Լրահոս
Օրվա լրահոսը

«Միմինոն» եւ «Կիլիկիան» ինտելեկտուալ խաղի մասնակիցներ

Ապրիլ 13,2014 14:46

Անցկացվեց ինտելեկտուալ խաղի 13-րդ փառատոնը

 IMG_0057 Ապրիլի 12-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում  կայացավ  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղի 13-րդ փառատոնը: Այն ավանդաբար կազմակերպում են  Նոյեմբերյանի ինտելեկտուալ  կրթության ակումբը (ՆԻԿԱ) եւ Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրինությունը:  Խաղի հովանավորներն են Նոյեմբերյանի  քաղաքապետարանը, համայնքի ավագանին, քաղաքի մի շարք  գործարարներ: ՆԻԿԱ-ի նախագահ  Արմեն Ամիրաղյանը մեծ ներդրում  ունի սահմանամերձ  Նոյեմբերյանի տարածաշրջանում ինտելեկտուալ խաղի մասսայականացման գործում: Այս անգամ փառատոնին  մասնակցում էր հանրակրթական դպրոցների 18 թիմ:

Բացի  Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների թիմերից, մասնակցում  էին նաեւ  Դիլիջանի  ավագ դպրոցի «Միմինո» եւ «Կիլիկա» թիմերը, նաեւ Նոյեմբերյանի զորամասի զինվորների թիմը:  Զինվորների թիմը  հավասար միավորներով բաժանեց 4-5-րդ տեղերը: Փառատոնի հաղթող դարձավ  Բերդավանի  դպրոցի «Նեմեսիս» թիմը, իսկ Նոյեմբերյանի ավագ դպրոցի  «Արծիվ» եւ «Վան» թիմերը գրավեցին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930