Օրվա լրահոսը
Արդարացված կինը շփոթմունքից դատավորին շնորհակալություն չի հայտնել
Ռ. Մելքոնյանը նրա արարքներում հանցակազմ չի տեսել
«Դժվար թե Ազատության հրապարակում կրիտիկական զանգված հավաքվի». «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: –Պարոն Վարդանյան, ապրիլի 28-ին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացնել: Ըստ Ձեզ, այս գործընթացն ինչքանո՞վ է իրականանալի, երբ ՀՀԿ–ն ԱԺ–ում մեծամասնություն ունի: Այդ ուժերի հույսն առնետավա՞զքն է: -Գուցե կա նաև որոշակի հույս, որ որոշ պատգամավորներ կարող են այդ կողմն անցնել, բայց
Ուղեվարձի վերջնական գինը հայտարարելուն դեռ երկար ժամանակ կա. «Հրապարակ»
Դեռ երկար ժամանակ կա, մինչ կորոշակիացվի տրանսպորտի ուղեվարձի սակագինը: Ապրիլի 4-ին պարզապես քննարկվելու է ամենաբարդ բաղադրիչը՝ ուղեւորահոսքի հաշվարկը, որը պատվիրվել էր միջազգային մասնագետներին: Իսկ մինչ այդ քաղաքապետարանի հանձնաժողովը քննարկել եւ ավարտել էր մեկ շարժակազմի ծախսերի հատվածը՝ ամսվա կտրվածքով: Ուղեւորահոսքի ուսումնասիրությունները ներկայացնելուց հետո արդեն կլինեն ինքնարժեքը, արդյունավետ գինը եւ այլն, որից հետո պարզ կլինեն հետագա քայլերը:
ԱՊԱՐԱՆՑԻՆ ՈՒ ԺԵԼԵՆ
Ապարանցին սառնարանի դուռը բաց է անում, եւ հենց ժելեն սկսում է թրթռալ, գոռում է. -Հանգստացի, այ ախմախ, պանիր եմ վեկալում:
Այնթափ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Ապրիլի 3-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 580 OU 64 և «ԳԱԶ 24» մակնիշի 34 UT
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Բացահայտեք ինքներդ. Տիգրան Սարգսյանն ու կուտակային ֆոնդերի կառավարիչը. «168 ժամ»
Սրանից ուղից 12 տարի առաջ, առաջին հայացքից` մի շարքային, պաշտոնական իրադարձություն տեղի ունեցավ։ Ինչպես գրում է «Արմենպրեսը», 2002 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի և գերմանական գործընկեր բանկերի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Գերմանիայում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության շրջանակներում բարեկամական համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Գերմանիայի Լորշ և Հայաստանի Գեղարդ վանքերի միջև` հիմքեր ստեղծելով հայ-գերմանական
Գագիկ Հարությունյանի եփած ճաշը. «Ժամանակ»
Դատելով Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին մի քանի ժամերի հասարակական արձագանքից, պետք է արձանագրել, որ առաջացել է մի կարևոր խնդիր, որպիսին, օրինակ, առաջացել էր նաև ՍԴ հունվարի 24-ի այսպես ասած՝ ժամանակավոր որոշումից հետո, և որպիսին երևի թե առաջանում է ՍԴ բոլոր որոշումներից հետո: Հասարակությունը փորձում է հասկանալ, թե ի վերջո ինչ որոշում է կայացրել Սահմանադրական
Հայ շախմատիստուհիները մեդալներ են նվաճում դրսում
Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը (նկարում) դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն: «Բադեն-Բադենի» հետ եզրափակիչ մրցամարտում «Բադ Քյոնինգշոֆ» ակումբի կազմում հանդես եկող հայ շախմատիստուհին իր թիմին բերել է հաղթական միավորը՝ պարտության մատնելով գրոսմայստեր Աննա Զատոնսկիխին: Կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը Սանկտ-Պետերբուրգի առաջնությունում 7,5 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Մոսկվայի կանանց առաջնությունում կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան
Շարմազանովը շնորհավորում է ՀՀԿ-ականներին. «ՀՀԿ-ն եղել է, կա եւ կմնա մի մեծ կյանքի դպրոց»
«Ես ուզում եմ շնորհավորել ՀՀԿ իմ բոլոր ընկերներին, առաջին հերթին իմ ավագ ընկերներին, այն մարդկանց, ովքեր եղել են ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաեւ Ազգային միացյալ կուսակցության ակունքներում»,- այսպես այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց բոլոր հանրապետականներին՝ ՀՀԿ-ի հիմնադրման առիթով: «1990-ի ապրիլի 2-ին Աշոտ Նավասարդյանը անկախության բանակի խորհրդի հրամանատարների հետ հռչակել է
Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից
Ապրիլի 2-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1983 թ. ծնված Հ. Ս.-ը Կիևյան կամրջից ցած նայելով` մոտ կես ժամ հեռախոսով խոսել է, ինչն էլ անցորդների մոտ ինքնասպանության փորձի տպավորություն է թողել: Ոստիկանության աշխատակիցները
«Սա ժողովրդի կարծիքը հարցնող օրենք է». իրավաբան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ Մտավոր սեփականության գործակալության և ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի հետ համատեղ, այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր հանրային քննարկում` նվիրված հեղինակային իրավունքի հիմնահարցերին, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանի փոխանցմամբ՝ նախագիծը մշակվել է Մտավոր սեփականության գործակալությունում: Մշակման գործընթացում ներգրավված են
Էդուարդ Շարմազանով. «Ի՞նչ պարտության մասին է խոսքը, ՍԴ-ի որոշումից որեւէ մեկը չի հաղթում ու չի պարտվում»
Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ն, որը փորձում էր քաղաքացիներին պարտադրել կուտակային կենսաթոշակային համակարգը՝ ՍԴ-ի որոշմամբ պարտություն կրեց: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Սահմանադրական դատարանի որոշումը որեւէ երկրում չպետք է մեկնաբանության առարկա լինի: Երկրորդը՝ ՍԴ-ի որոշումից որեւէ մեկը չի հաղթում ու չի պարտվում: ՍԴ-ի որոշումը եթե պարտադիր է՝ պարտադիր
Haqqin.az. Թուրք-ադրբեջանական նոր ռազմական համաձայնագիր. Էրդողանը կայցելի Բաքու
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու: Ինչպես հայտնում է «Հաքքին.ազ» լրատվականը, Թուրքիան և Ադրբեջանը նոր ռազմական համաձայնագիր են պատրաստում, որով կսահմանվի երկու երկրների պարտավորությունները այլ պետությունների կողմից սպառնալիքների դեպքում: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելն ապրիլի 1-ից գտնվում է Ադրբեջանում: Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԱՄՆ պետդեպի անդրադարձը ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից: Լրագրողը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ բանաձևի դեմ քվեարկած Ռուսաստանի հետ մեկտեղ բանաձևի դեմ քվեարկած երկրներից է եղել Հայաստանը: Լրագրողը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ
ՊԵԿ նախագահը պաշտոնի դրեց ՀՀԿ-ական պատգամավորի եղբորը
Aravot.am-ի տեղեկություններով, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը օրերս պաշտոնի է նշանակել Շիրակի մարզի նախկին փոխոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը`Հարություն Ավետիսյանին: Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան կադրերի ռեզերվ էր ուղարկել դեռևս անցած տարվա հունիսից` մինչև օրս ոստիկանական համակարգում ոչ մի աշխատանք չառաջարկելով: Փոխարենը ՊԵԿ նախագահն է պատգամավորի եղբորը նշանակել բավական պատասխանատու, հեղինակավոր և միաժամանակ
12 տարի անց. «Ա1+»-ն ու չվերադարձված եթերը. (Տեսանյութ)
Ապրիլի 2-ը՝ «Ա1+»-ի պատմության մեջ, ավելի ստույգ՝ հայաստանյան լրատվության պատմության մեջ, հետընթաց էր։ 2002թ ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1+»-ը հեռուստաընկերությունը, Հայաստանը մամուլի ազատության գնահատման սանդղակով հայտնվեց «ոչ ազատ» երկրների շարքում եւ մնում է մինչ օրս։ Գրիգոր Ամալյանն այլեւս չի գլխավորում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, բայց նրա անունը ընդմիշտ կապվեց «Ա1+»-ի եթերազրկման հետ։ Ինչո՞ւ եթերազրկվեց եւ
Նոր ծրագրեր երիտասարդ գիտնականների համար
«Երիտասարդ գիտնականները բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնցից, թերևս, նշեմ երկուսը՝ ցածր աշխատավարձ և ժամանակակից գիտական սարքավորումների բացակայություն: Խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս գիտնականին ժամանակակից ձևով զբաղվելու գիտությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և հավելեց, որ 2012 թվականի հուլիսի 1-ից
Գարիկ Բարսեղյանը առաջին մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի Գարիկ Բարսեղյանը քիչ առաջ միավորներով հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովին եւ դարձավ բրոնզե մրցանակակիր: Սա առաջին մեդալն է Հայաստանի հավաքականի հաշվարկում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՌԴ-ի զորքերը պատրաստ են ներխուժել Ուկրաինա». Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար. «Ամերիկայի ձայն»
Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում Ռուսաստանն ունի բավարար ուժեր՝ այս երկիր ներխուժում կատարելու համար, որոնք ունակ են 3-ից 5 օրվա ընթացքում կատարել իրենց առջև դրված նպատակները: Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, որը, «չափազանց անհանգստացնող» որակելով Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը, տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն գրանցել է
НТВ. Յանուկովիչը խոստովանել է, որ Պուտինից զորք է խնդրել Ուկրաինայի համար
Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական զորք է խնդրել Ուկրաինայի քաղաքացիներին պաշտպանելու համար, այդ մասին նա ասել է «ԷՆ ՏԵ ՎԵ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Ես դա պատահական չեմ արել, քանի որ ես էլ էի դարձել ավազակախմբերի հարձակման թիրախը», – ասել է նա՝ հիշեցնելով, որ կրակել են իր
«Հայտնվելով տարբեր գերտերությունների շահերի կենտրոնում` Քեսաբը մենակ է մնացել աշխարհի դեմ».Կարեն Պետրոսյան. (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն ու ընդհանրական աղոթք` նվիրված քեսաբահայությանը:Կազմակերպիչներից մեկը` «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու երիտասարդաց միության պատասխանատու Կարեն Պետրոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ձայնը բարձրացնելով առ Աստված ակնկալում են, որ խաղաղություն հաստատվի Քեսաբում ու չկրկնվի ցեղասպանությունը: Ըստ նրա, դիվանագիտական քայլերից, զատ իրենք հույսը դնում
«Կառավարությունն ինչ որոշում է` պետք է մտցնել ՍԴ»
«Եթե չլիներ շարժման ակտիվությունը, եթե չլինեին դժգոհող քաղաքացիների նման բանակ, ես համոզված եմ Սահմանադրական դատարանի որոշումն այլ բովանդակություն կունենար»,-Aravot.am-ի հետ զրույցում ՍԴ-ի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշման մասին ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը որոշել է, որ օրենքի վիճահարույց դրույթները հակասահմանադրական են: Պարոն Խաչատրյանի խոսքերով`օրենքի հեղինակներն իրենք էլ վստահ էին, որ Սահմանադրություն
Դավիթ Հարությունյան. Պահումներ չկատարողները պատասխանատվության կենթարկվեն. 168.am
Թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է պահումներ կատարել: Նա նշեց, թե պատասխանատվության կենթարկվեն պահումներ չկատարողները, որովհետև օրենքը գործում է: 168.am-ի հարցին, թե
Ինչո՞ւ է Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվել տուժողների հետ առերեսումից
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատախազ Պապիկյանն այսօր հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանը նախաքննության հինգ ամիսների ընթացքում չի ցանկացել առերես հարցաքննվել գործով ներգրավված վկաների հետ: Դատախազը վստահեցրեց, որ նախաքննության ընթացքում քննիչը առաջարկել է վկաների եւ Վոլոդյա Ավետիսյանի առերեսում կազմակերպել, բայց Ավետիսյանը հրաժարվել է առերեսումից, իսկ փետրվարին 12-ին էլ գրավոր է արձանագրել իր հրաժարվելու մասին. «Գրել է,
Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը 50-60 տոկոս վնաս է կրել
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում շարունակում են հեռախոսազանգեր ու դիմումներ ստանալ մարզի տարածաշրջանի տարբեր համայնքներից: Եղանակի կտրուկ փոփոխության ու ձյան առատ տեղումների հետեւանքով՝ տուժած գյուղական համայնքների ղեկավարները շարունակում են ահազանգել եւ դիմումներ ներկայացնել մարզպետարան՝ տեղյակ պահելով հասցված վնասների մասին եւ ակնկալելով կառույցի աջակցությանը: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ
Հրաշալի քառյակի առաջնորդները կհանդիպեն
Ապրիլի 28-30-ը խորհրդարանական չորս ուժերի կողմից նախատեսված հանրահավաքներում ամենայն հավանականությամբ ելույթ կունենան կուսակցությունների առաջնորդները: Այսօր այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը` քառյակի հերթական հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ երեկ, հերթական քննարկումից հետո, քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին կառավարության հրաժարականի պահանջի խորհրդարանական գործընթացին զուգահեռ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին: Կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ շուրջօրյա հանրահավաքների գրաֆիկը
Գյումրեցիներն աղոթեցին ու հիշեցին ծնունդով քեսաբցի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 1-ին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն ու ընդհանրական աղոթք` նվիրված քեսաբահայությանը: Այդ ընթացքում անդադար հնչում էին եկեղեցու զանգերը, ու գյումրեցիները ծնկաչոք աղոթում էին Քեսաբի խաղաղության համար: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր խոսքում հիշեցրեց, որ Գարեգին 1-ին Վեհափառը ևս քեսաբցի է եղել: «Հայկական Քեսաբ գյուղում, որ
Ասորական Նոր տարին՝ ծիծաղի օրվա ակունք
«Ապրիլի 1-ը ոչ թե ծիծաղի կամ խաբելու օր է, այլ այն ասորական ակունքներ ունի»,- այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ասորական «Աթուռ» կազմակերպության նախագահ Արսեն Միխայլովը: Նրա խոսքերով՝ ապրիլի 1-ին՝ ասորական Նոր տարուն, ասորիները շատ են սպասում, եւ այդ օրը հիմնականում միջոցառումներ են լինում դպրոցներում, համայնքներում: Ասորական Նոր տարին ունի շուրջ 6764 տարվա
DW. «Վեյմարյան եռանկյունին» ցանկանում է փոխել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ քաղաքականությունը
«Վեյմարյան եռանկյունու» երկրները Եվրոմիության Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ քաղաքականությունը փոխելու հայտարարությամբ են հանդես եկել: Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները ընդունել են, որ ԵՄ-ի և Ուկրաինայի մերձեցման գործընթացում սխալվել են Ռուսաստանից սպասվող արձագանքի հաշվարկներում: Հայտնում է «Դոյչե Վելլե» լրատվականը: Բոլոր երեք երկրների ԱԳ նախարարները եկել են այն եզրակացության, որ Արևելյան գործընկերներին չի կարելի դնել ԵՄ-ի և


















































