Օրվա լրահոսը
«Լսեցինք բղավոց` պառկե՛ք, կրակում են, մենք էլ վախեցած պառկեցինք գետնին… »
Գյումրիում հնչած կրակոցներից խանութի աշխատակիցները դեռ ահաբեկված են
Սերգո Կարապետյանը խոստովանում է, որ ցրտահարությունից տուժած գյուղացիների վիճակն աղետալի է
«2014 թվականի մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մարզերում տեղի ունեցած ցրտահարության` հետեւանքով հանրապետության մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի` ստեղծելով արտակարգ իրավիճակ»,-կառավարության որոշման նախագծում այսպիսի խոստովանություն է արել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարը կառավարության վաղվա նիստում կհայտարարի, որ ցրտահարության հետեւանքով պատճառած վնասները մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել
Րաֆֆի Հովհաննիսյան. «Քառյակ չկա, կա շատ կառուցողական շինիչ համագործակցություն». (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին հազիվ 100-200 մարդ էր հավաքվել, չնայած որ պարոն Հովհաննիսյանը սա անվանեց ոչ թե հանրահավաք, այլ պարզապես հայտարարության օր: Հայտարարության ժամանակ պարոն Հովհաննիսյանը, անդրադարձավ ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրվան` ապրիլի 9-ին, որն նրա եւ ՀՀ նախագահի երդմնակալության օրն էր, մի փոքր պատմական ակնարկ
«Արմավիրի» քրեակատարողականում կալանավորներին տեղ ու դադար չկա. նոր մասնաշենք է պետք
«Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ գերբեռնված վիճակում։ Խախտվում է ՀՀ արդարադատության նախարարի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաեւ կալանավորվածների եւ դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածք սահմանելու մասին» հրամանը։ Հրատապ խնդիր է ավարտին հասցնել 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածների պահման համար նախատեսված նոր 4 մասնաշենքերի կառուցումը»,-այսպիսի հիմնավորմամբ
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 8-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված շուրջ երեք տասնյակ ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող սոցիալական, իրավական և այլ ոլորտներին առնչվող խնդիրներին: Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի
Երկու գյուղի գյուղապետ մահացել են, մեկն էլ` այլ աշխատանքի կանցնի
Գեղարքունիքի մարզի Այգուտ, Արագածոտնի մարզի Արագած եւ Լոռու մարզի Յաղդանի գյուղերում գյուղապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի ապրիլի 10-ի օրակարգից: Բանն այն է, որ այս տարվա փետրվարին Այգուտի գյուղապետ Հենրիխ Գաբրիելյանը եւ Յաղդանի գյուղապետ Վալենտինա Կերխանաջեւան մահացել են, իսկ Արագածի գյուղապետ Գագիկ Պողոսյանը որոշել է այլ աշխատանքի անցնել: Այս երեք գյուղերում
IRNA. Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ընդունելի չեն. Իրանի նախագահ
Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով, հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 9-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Փոխանցում է «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը: Ռոհանին նշել է, որ Թեհրանը պատրաստակամ է օգնել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ Ղարաբաղի, արդարության և միջազգային իրավունքի շրջանակներում: Իրանի նախագահը նաև հայտնել
«Տեր-Պետրոսյանը «Հին օրերի երգն» է երգում, որը առաջին նախագահին սազական չէ». Սուքիաս Ավետիսյան
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր iLur.am-ի հետ զրույցում վերլուծել է վարչապետի հրաժարականի դրդապատճառները: Նա վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը։ Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ վարչապետը հրաժարական է տվել իր կամքով. «Դա մարդու անձնական
Ուկրաինացի պատվիրակ. «Պուտինը կոծկում է Յանուկովիչի բոլոր հանցագործությունները»
Այս պահին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակներում քննարկվում է Ուկրաինայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Զեկուցողներ Մեյլիս Ռեփսն ու Մարիետա դե Փուրբիքս Լունդինն իրենց զեկույցում ուկրաինական զարգացումները և Ռուսաստանի ռազմական ճնշումն Ուկրաինայի ժողովրդի վրա՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների սպառնալիք: Պատվիրակների մեծամասնությունն իր ելույթում դատապարտեց Ռուսաստանին, համարեց «տարածաշրջանում ագրեսոր», որը շրջափակել է Ուկրաինան և անեքսիայի ենթարկել Ղրիմը:
Թատերական ներկայացում Չեխիայում
Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և կազմակերպեց Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի հյուրախաղերը Պրահայում: Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային փառատոնների մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Լալա Մնացականյանի ղեկավարությամբ թատերախումբը Պրահայի հանդիսատեսի դատին ներկայացրեց հանրահայտ չեխ գրող և դրամատուրգ Կարել Չապեկի (1890-1938թթ.) «Մայրը» պիեսը: Ուսումնական թատրոնը հանդես եկավ երկու ներկայացմամբ՝ ապրիլի 7-ին
Գործնական պարապմունք ոստիկանությունում
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը՝ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նախքան դասընթացի թեմային անդրադառնալը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է 2013 թ. ոստիկանության գործունեության տարեկան զեկույցը: Ոստիկանության պետն անդրադարձավ նաև նախաքննության ընթացքում տեղ գտնող թերացումներին, ծառայողական քննությունների վիճակագրությանը, օրինականության պահպանման գործում այլ կառույցների հետ համագործակցությանը՝ այդ խնդիրները
Ավարտական վերջին զանգին քաղաքապետարանը շրջանավարտներին հրավիրում է Ազատության հրապարակ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մշակույթի և տուրիզմի, հանրակրթության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կատարած և ընթացիկ ծրագրերի եռամսյակային ամփոփումը և նախանշել 2014 թվականի անելիքները։ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չնայած տարվա առաջին եռամսյակը սովորաբար համեմատաբար պասիվ է լինում, Երևանի քաղաքապետարանը հոգացել է երևանցիների համար մշակութային ու
РИА Новости. Ռուսաստանը Ուկրաինայի իշխանություններին չի ճանաչում, բայց օգնում է տնտեսությանը
Կիևի իշխանություններին չճանաչելու հետ հանդերձ, Ռուսաստանը շարունակում է սուբսիդավորել Ուկրաինայի տնտեսությունը, սակայն այդպես հավերժ շարունակել հնարավոր չէ, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 9-ին կառավարության նիստի ժամանակ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ինչպես հայտնի է Եվրոպայի մեր գործընկերները ճանաչում են Կիևի այժմյան իշխանություններին, սակայն Ուկրաինային ոչ մի օժանդակություն չեն ցուցաբերում: Ոչ մի դոլար, ոչ մի
«Տեր-Պետրոսյանի տեսակետը սահմանափակվում է մի քանի հոգու ցանկությամբ». Համլետ Հարությունյան
«Բոլորս գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի վարպետ է եւ, հատկապես, քաղաքական խոսքի վարպետ, որ բավականին ճկուն ձեւով կարողանում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել՝ բավականին վստահ եւ թվացյալ ճշմարտությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի 9-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես մեկնաբանեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ iLur.am-ին տված գնահատականները՝ վարչապետի հրաժարականի հետ կապված: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր,
Փախստականներին նոր բնակարան չեն տա. նվեր կտան հանրակացարանների սենյակները
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած փախստականներին ոչ թե նոր բնակարաններով կապահովեն, այլ նրանց կսեփականաշնորհեն այն հանրակացարանների սենյակները, որտեղ 20 տարուց ավել նրանք բնակվում են: Կառավարության վաղվա նիստում այս մասին կհայտարարի պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Համաձայն կառավարության որոշման, սեփականաշնորհման ենթակա հանրակացարաններն են Վարդաշեն 6-րդ փողոցի 68 ա, Վարդաշեն 6-րդ փողոցի
Տիգրան Մալխասյանն ու Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: ՀՀ արդարադատության
ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ է ստացել
«Առաջարկ եղել է եւ կլինի պատասխան: Երբ որ կլինի`մենք կհրապարակենք մեր պատասխանը, մի րոպե չկասկածեք»,-այսօր քառյակի ընդմիջված քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հավելեց, որ պատասխանի ժամկետների մասին որեւէ խոսակցություն չկա ու իրենք կպատասխանեն այն ժամանակ, երբ խմբակցության նիստ կգումարվի: Զուրաբյանն ասաց, որ հիմա էլ կարող
Լեւոն Զուրաբյան. «Քառյակի մոտեցումներում էական տարբերություններ կան»
Քառյակը դեռ որոշում չունի հետագա անելիքների մասին: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, այսօր ժամը 14.00-ից ՀԱԿ խմբակցությունում ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները քննարկում են հետագա համատեղ անելիքները: Քննարկումն ընդհատվել է «Ժառանգության» հանրահավաքի պատճառով: Ընդմիջված նիստն այսօր կշարունակվի: Նիստի տեղի եւ ժամի մասին հարցերն անպատասխան մնացին: Լեւոն Զուրաբյանն
Վիրահայոց թեմը հարգեց ապրիլի 9-ի զոհերի հիշատակը
Ապրիլի 9-ին, Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Սբ.Էջմիածին եկեղեցուն կից տարածքում, Վիրահայոց թեմի հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կողմից ծաղիկներ դրվեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին հայ ժողովրդի կողմից կանգնեցված խաչքարին: Վրաստանի անկախության համար զոհված խաղաղ ցույցի մասնակիցների հոգու խաղաղության համար Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր
415.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.55 դրամ: NASDAQ OMX Armenia
Վարդան Ղուկասյանի դստեր հարսանիքին Քավոր Հարութից վրեժ լուծելու մասին խոսք չի՞ գնացել (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահոր` քավոր Հարութի սպանությունը պլանավորելու մեջ: Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը փորձել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից ապօրինաբար շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով կյանքից զրկել Հարություն
Պետական գանձարանում 1 միլիարդից ավել ոսկի, արծաթ ու թանկարժեք քարեր ունենք
Այս տարվա հունվարի դրությամբ մեր երկրի պետական գանձարանում կա 224.6 միլիոն դրամի ոսկի, 5 միլիոն դրամի արծաթ, 49.7 միլիոն դրամի պլատին: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության` կառավարությանը ներկայացրած հաշվետվությունից, որը հրապարակված է կառավարության նիստի օրակարգում: Այն, վաղը կառավարությանը կներկայացնի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրի, պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես
«Հետքը» հեղինակային իրավունքի խախտման հայցեր է ներկայացրել դատարան
Դատարանում է լրատվամիջոցի հայցն ընդդեմ մեկ այլ լրատվամիջոցի՝ հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և փոխհատուցում վճարելու պահանջով: Սա, թերևս, լրատվամիջոցների միջև առաջին դատական վեճն է՝ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ: Այսպես, հայցվոր «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը տեղեկացրեց, որ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի «Առաջին» բլոգը «Հետքի» հեղինակային երկու հոդվածներ վերցրել ու առանց պատշաճ հղման տեղադրել է
Երկխոսության հրավեր՝ սոցապ նախարարությունից
Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի 2014թ. ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ: Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման: Հաշվի առնելով աշխարհում
ՎՊ. Պետգնումներով շաքարավազը Մալաթիայի մանկապարտեզին ավելի էժան են մատակարարել, քան Դավիթաշենի
Վերահսկիչ պալատը (ՎՊ) 2013 թվականի պետական գնումների ոլորտում կատարած ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Ըստ ՎՊ հաշվետվության, պատվիրատու հանդիսացող պետական գերատեսչության ներկայացուցիչները խտրական վերաբերմունք են ցույց տվել եւ որոշ ընկերությունների թույլ են տվել կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվել, իսկ որոշ անձիք ստացել են գերշահույթ: Այսինքն, ինչպես գրված է ՎՊ
Ցուցարարները Տիգրան Սարգսյանին ճանապարհեցին սուլոցներով (Տեսանյութ)
Նալբանդյան փողոցը փակած «Դեմ եմ»-ի երիտասարդների պահանջները հենց փողոցում լսեց նխկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ձեզ հրավիրում ենք երկխոսության, պատրաստել ենք ձեզ համար առաջարկություններ, եւ աշխատանքային խումբը պատրաստ է ձեզ լսել ու պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին: Հիմա խնդրում եմ, որ բոլորով բարձրանանք ֆինանսների նախարարության դահլիճ, այնտեղ կարող է տեղավորվել հարյուր մարդ: Չենք կարող հրապարակում
Առաքել Միրզոյան. «Աշխարհի առաջնությունում ինձ պետք է միայն ոսկի»
Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 77 կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանը ներկայացրին Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը: «B» խմբում հանդես եկած Առաքել Միրզոյանը երկամարտի 322 (147+175) արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը: Ուժեղագույնների խմբում Տիգրան Գ. Մարտիրոսյանը պոկեց 157 կգ, հրեց 185 կգ եւ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 342 կիլոգրամ` բավարարվեց չորրորդ տեղով: Իսկ Առաքելը
Հարբած ամուսինը սպառնացել է «վնասել» կնոջը եւ երկու դուստրերին (Տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ամուսնու՝ Լևոն Աղաբեկյանի կողմից դանակահարված Սիրանույշ Աղաբեկյանի վերաքննիչ բողոքի դատական քննությունը: Դատավարությանը ամբաստանյալ Լեւոն Աղաբեկյանը չներկայացավ, դատախազ Մարտիրոսյանը փոխանցեց, որ տեղեկություն չկա, թե որտեղ է գտնվում ամբաստանյալը , եւ որ ոստիկանությունը չի կարողացել նրան հայտնաբերել: Տուժող Սիրանույշ Աղաբեկյանի խոսքերով էլ, ամբաստանյալը մինչեւ օրս իրեն հետապնդում է
Ատրճանակ, փամփուշտներ, նռնակ…
Ապրիլի 5-ին, ժամը 11.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին, քանդված գազալցակայանի մոտ, զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 41 փամփուշտ և 2 նռնակ, մեկը` պայթուցիչով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանություն


















































