Օրվա լրահոսը

Կայացավ սամբոյի Հայաստանի առաջնություն

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Վանաձորում ավարտվել է հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են նաեւ Արցախի ուժեղագույն սամբիստները: Երկու օր տեւած պայքարի արդյունքում ինը քաշային կարգերում հաղթող ճանաչվել են. 52 կգ՝ Տիգրան Կիրակոսյան, 57`Մաքսիմ Մանուկյան, 62`Արթուր Սահակյան, 68` Մարտին Միրզոյան, 74` Վաչիկ Վարդանյան, 82` Մհեր Կարապետյան, 90`Էդիկ Պետրոսյան, 100՝ Էդուարդ Հակոբյան, +100՝ Էդուարդ Դավթյան: Աշոտ

Հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն: Փակ են Մաստարա – Լանջիկ – Սառնաղբյուր, Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով

Անուրախ վերջաբան Խանտի-Մանսիյսկում

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարը, որն այսօր Լեւոն Արոնյանը եզրափակեց նոր պարտությամբ: Հայաստանի լավագույն շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում երկրորդ տեղում ընթանալուց հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6,5 միավորով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessnews.com-ի  

Թուրքիայում ընտրությունների օրը ութ մարդ է սպանվել

Սիրիայի սահմանին մոտ թուրքական նահանգ Քաթայում  սպանվել է ութ մարդ, դեռ 13-ն էլ վիրավորվել են: Ընդհարումը բռնկվել է շրջանի ղեկավարի թեկնածուի պաշտոնի շուրջ: Նահանգապետը հրամայել է ուղարկել լրացուցիչ ոստիկանական ուժեր ընդհարման վայր: Գրում է Interfax.ru-ն: Փորձագետները համարում են, որ Թուրքիայում տեղի ունեցող Տեղական ինքնակառավարման ընտրությունները նախագահական ընտրությունների փորձարկումն են: Ընտրություններին իրենց ձայնը տալիս են 52

Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 20.00-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն: Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում : Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման

Կապանում առատ տեղումները շարունակվում են

Քաղաքապետարանը կոչ է արել աջակցել կոմունալ ծառայությանը Սյունիքի մարզում ձյան տեսքով առատ տեղումները դեռ շարունակվում են: Մարզի տարբեր համայնքներ տանող որոշ ճանապարհահատվածներ ձյան տեղումների պատճառով դժվարանցանելի են դարձել, իսկ ձնաբքի հետեւանքով Սյունիքի մարզի դարպասների մոտ՝   Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու «Զանգեր» կոչվող հատվածում, օրվա ընթացքում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ: Հաշվի առնելով, որ Կապանում սկսված ձյան առատ

Ձնամաքրման աշխատանքներին հետևում է անձամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը

Անակնալ տեղացած ձյունը անակնկալի չբերեց : Վաղ առավոտից  Կենտրոն վարչական շրջանում նույնպես ընթանում են ձնահեռացման լայնածավալ աշխատանքներ:  Աննախադեպ    ձյան հետեւանքների վերացման ընթացքին,  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հետևում է անձամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքների պատասխանատուների հետ շրջել է կենտրոնական և երկրորդական փողոցներում,հետևել  մայթերի և երթևեկելի հատվածներում ձնազերծման աշխատանքների հավուր

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Meteo.am. Մարտի 30-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ այրվում են Երևանի Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող պահեստի պահակակետի էլ լարերը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.01-ին, մարվել` 16.07-ին: Այրվել են «Արգե բիզնես» տնտեսական իրերի արտադրամասի պահակակետի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ) և մալուխ (մոտ 3 գմ):

Զատկական ձւերի նկարազարդման ցուցահանդէս Թաւրիզում

Կիրակի 30 Մարտ 2014-ի յետ միջօրէի ժամը 4-ին, Թաւրիզի Քաղաքապետարանի պատմական շէնքում պաշտօնական բացումը կատարւեց Զատկական ձւերի նկարազարդման ցուցահանդէսի, ձեռամբ Ատրպատականի Հայոց Թեմի Ա¬ռաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանի: Նրան ընկերակցում էին Թեմական Խորհրդի անդամներից Տիկ. Անի Յակոբեանը եւ Թաւրիզահայ ազգայիններ: Թաւրիզի քաղաքապետութեան մըշակութային բաժանմունքի կողմից կազմակերպւած սոյն ցուցահանդէսին իրենց մասնակցութիւնը բերել էին նաեւ

Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով

 Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետևում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից և որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12

Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհի փակված ճանապարհահատվածը երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում փլվածքի պատճառով փակված ճանապարհահատվածը մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկելի է: Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է: Խորհուրդ է տրվում  երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:  

Թալին – Անի ճանապարհահատվածը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ,  մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի հատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքը բաց է երթևեկության համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 16.30-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է  թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում

«Ռուսաստանը սպառնացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության մասնակիցներին». Amerikayidzayn.com

«Ամերիկայի ձայն».  Ռուսաստանը սպառնացել է որոշ պետություններին, որպեսզի վերջիններս չքվեարկեն Ղրիմում հանրաքվեի անցկացումն անօրինական հայտարարելու շուրջ բանաձևի օգտին: Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ի դիվանագետները՝ իրենց անվան գաղտնիությունը պահպանելու պայմանով: Դիվանագետների համաձայն, Ռուսաստանի կողմից ճնշումների ենթարկվել են Մոլդովան, Ղրղըզստանն ու Տաջիկստանը, ինչպես նաև Աֆրիկայի մի շարք պետություններ: ՄԱԿ-ի դիվանագետները տեղեկացրել են, որ Ռուսաստանը որևէ հստակ

Ջարդված ծառեր ու չքերված ձյուն ճանապարհներին

Առատ, թաց ձյունը երթեւեկությունը վտանգավոր է դարձրել Մարտի 30-ի առավոտյան Նոյեմբերյանի ավտոկայարանում, տեղացող առատ ձյան ներքո Ոսկեվան գյուղից եկած պատանին մեկ կապը 300 դրամով սինդրիկ էր վաճառում: Նոյեմբերյան-Երեւան երթուղային միկրոավտոբուսը   ճանապարհի վտանգավորության եւ ուղեւորների սակավության պատճառով առավոտյան երթուղի դուրս չեկավ: Նոյեմբերյանի «Լեւոն-երկրորդ»  ՍՊԸ-ի եւ Իջեւանի ճանապարհաշինական ընկերության  գրեյդերները  ճանապարհից քերում էին ձյունը, բանվորները բեռնատարներից աղ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար: Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» ամենավատ ձեռքբերո՞ւմն է

Այսպիսի տեսակետ է արտահայտել բրիտանական «Bleacher Report» կայքը: Վերլուծելով ամառային պատուհանում Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային քաղաքականությունը, կայքը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը գնահատել է ամենից ավելի չհաջողվածը: «Հենրիխ Մխիթարյանը ձեռք է բերվել «Բորուսիայի» համար ռեկորդային գումարով: Նա պետք է փոխարիներ Մարիո Գետցեին: Սակայն Մխիթարյանը չի կարողացել արդարացնել հույսերը: Եթե նայենք վիճակագրությանը,  կարելի է նշել,

Քերին և Լավրովը քննարկելու են ուկրաինական ճգնաժամը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Փարիզում բանակցություններ են վարելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ: Սակայն  արտգործնախարարների հանդիպմանը նախորդել է շաբաթ գիշերը նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցը նույն թեմայով: Գրում է Novayagazeta-ug.ru-ն: Այսօրվա հանդիպման համար ամերիկյան արտգործնախարարը հրամայել է հետ դարձնել  ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայից վերադառնում էր Վաշինգթոն: Սպիտակ

Մարտի 31-ին ուսումնական հաստատություններում պարապմունքներ եւ դասեր տեղի չեն ունենալու. ԿԳՆ նախարար

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին»:  

Ռուբեն Հովսեփյանը՝ ՀՀ կառավարության մասին. «Բայց ի՞նչն է վատ աշխատում…» (168.am)

«168 ժամ». ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը վստահում է ՀՀ կառավարությանը, ուստի դեմ է քվեարկելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությանը, որը խորհրդարան կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հովսեփյանը: Մեր ճշտող հարցին՝ լա՞վ է աշխատում ՀՀ կառավարությունը, դրա համար եք վստահում, ՀՀԿ-ական պատգամավորը

20 տարի անց Վիշվանաթան Անանդը կրկին հավակնորդի կարգավիճակ ձեռք բերեց

Խանտի-Մանսիյսկում նախավերջին տուրը վերջնականապես ի հայտ բերեց հավակնորդների մրցաշարի հաղթողին: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար եւ 1995 թվականից հետո առաջին անգամ հավակնորդի կարգավիճակ ձեռք բերեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն: Փակ են Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի, Վանաձոր – Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ – Ճամբարակ, Արթիկ – Ալագյազ

Աշխատանքներ են իրականացվում հանրապետության համայնքներում երթեւեկությունն ու էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ

Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված` հանրապետության մի շարք համայնքներում ինչպես երթեւեկության, այնպես էլ էներգամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Մարտի 29-ից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համապատասխան ծառայություններն  աշխատանքներ են իրականացնում`  համայնքներում էներգամատակարարման խափանումները վերացնելու ուղղությամբ: Աշխատանքների համար դժվարություններ են ստեղծում ձյան առատ տեղումները: Առաջնահերթ կարգով վերականգնվում է առողջապահական եւ

Օգնել են փրկարարները

Meteo.am. Մարտի 30-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1943 թ. ծնված Լ. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Սպասվում է սաստիկ ցուրտ եղանակ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 30-ին սպասվում են ինտենսիվ և տևական տեղումներ, հնարավոր է սաստիկ քամի` պոռթկումներով մինչև 25մ/վրկ: Կդիտվի օդի ջերմաստիճանի սաստիկ անկում մոտ 15, տեղ-տեղ 18աստ, գրեթե ամենուրեք բացասական ջերմաստիճաններ են հավանական նաև ցերեկային ժամերին: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` ծաղկած այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար: Երեւանում մարտի 30-ին սպասվում է սաստիկ ցուրտ եղանակ, հնարավոր

Կկայանա՞ «հրաշալի քառյակի» առաջնորդների հանդիպումը. News.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել 4 ոչ կոալիցիոն ուժերի առաջնորդների հանդիպման համար ապահովել բոլորին ընդունելի լավագույն պայմանները եւ վայրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 4 առաջնորդներով հանդիպելու առաջարկին Գագիկ Ծառուկյանը դրական է արձագանքել: Հրապարակումն ամբողջությամբ կարող

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Meteo.am. ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Երևան-Սևան ավտոճանապարհը, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը և Սարավան գյուղի ավտոճանապարհները: Փակ են Սևան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:  Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Meteo.am. Մարտի 29-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի  93 TT 993 պետհամարանիշով ավտոմեքենան: Լուսանկարը՝ արխիվային

Քեսաբը՝ Վաշինգտոնի և Մոսկվայի ուշադրության կենտրոնում. Azatutyun.am

«Ազատություն». Մինչ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների բախումն արդեն վերածվել է գրեթե բացահայտ առճակատման, Սիրիայի Քեսաբ բնակավայրի և վերջին օրերին քեսաբահայությանը պատուհասած դժբախտությունների առնչությամբ հայտարարություններ են արել ինչպես պաշտոնական Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան: «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսաբի հայ համայնքը՝ դրա

ԼՂՀ ԱԺ փոխնախագահը՝ Ղրիմի հանրաքվեի մասին. «Ի՞նչ վատ բան կա այդտեղ»

Aravot. am-ը Արցախի ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանից հետաքրքրվեց՝ Արցախում ինչպե՞ս են ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նախօրեին Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևին Հայաստանի դեմ քվեարկելու քայլը: Հիշեցնենք, որ Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել են բանաձեւին դեմ քվեարկելու հայաստանյան պատվիրակության քայլը: «Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, պատգամավորների խումբը ողջունել է Ղրիմի հանրաքվեի արդյունքները՝  ընդունելով այն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031