Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով

Մարտ 30,2014 18:22

yerevan Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետևում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից և որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12 վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Տեղերում աշխատանքների ընթացքը համակարգվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով և պարբերաբար զեկուցել իրականացված աշխատանքների մասին, անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև լրացուցիչ մեքենասարքավորումներ: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների ընթացքը պահել անձնական հսկողության տակ և տեղերում հետևել դրանց պատշաճ կազմակերպմանը: Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է զուգահեռաբար կազմակերպել մայթերի մաքրման աշխատանքներ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է, փողոցների երթևեկելի հատվածների ձնամաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, ձեռնամուխ լինել բակային տարածքներում համանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31