Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում գործադիր մարմնի նիստը սկսվեց. 13-րդ վարչապետի անունը՝ մոտ 2 ժամից

Ապրիլ 13,2014 14:20

ՀՀԿՔիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որի ընթացքում ՀՀ նախագահը կառաջադրի Հայաստանի 13-րդ վարչապետի թեկնածությունը: Նիստն արդեն սկսվել է: ԳՄ նիստից հետո կուսակցության խորհրդի նիստում խորհրդի անդամները պետք է հաստատեն վարչապետի թեկնածությունը:

Սերժ Սարգսյանից րոպեներ առաջ Կառավարության շենքից դուրս եկավ եւ ոտքով հանրապետականների գրասենյակ եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը լրագրողների հարցին, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնում պատասխանեց՝ կներեք՝ շտապում եմ:

Լրագրողներին նոր վարչապետի անունը կհայտնի ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԳՄ նիստը կտեւի մոտ մեկ ժամ, այնուհետեւ տեղի կունենա խորհրդի նիստը: Նիստերին մասնակցելու են եկել պատգամավորներ,  նախարարներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930