտոնում նշանակվելը արեւմտամետ, հատկապես եվրոպամետ քաղաքական գործիչ Տիգրան Սարգսյանի սրտով է: Հիշեցնենք, որ այսօր նոր վարչապետի անունը հրապարակելուց հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախկին վարչապետ
Սամվել Նիկոյանը չի ուզում ԱԺ նախագահի պաշտոնին վերադառնալ
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը հարցին, թե Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո ո՞վ կլինի Ազգային ժողովի հաջորդ նախագահը, ասաց՝ չգիտեմ, քսան օր հետո կիմանանք: Նա նոր վարչապետին ու կառավարությանը մաղթեց հաջողություններ, որպեսզի այն խնդիրները, որոնք կան մեր պետության եւ մեր ժողովրդի առջեւ նոր կառավարությունը կարողանա հաջողությամբ հաղթահարել: Հարցին էլ, թե հավանական համարո՞ւմ եք
Դավիթ Հարությունյանը նախարարների՝ կադրային ջարդի մասին. «Յուրաքանչյուրի աշխատանքը վերագնահատվելու է»
«Ես համարում եմ, որ կուսակցությունը ճիշտ ընտրություն կատարեց, յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի առանձնահատուկ խնդիրներ եւ, կարծում եմ, որ այսօր, այն մարտահրավերները, որոնք գոյություն ունեն մեր երկրի առջեւ, թերեւս լավագույնը կարող է լուծել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը»,-ՀՀԿ խորհրդի նիստից հետո այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Aravot.am-ի հարցին, թե երբ շրջանառվում էր
Մհեր Սեդրակյանը կարծում է, որ նոր վարչապետը «գերազանց» կաշխատի
«Իմ կարծիքն էական չէ, բայց կարծում եմ գերազանց կաշխատի»,- Aravot.am-ի հարցին, թե ինչպես եք գնահատում նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի հնարավորությունները, պատասխանեց ՀՀԿ անդամ Մհեր Սեդրակյանը, որը ՀՀԿ խորհրդի նիստից հետո բարձր տրամադրությամբ գրասենյակից դուրս եկավ եւ շտապեց դեպի իր ծառայողական ավտոմեքենան: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
33-ամյա խմած կինը վառել է անկողինը, սպառնացել վառել տունը
Նա նախկինում իրեն բազմիցս վնասել է Ապրիլի 13-ին, ժամը 10.40-ին փրկարարների ահազանգով սահմանամերձ Բերդավան գյուղ է մեկնել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը: Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել: Շտապ օգնության ծառայության աշխատողներից տեղեկացանք, որ նրանք ոգելիցի ազդեցության տակ
Էդուարդ Շարմազանովը նոր վարչապետի կառավարության մասին. «Կեսարն էլ Պոմպեոսի խնամին էր»
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Պոմպեոսը թեեւ դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասորի հետ, 50-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ 48-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Կեսարին սիրաշահելու համար, սպանել է տվել Պոմպեոսին։
Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի
Այսօր նոր վարչապետի անունը հրապարակելուց հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր աշխատանքը կշարունակի դիվանագիտական ասպարեզում, բայց թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը պարոն Շարմազանովը չմանրամասնեց: Հարցին, թե գուցե Տիգրան Սարգսյանը արտգործնախարարի՞ պաշտոնն է ստանձնելու, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դիվանագիտական աշխատանք է կատարելու: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հայաստանի 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է
Ավելի ուշ հայտնեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի:
Ուղիղ միացում ՀՀԿ կենտրոնական գրասենյակից. նոր վարչապետ
Դիտեք a1plus-ի ուղիղ հեռարձակումը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից, որտեղ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ճեպազրույցում ազդարարելու է նոր վարչապետի անունը
«Միմինոն» եւ «Կիլիկիան» ինտելեկտուալ խաղի մասնակիցներ
Անցկացվեց ինտելեկտուալ խաղի 13-րդ փառատոնը Ապրիլի 12-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 13-րդ փառատոնը: Այն ավանդաբար կազմակերպում են Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբը (ՆԻԿԱ) եւ Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրինությունը: Խաղի հովանավորներն են Նոյեմբերյանի քաղաքապետարանը, համայնքի ավագանին, քաղաքի մի շարք գործարարներ: ՆԻԿԱ-ի նախագահ Արմեն Ամիրաղյանը մեծ ներդրում ունի սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում ինտելեկտուալ խաղի
ՀՀԿ-ում գործադիր մարմնի նիստը սկսվեց. 13-րդ վարչապետի անունը՝ մոտ 2 ժամից
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որի ընթացքում ՀՀ նախագահը կառաջադրի Հայաստանի 13-րդ վարչապետի թեկնածությունը: Նիստն արդեն սկսվել է: ԳՄ նիստից հետո կուսակցության խորհրդի նիստում խորհրդի անդամները պետք է հաստատեն վարչապետի թեկնածությունը: Սերժ Սարգսյանից րոպեներ առաջ Կառավարության շենքից դուրս եկավ եւ ոտքով հանրապետականների գրասենյակ եկավ նախկին վարչապետ Տիգրան


















































