Օրվա լրահոսը
Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի շահույթի 10 տոկոսը կփոխանցվի հայ եւ ադրբեջանցի փախստականներին
Սահմանամերձ Իջեւանում ընթերցում են աղմկահարույց գիրքը ՀՀ գրադարանների կենտրոնացված համակարգի միջոցով Տավուշի մարզային գրադարանում ստացվել է Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը: Դրա տպագրությունը 2013թ. կատարել է «Էդիտ պրինտ» հրատարակչությունը: Գրքի թարգմանությունը ռուսերենից կատարել են Հակոբ Սողոմոնյանը եւ Լեւոն Գալստյանը: Հրատարակիչները գրքի նախաբանում գրել են, որ, ցավոք, հեղինակի հետ կապ հաստատելու իրենց ջանքերն արդյունք չեն տվել,սակայն
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա
2014 թվականի հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով:
Օտարերկրացի կինոռեժիսորներն սկսել են ուշադրություն դարձնել հայկական ֆիլմերին
Ավարտվեց երևանյան մեկշաբաթյա կինոտոնը՝ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը: Երեկ՝ հուլիսի 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում մրցատյանը հայտարարեց մրցանակակիր ֆիլմերի անունները: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան»-ի «Միջազգային խաղարկային կինո» անվանակարգում գլխավոր մրցանակն այս տարի ստացել է Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը, «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում՝ Ջիովաննի Դոնֆրանչեսկոյի
Գյումրու մանկական հիվանդանոցում մահացած 4-ամյա տղայի հարազատներն ու հարևանները հավաքվել են դիահերձարանում
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում գլանների վիրահատության 5-րդ օրը մահացել էր Արևիկ գյուղի 2010 թվականի բնակիչ Սուրեն Պողիկյանը: Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը Aravot.am- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեխայի հայրը` 1982 թվականին ծնված Գուրգենը, այս պահին Յակուտիայում է, գնացել է «խոպան». նրանց ընտանիքը նպաստառու է, իսկ տանը մնացել էին
Առկա են տեղանքի արբանյակային լուսանկարները, որտեղից արձակվել է ինքնաթիռը կործանած հրթիռը. Պոռոշենկո. РБК-Украина
Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն հայտնել է, որ արբանյակային լուսանկարների առկայության մասին, որտեղ երևում է, թե որտեղից է արձակվել հրթիռը, որը կործանել է «Մալազիա Էյրլայնս» ավիաընկերության «Բոինգ-777» ինքնաթիռը, փոխացնում է ուկրաինական «Էռ Բե Կա»-ն: Պոռոշենկոն այդ մասին հայտնել է հուլիսի 19-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Նա նշել է, որ Ուկրաինայի անջատականները խոչընդոտում են
Գյումրու մանկական հիվանդանոցում երեխա է մահացել
Այսօր Aravot.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ քիչ առաջ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում գլանների վիրահատությունից հետո տղա երեխա է մահացել`Պողիկյան Սուրեն Գուրգենի անունով: Երեխան Արևիկ գյուղից է: Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ նրան վիրահատել են 5 օր առաջ, վիրահատությունը անցել է բարեհաջող, սակայն
Գիտնականները հայացքի միջոցով կարող են առանձնացնել սերը կրքից
Շուտով հնարավոր կլինի նայելով աչքերին հասկանալ՝ մարդը քեզ սիրու՞մ է, թե ընկալում է որպես սեքսուալ օբյեկտ, առանց փորձելու գուշակել դա: Գրել է Altapress.ru-ն: Ամերիկացի գիտնականները սովորել են որոշել սերը աչքերի շարժման միջոցով: Արդյունքները գիտնականները հրապարակել են գիտական «Psychological Science» ամսագրում: Ինչպե՞ս է անցել ուսումնասիրությունը: Կամավորներին ասված էր, որ դիտեն «թույլ սեռի» ներկայացուցիչների լուսանկարների մի ամբողջ շարք:
Մեծ Բրիտանիայի վարչապետը զգուշացրել է Ռուսաստանին՝ ավելի խիստ պատիժներ է կիրառելու
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է կիրառել ավելի խիստ պատիժներ, եթե Մոսկվան Ուկրաինայի վրա վթարի ենթարկված ինքնաթիռի դեպքի հետ կապված իր վերաբերմունքը չփոխի: Գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ նրա՝ շատ եվրոպական երկրներ չեն ցանանում հակառակվել Ռուսաստանին: «Մենք ակամայից մեզ պահում ենք այնպես, կարծես Ռուսաստանը մեզ ավելի շատ
Դդմիկով եւ կաթնաշոռով կարկանդակ
Ի՞նչ կարելի է անել դդմիկների հետ՝ բացի տապակելուց եւ կոտլետ պատրաստելուց: Կարելի է լցոնել մսով եւ շատ համեղ տոլմա կդառնա, կարելի է շոգեխաշել եւ պյուրե պատրաստել՝ մի քիչ սխտոր եւ կարագ ավելացնելով… բայց այսօր ես կառաջարկեմ ավելի հետաքրքիր մի բան՝ դդմիկով կարկանդակ՝ գինու եւ գարեջրի հետ հրաշալի նախուտեստ, որը նաեւ շատ լավ տարբերակ է նախաճաշի,
Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել
Այսօրվա՝ հուլիսի 19-ի եղանակի մասին weather.am-ը գրում է. «Օրվա մեծ մասը կդիտվի պարզ եղանակ, կեսօրից հետո՝առանձին հյուսիսային շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում 18-23մ/վրկ, հնարավոր է ամպրոպ: Տեղ-տեղ չի բացառվում կարկուտը: Արարատյան դաշտում և հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, առայժմ՝ 1-2աստ, առաջիկա օրերին
Ադրբեջանական դիպուկահարները կրակել են դաշտում աշխատող չորաթանցիների վրա
Բարեբախտաբար, տուժածներ չկան Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները հայտնեցին,որ հուլիսի 19-ին ադրբեջանական դիպուկահարները ժամը 10.30-ից մինչեւ կեսօր կրակ են բացել գյուղի Ներքին հողեր տարածքում աշխատող գյուղացիների վրա: Ազերի դիպուկահարները ժամը 15-ից մինչեւ 17-ը կրկին կրակ են բացել գյուղի սահմանամերձ այդ տարածքում աշխատող չորաթանցիների վրա: Ազերիների գնդակները հրաշքով չեն կպել խաղողի այգում աշխատող, Չորաթանի միջնակարգ դպրոցի
«Հոլիվուդյան ուղղվածություն չունեցող ֆիլմերը գնալով պակասում են». Ցզյա Չժանկե
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեցին չինացի անվանի ռեժիսոր Ցզյա Չժանկեի յոթ ֆիլմերը՝ «Նատյուրմորտ», «Գրպանահատը», «Բեմահարթակ», «Աշխարհը», «Քաղաք 24», «Հասարակական վայրեր», «Կուզեի իմանալ»: Ռեժիսորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու և իր ֆիլմերը հայ հանդիսատեսին ներկայացնելու համար: Նա ափսոսանքով նշեց, որ ավելի վաղ չի մասնակցել «Ոսկե ծիրան» միջազգային
Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի բողոքի քննությունը կսկսվի մի քանի օրից
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, դատավորներ Եվա Դարբինյանի եւ Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ հուլիսի 23-ին կսկսվի տասներկու տարվա ազատազրկման դատապարտված, քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի, նրա պաշտպան Վահագն Մարտիրոսյանի բողոքի քննությունը: Նրանք բողոքում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատավճռի դեմ: Հիշեցնենք, որ 2013 թ. փետրվարի 13-ին Սամվել Թելմանի Հովհաննիսյանը որպես
Կինո՝ արդարացված չափաբաժնով
Ով ինչ ուզում է, թող ասի, իմ ընկալմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կինոյի տոն է բերում Հայաստան, փառատոնի շնորհիվ ի թիվս այլ գեղեցիկ ավանդույթների, վերականգնվում է կինո գնալու ու մեծ էկրանին ֆիլմ դիտելու մշակույթը: Մեկ շաբաթ կինոյի մեծ «չափաբաժին» ենք ընդունում: Հրաշալի է կինոթատրոնում երիտասարդ կինոհանդիսատես տեսնելը, մարդիկ գալիս են զույգերով, ընտանիքներով, անգամ փոքր բալիկների հետ:
Ռմբարկու դարպասապահը
Բրազիլական «Սան-Պաուլու» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոժերիու Սենին հայտնի է նաեւ որպես թիմի ռմբարկու: Սենին 2007 թվականին մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես աշխարհում ամենաշատ գոլ խփած դարպասապահ: Նա 1997-2006 թվականներին մրցակիցների դարպասը գրավել էր 66 անգամ: Սենին իր թիմում համարվում է տուգանային եւ 11 մետրանոց հարվածների հաստիքային կատարող: Այնպես որ, այս ցուցանիշը պատահական չէ: Հաջորդ
Շառլ Ազնավուրի երգը՝ միասեռականների իրավունքների օրհներգ. New York Times
Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը երբեք չի ամաչել իր երգերում այնպիսի թեմաներ շոշափել, որոնք ընդունված չեն հասարակության կողմից, գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ օրինակ բերելով «Ինչն է դարձնում տղամարդ» երգը, որն, ըստ թերթի, միասեռականների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հիմնն է և երգվում է «դրագքուինի» (կանացի շարժուձևով և կանացի հագուստ հագնող տղամարդ) տեսանկյունից: «Ես ոչնչից չեմ վախենում,
Նոտարական պալատը նոր նախագահ ունի
Այսօր ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրավիրված նոտարական պալատի ընդհանուր ժողովը ընտրեց նաեւ նոր նախագահին: Մամիկոն Ասլանյանի փոխարեն նոտարներն ընտրեցին Հասմիկ Հարությունյանին: Հիշեցնենք, որ վերջինն աշխատում էր «Կենտրոն» նոտարական գրասենյակում, որպես նոտար: Նոտարական պալատի ընդհանուր ժողովն էլ տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: Սեփ.լր.
«Ինձ միշտ վատ եմ զգացել, որ ամեն ինչ ունեմ մի երկրում, որտեղ շատերն աղքատ են». ռեժիսոր
«Ես հարուստների ընտանիքում եմ ծնվել և միշտ ինձ վատ եմ զգացել, որ ամեն ինչ ունեմ մի երկրում, որտեղ շատերն աղքատ են»,- ասում է բրազիլացի երիտասարդ ռեժիսոր Ֆելիպի Բարբոսան: Նրա «Մեծ տունը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային կինո» անվանակարգում և անդրադառնում է բրազիլական վերնախավի կյանքին: «Բրազիլիայում ռեժիսորները հիմնականում բարձր խավից են
Թուրքիան հնարավոր է ազատ առևտրի գոտի ստեղծի Մաքսային միության հետ. РИА Новости
Թուրքիան սկսել է քննարկել Մաքսային միության՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ Ուլյուկաևի, թուրք նախարարը Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության նախաձեռնությամբ է հանդես եկել. «Մենք քննարկել ենք համագործակցության հնարավոր
«Երիտասարդների մի խավ կա, որը հետաքրքրվում է Յապոնչիկի, Սվո Ռաֆի մասին պատմող գրքերով»
«Իրավական ոլորտի գրքերից մեծ պահանջարկ ունեն «Պաշտոնական տեղեկագիրը», ՀՀ հարկային և քրեական օրենսգրքերը»,-ասում է «Նոյան Տապան» գրատան գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանը: Իսկ «Գրքերի աշխարհ» (վերադաս ` «Բուկինիստ» ՍՊԸ) գրախանութի մենեջեր Նարինե Խաչիկյանը հավելում է՝ շուտ սպառվողներից է նաև ՀՀ Սահմանադրությունը, բացատրում է. «Օրենսգրքերն ամեն տարի փոփոխությունների են ենթարկվում, որովհետև նոր օրենքներ են ընդունվում: Փաստորեն
Վիլեն Գաբրիելյանին բերման ենթարկելուց 10 րոպե հետո բաց են թողել
Վիլեն Գաբրիելյանը համարում է, որ անիմաստ էր իրեն բերման ենթարկելը «Ես ուղղակի մատնանշել եմ, որ ինքն «ախքն» է»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որն համացանցում հայտն է «Նավակ ճոճողը» անվանումով: Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 18-ին, Օրինաց երկիր կուսակցության հանրահավաքի ընթացքում, երբ խոսում էր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Վիլեն Գաբրիելյանը բեմ է բարձրացել եւ փորձել
Իմ Երեւանը
Պապս Հայրենական պատերազմի ավարտից հետո անմիջապես չէր զորացրվել` եւս երկու տարի ծառայել էր Պոտսդամում: Երբ 1947 թվականին վերադարձավ Թբիլիսի, որտեղ պատերազմից առաջ հայկական մանկավարժական ուսումնարանի տնօրեն էր, տեսավ բոլորովին այլ քաղաք` Վրաստանի՛ մայրաքաղաք, որտեղ, ի տարբերություն նախորդ տասնամյակների, ազգային պատկանելությունը նշանակություն ուներ եւ այդ, ըստ երեւույթին, բնական գործընթացի պատճառով, ստիպված եղավ տեղափոխվել Երեւան: Տատիկս մինչեւ
«Կորուսյալ սերնդի» խնդիրները ներկայացնող ռեժիսորը
Վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլու «Կույր ժամադրություններ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային կինո» անվանակարգում: Լ. Կոգուաշվիլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սա իր երկրորդ խաղարկային ֆիլմն է: «Առաջին ֆիլմս՝ «Փողոցային օրեր»-ը «կորուսյալ սերնդի» մասին է: Սերունդ, որի ներկայացուցիչները տարբեր կերպ արձագանքեցին հետխորհրդային տարիների փոփոխություններին, իսկ որոշները չդիմացան դրանց և
«Անծանոթի ոտքը տրորելով դերասանուհի դարձա»
«Ոսկե Ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը մոտենում է ավարտին, կինոսերները շտապում են հայտնի ռեժիսորների և դերասանների հետ վերջին հանդիպումներին, վարպետության դասերին ու կինոդիտումներին: Այսօր «Նաիրի» կինոթատրոնում կայացավ վարպետության վերջին դաս-հանդիպումը՝ «ոսկեծիրանյան» մթնոլորտում: Հանդիպման հյուրն էր արտասովոր ու յուրօրինակ ձայնով ֆրանսիացի դերասանուհին՝ Աննա Մուգլալիսը, որը նկարահանվել է երկու տասնյակից ավելի ֆիլմերում: Կինոսերներին առավել ծանոթ է Կոկո Շանելի
Հայկ Կյուրեղյանը հայտարարություն է տարածել իր պաշտպանի միջոցով
Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով խնդրել է տարածել սույն հայտարարությունը։ Իմացա, որ արարքս դարձել է հանրության քննարկման լուրջ թեմա։ Ես մի ներքին համոզմունքն ունեմ, որ հանրության գերակշիռ մասը, եթե չի խրախուսում, ապա լիովին անդատապարտելի է գտնում այդ արարքը։ Անկախ նրանից, թե հանրության, որ մասն է դատապարտում կամ խրախուսում այն, ցանկացա հետևյալ պարզաբանումները
Տեղական սեխը եւ ձմերուկը հասել են՝ թունավորման դեպքերը կպակասեն. Մասնագետներ
«Ամռանը հաճախակի թունավորումներ են լինում: Որպես ինֆեկցիոնիստ ասեմ, որ դա կապված է նրա հետ, որ ամռանը ջրազրկումից խուսափելու, օրգանիզմի ջրային բալանսը պահպանելու եւ շոգին դիմանալու նպատակով մեծ քանակով ջուր ենք օգտագործում: Շատ ջուր խմելու դեպքում ստամոքսահյութը նոսրանում է, եւ այդ դեպքում տարբեր ինֆեկցիաներ ներթափանցում են մեր օրգանիզմ եւ տարբեր հիվանդություններ են առաջացնում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում
Գագիկ Սարուխանյան. «Վոլոդյա Ավետիսյանի գործը Սեյրան Օհանյանի պատվերն է» (Տեսանյութ)
Գագիկ Սարուխանյանը համարում է, որ Հայաստանում իրավական ամենաթողություն է «Այս վճիռը շատ անհեթեթ եւ լկտի վճիռ է»,- այսօր՝ հուլիսի 19-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Հիշեցնենք՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հինգշաբթի՝ հուլիսի 17-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության
Հայաստանում մի քանի օր էսթետիկ վիրահատություններ կիրականացնի իտալացի բժիշկ Ռուբեն Օդդենինոն
Հուլիսի 19-ից 25-ը Եվրոպական Էսթետիկ Վիրաբուժության Ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն Երեւանում կանցկացնի պլաստիկ էսթետիկ վիրահատություններ եւ անվճար խորհրդատվություն: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտնեց հենց ինքը՝ իտալացի բժիշկ Ռուբեն Օդդենինոն և պլաստիկ վիրաբույժ, «Ավանգարդ-Մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբոլցյանը: Գագիկ Ստամբոլցյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Օդդենինոյի նման մասնագետներն են, որ կկարողանան
Մենք հավաքվել ենք համախմբված ոչ ասելու էլէներգիայի թանկացմանը. Արթուր Բաղդասարյանի ելույթն` ամբողջությամբ (մաս 2-րդ)
ՕԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվածէ Արթուր Բաղդասարյանի երեկվա հանրաքավաքի ելույթի երկրորդ մասը, որը ներկայացված է ներքեւում. Սիրելի հայրենակիցներ, այժմ 2 խոսք Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր կողմից առաջարկվող ելքերի մասին: Առաջին` քաղաքական իրավիճակը Հայաստանում իսկապես ծայր աստիճան մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ամուր է, եթե այն բազմաբևեռ է, կոալիցիոն, ավելի շատ քաղաքական ուժեր
Լեռնիկ Ալեքսանյան. «Սա պատերազմի նախապատրաստման նշան չէ»
Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, որ պատերազմի վտանգը սահմանում այդ ակտիվության հետ պայմանավորված չէ «Ադրբեջանը պատերազմ չի ուզում»,- այսօր՝ հուլիսի 19-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Նա համարում է, որ Ադրբեջանը նպատակ ունի շաբաթը մեկ զինվորի սպանելով, Ռուսաստանի հետ գործարք անելով, հաղթել տեղեկատվական պատերազմում: Իսկ Ադրբեջանի կողմից


















































