Լրահոս
Օրվա լրահոսը

Այնթափ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Ապրիլ 03,2014 10:27

Ապրիլի 3-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 580 OU 64 և «ԳԱԶ 24» մակնիշի 34 UT 437 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԳԱԶ 24» ավտոմեքենայի ուղևոր Գ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 24» ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ին և ուղևոր` 1967 թ. ծնված Ս. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930