Լրահոս
Օրվա լրահոսը

33-ամյա խմած կինը վառել է անկողինը, սպառնացել վառել տունը

Ապրիլ 13,2014 16:51

Նա նախկինում իրեն  բազմիցս վնասել է

Ապրիլի 13-ին, ժամը 10.40-ին  փրկարարների ահազանգով սահմանամերձ Բերդավան գյուղ է  մեկնել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը:  Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է  անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել: Շտապ օգնության ծառայության աշխատողներից տեղեկացանք, որ նրանք  ոգելիցի ազդեցության տակ  գտնվող, ոտքի վրա հազիվ  կանգնող  կնոջը «անալգին» եւ «դեմիդրոլ» են սրսկել: Նազելի Աթոյանը նախկինում մի քանի տասնյակ անգամ ինքն իրեն վնասել է: Նրա ձեռքին, մինչեւ  արմունկը, կտրվածքների բազմաթիվ հետքեր կան, սակայն նա երբեք չի կտրել երակները: Ն. Աթոյանն  ագրեսիվանում է, երբ խմած է լինում, իսկ ոգելից նա հաճախ է  օգտագործում:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930