Օրվա լրահոսը

Интерфакс. Ավակովը նկատողություն է ստացել՝ շարասյունով երթեւեկելու համար

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը նկատողություն է արել ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովին: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ուկրաինայի լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Ավակովը մեքենաների շարասյունով է երթեւեկել և գերազանցել է թույլատրված արագությունը: «Հույս ունեմ սա կլինի վերջին դեպքը, որ ԶԼՄ-ներում շարասյունով տեղափոխվելու մասին լուրեր եմ տեսնում», – ասել է Յացենյուկը Ավակովին՝ երեքշաբթի օրը

Սևանի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   ապրիլի 1-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը, իսկ Սևանի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ   մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ:

Ցրտահարությունը նշանակալի վնասներ չի հասցրել գյուղատնտեսությանը

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ նվիրված աղբահանության և գարնանացանի աշխատանքներին: Կառավարության ղեկավարը հանձնարարեց ապրիլի 7-ից մայիսի 9-ը շաբաթօրյակների շարք սկսել ողջ հանրապետությունում՝ մաքրելու և բարեկարգելու թե՛ հանրապետական ու միջհամայնքային նշանակության ճանապարհները, թե՛ քաղաքների փողոցները և թե՛ զբոսաշրջային այցելությունների վայրերը: Նա հորդորեց շրջանների վարչակազմերի ղեկավարներին և խորհրդակցության մյուս ներկաներին անձամբ մասնակցել շաբաթօրյակներին և

«Գազպրոմ»-ը զգալիորեն բարձրացրել է գազի գինն Ուկրաինայի համար. «Ամերիկայի Ձայն»

«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի համաձայն, Ուկրաինայի նկատմամբ բնական գազի գնի բարձրացումն անհրաժեշտ է, քանի որ գազի առաքման դիմաց այս երկրի չվճարված պարտքերը կազմում են մոտ 1,7 միլիարդ դոլար Ռուսաստանի էներգետիկական «Գազպրոմ» ընկերությունը տեղեկացրել է երեքշաբթի օրվանից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող գազի գներն ավելի քան 40 տոկոսով բարձրացնելու մասին: Ուկրաինան այս տարվա երկրորդ եռամսյակին հազար խորանարդ

«Հայաստանը ճիշտ ու համարժեք պատասխան է տվել Ուկրաինային». քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեկնաբանելով մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից Ուկրաինայի հարցով բանաձևին դեմ քվեարկելը, որով մեր երկիրը չի ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անօրինական է համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն՝ ասաց. «Մենք ոչ մի պարտականություն չունենք Ուկրաինայի նկատմամբ, առավել ևս՝ բարոյական առումով, որովհետև Ուկրաինան ի սկզբանե, ինչ իր անկախությունը

Գեներալ Մանվել Գրիգորյանի վագրը և շվեյցարացի լրագրողի ճղված տաբատը. hetq.am

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Մեր այցելության ժամանակ կենդանին կապված էր գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով: Բացի դրանից, գեներալի վագրերը

Օրենքից դուրս հանքարդյունաբերություն (ՄԱՍ 2) Քաջարանի հանքավայր

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ներկայացնում է «Օրենքից դուրս հանքարդյունաբերություն» շարքը, որով փորձ է կատարվում ամրագրել հանքարդյունաբերության ոլորտում առկա օրինախախտումները: Այս շարքի առաջին մասը վերաբերում էր Սյունիքում շահագործվող Հանքասարի հանքավայրին, որտեղ տեղի ունեցող օրինախախտումների մասին պետական մարմիններին փոխանցվել էր հաղորդում հանցագործության մասին: Շարունակում ենք նշված շարքը՝ այս անգամ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը: Հայաստանում շահագործվող ամենախոշոր

Քեսապ Մնացած 38 Քեսապցիներէն 20-ը Ազատ Արձակուած են. yerakouyn.com

yerakouyn.com. Քեսապ մնացած 38 քեսաեպցիներէն 20-ը ազատ արձակուած են։ Այս մասին կը յայտնեն Լաթաքիոյ մեր աղբիւրները։

Ն.Գ. պարոն Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստին

Բրյուսել, 2014թ. մարտի 31 – ապրիլի 1 Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել փոխվարչապետ պարոն Դիդյե Ռեյնդերսին` կազմակերպելու համար այս կարևոր համաժողովը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը, Ռուանդայում ցեղասպանության քսանամյա տարելիցի կապակցությամբ: Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին՝ այս միջոցառմանն իրենց անձնական աջակցության համար: Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը

Եղանակային անակնկալները չեն ազդի թռչունների վրա. «Ա1+»

Վերջին օրերի եղանակային ցուրտ պայմանները չեն ազդի դեպի Հայաստան չվող եւ արդեն Հայաստանում գտնվող թռչունների վրա։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի թռչունների պահպանման միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը։ «Դեպի Հայաստան չուն հիմնականում սկսվում է մայիս ամսին, եւ կարծում եմ, որ եղանակը չի ազդել թռչունների վրա։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Արմեն Մարտիրոսյան. «Ո՞վ կարող է վախեցնել մեր իշխանություններին, նման բան չկա»

«Ժառանգության եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ շատ հարցեր են քննարկվել: Ցավոք, այդ հանդիպման ձեւաչափն ավելի հրապարակային չի դարձել եւ որոշումների ընդունման մակարդակի դեռ չեն հասել: Քննարկումների ընթացքում, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ ամեն ինչ հրապարակայնացնել, որովհետեւ դեռ ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է Վահան Բաբայանի ասածին, շատ նորմալ կարծիք է: Ընդ որում,

Մեղրիի ճանշինականները հաշված ժամերի ընթացքում մաքրեցին ճանապարհահատվածի 1մ 60սմ հաստությամբ ձյան շերտը

Մարտի 30-ին տեղացած առատ ձյան, քամու ու բքի պայմաններում արտակարգ ռեժիմով են աշխատել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ աշխատող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները։ Բացառությամբ մի քանի ճանապարհահատվածների, որտեղ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ժամանակավորապես հնարավոր չէր ապահովել ճանապարհների անցանելիությունը, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները

Ինչո՞ւ չի հրապարակվում ՍԴ վճիռը

Արդեն մեկ օր է՝ Սահմանադրական դատարանն (ՍԴ) ավարտել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննությունը: Սակայն դեռ ՍԴ վճիռը չի հրապարակվել ու դեռ հարց է, թե երբ կհրապարակվի: Այս անորոշությունը հասարակության շրջանում լրացուցիչ անհանգստություն է առաջացրել: Քաղաքական գործիչներից շատերի համար էլ ընդունելի չէ այն, որ ՍԴ-ն վճռի ներկայացման

«Ատկատների» գործով դատախազը պահանջեց Գոռ Քամալյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»

Ազգային գրադարանում և այլ օբյեկտների շինհրապարակներում հավելագրումների, այսպես կոչված «ատկատների», գործով մեղադրող կողմն այսօր վերահաստատեց իր դիրքորոշումը մեղադրանքի հիմնավորվածության հարցում:    Մեղադրող Բաղդասարյանը, մասնավորապես, պնդեց մեղադրանքը, ըստ որի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը դրական եզրակացություններ է տվել՝ 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով

Շուշան Պետրոսյան. «Կառավարության հրաժարականի մասին բարձրաձայնելը դավաճանություն է»

«Անիմաստ թշնամանքի գնալն ինձ համար անհասկանալի է: Անիմաստ թշնամանքների գնալ պետք չէ, սա էլ իմ կոչն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարությանը, որ իշխանությունները պետք է ճիշտ հետեւություններ անեն, որ խուսափեն բարիկադներից, ցնցումներից եւ անիմաստ թշնամանքից, այլապես ապրիլի 28-ից հետո ոչ իշխանական 4

«Հեռուստատեսությամբ շատ ինտելեկտուալ հումոր տալուց հետո պետք է սպասել այսպիսի արձագանքի՝ ո՞վ են սրանք». Վահագն Գրիգորյան

«Մարդուն, որին բարևում եմ և երկու բառ հետո զգում, որ հումոր չունի, վերջ, չեմ կարողանում նրա հետ շփվել: Հումորն ամեն ինչ է, իսկ հումորով մարդն ինտելեկտուալ, կայացած, իր սեփական ես-ն ունեցող մարդն է»,- կարևորելով հումորի դերը յուրաքանչյուրիս կյանքում՝ այսօր «Անալիտիկ» ակումբում այսպիսի տեսակետ արտահայտեց «32 ատամ» ակումբի անդամ Վահագն Գրիգորյանը: Թեև նա ցավով է նկատում,

Ընդերքն օգտագործել են օրենքի խախտումներով. Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք  խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին: Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում՝ լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության և շրջակա միջավայրի համար: Թեև ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն

Նաիրա Զոհրաբյանը կոռեկտ չհամարեց խմբագիրների անունները հրապարակել

«Ես կոռեկտ չեմ համարում այն լրատվամիջոցների խմբագիրների անուններն ասեմ, որոնց հետ քննարկել եմ, որոնք ինձ դիմել են`ասելով, որ մտահոգություն են տեսնում, խնդիրը պետք է կարգավորվի»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց նախկին լրագրող, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Խոսքը «Վիրավորանքը եւ զրպարտությունը ԶԼՄ-ներում» երեկ կայացած խորհրդարանական լսումների մասին է: Լսումների ժամանակ, իր ելույթում, տիկին Զոհրաբյանն ասաց, որ

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Կոնստանտին Տեր-Նակալյան եւ Սուրեն Սահակյան

Blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական, բլոգեր Կոնստանտին Տեր-Նակալյանի եւ տնտեսագետ Սուրեն Սահակյանի միջեւ բանավեճը: Թեման՝ հեղափոխությունների օգուտներն ու վնասները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

The Moscow Times. Յանուկովիչը նշանակվել է Պուտինի խորհրդական

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը նշանակվել է Ուկրաինայի գծով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական, այս մասին «Մոսքոու Թայմս» թերթին հայտնել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը: «Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է մտածում Կիևում իշխանությունը բռնազավթած ավազակախումբը, – ասել է աղբյուրը մարտի 31-ին, – մենք կարծում ենք՝ Վիկտոր Ֆյոդորովիչը մեզ կբացատրի, թե ինչպես է

Խաչիկ Ասրյան. ՄԻՊ-ը սպորտի նախարարության ահռելի աշխատանքների մասին չի խոսում

Երեկ հրապարակված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցում նշված էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեության թերություններն ու խնդիրները, ինչպես նաեւ դրական զարգացումները: Aravot.am-ը փոխնախարար Խաչիկ Ասրյանին խնդրեց մեկնաբանել այդ զեկույցը: «Բնականաբար ծանոթ եմ նախարարության կատարած գործունեության թերությունների, խնդիրների, ինչպես նաեւ արձանագրված դրական զարգացումների մասին Հայաստանի օմբուդսմենի գնահատականին: Ուզում եմ ասել, որ արձանագրված դրական

Դիլիջանցու հողամասը կիրացնեն` Դիլիջանի միջազգային դպրոցի համար

Դիլիջանի միջազգային դպրոցի կրթական ծրագրերը չեն կարող լիարժեք իրականացվել, եթե կառավարությունը չիրացնի դպրոցին հարակից` Դիլիջանի մի բնակչի հողամասն ու շինությունները: Մոտավորապես այսպես է ձեւակերպված կառավարության որոշման նախագիծը, որը կառավարության ապրիլի 3-ի նիստին պետք է ներկայացվի վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությանը: Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, Դիլիջանի բնակիչ Սաթենիկ Սանթրոսյանի հողամասն ու նրա վրա առկա շենք-շինությունները պետք

«Խաչիկյանի եւ նրա խմբի» գործով ամբաստանյալը գտնվում է «փաստացի պատիժ կրողի» կարգավիճակում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը 40 րոպե խորհրդակցական սենյակում մնալուց հետո Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների քրեական գործով որոշեց մերժել ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Անդրադառնալով գործը շարունակելու հարցադրմանը, դատավորը պարզաբանեց, որ դատաքննությունը ընդհատված մասից սկսելով, չի բացառվում ապացույցները վերստին հետազոտելու հնարավորությունը: Դատարան

Բորիս Մուրազի. Մեր ակնկալիքների մեջ չի մտնում Մանվել Բադեյանի ներողություն խնդրելը

«Սինջար եզդիների միավորում» հ/կ նախագահ Բորիս Մուրազին իրենց վիրավորած ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստերին չի տեսել: Առանձին հանդիպում են ունեցել ԱԺ-ից դուրս, եւ լսել պատգամավորի արդարացումները, թե ինքը չի վիրավորել եզդիներին, լրագրողների սադրանքն է պատճառը: Հիշեցնենք, որ այսօր դռնփակ նիստում ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննել է եզդիների հասցեին վիրավորական արտահայտություններ ուղղած Մանվել Բադեյանի

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին

Ապրիլի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված “Պաշտպանելու պատասխանատվությունը” խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ։ Համաժողովին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ երեք տասնյակ երկրների արտգործնախարարներ, այլ բարձրաստիճան

ՊԵԿ-ն ու գյուղնախը մտածում են` ի՞նչ պատասխանեն Օմբուդսմենին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան զեկույցը, որը մի շարք ոլորտների, գերատեսչությունների կատարած խախտումներին եւ նաեւ դրական զարգացումներին է վերաբերում, գյուղատնտեսության ոլորտում առանձնացրել էր մի քանի առանցքային խնդիրներ: Օրինակ` բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել. արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:  Aravot.am-ը գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից փորձեց

25 տնկի են գողացել

Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում 1964 թ. ծնված Վարդան Դ.-ից հաղորդում է ստացվել, որ Նոյակերտ գյուղում մի հողամասից գողացել են 25 տնկի: Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.30-ին, Ավշար գյուղից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Մանուկ Մ.-ին, 1996 թ. ծնված Պողոս Պ.-ին և 1994 թ. ծնված Մաքսիմ Հ.-ին: Նրանք խոստովանել են կատարածը:

Հաղթեցին ու նվիրեցին

Մարտի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: 2013թ մրցույթին մասնակցել են 158 հայկական կազմակերպություն և անհատ շուրջ 10 երկրից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 5-րդ տարին և մասնակիցների թիվն ու երկրների աշխարհագրությունը

Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Արարատի մարզ` ծանոթանալու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին: Փոխվարչապետը նախ այցելեց Արմաշ համայնք, որտեղ համայնքապետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի, Արմաշի եւ շրջակա մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն

Ապամոնտաժվում են կրպակներ. Փոխհատուցում չեն խոստանում. «Ա1+»

Կորյունի 10 հասցեում այս պահին կրպակներ են ապամոնտաժում, որոնք, ըստ կրպակատերերի՝ օրինական են կառուցված, քաղաքապետարանի հետ ունեն համապատասխան պայմանագիր դեռ 2008 թ-ից։ Սակայն երբ պայմանագրի վավերացումը թարմացնելու համար կրպակատերերը գնացել են քաղաքապետարան, այստեղ ասել են, որ պետք է բոլոր կրպակներն ապամոնտաժվեն։ Այս պահին կրպակատերերը հետեւում են, թե ինչպես է ջարդուփշուր արվում իրենց եկամտի աղբյուրը։ Կրպակներից

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031