Լրահոս
Օրվա լրահոսը

Զատկական ձւերի նկարազարդման ցուցահանդէս Թաւրիզում

Մարտ 30,2014 18:54

Կիրակի 30 Մարտ 2014-ի յետ միջօրէի ժամը 4-ին, Թաւրիզի Քաղաքապետարանի պատմական շէնքում պաշտօնական բացումը կատարւեց Զատկական ձւերի նկարազարդման ցուցահանդէսի, ձեռամբ Ատրպատականի Հայոց Թեմի Ա¬ռաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանի: Նրան ընկերակցում էին Թեմական Խորհրդի անդամներից Տիկ. Անի Յակոբեանը եւ Թաւրիզահայ ազգայիններ:
Թաւրիզի քաղաքապետութեան մըշակութային բաժանմունքի կողմից կազմակերպւած սոյն ցուցահանդէսին իրենց մասնակցութիւնը բերել էին նաեւ հայ համայնքի արւեստագէտներ, արւեստի ուսանողներ եւ սիրողական մակարդակով արւեստասէր անհատներ:
Քաղաքապետարանի մայր դարպասի առաջ, Թեմակալ Առաջնորդին ողջունեց Քաղաքապետարանի մշակութային բաժանմունքի ընդհ. տնօրէն՝ Ալեւի իր տեղակալով եւ մշակութային կցորդով, որոնք նաեւ մի անակնկալ էին վերապահել, երբ Զատկական խորհրդանիշ ճուտիկի կերպար եւս պատրաստել էին սոյն դիմաւորութեան համար:

Քաղաքապետարանում, արւեստի ցուցասրահում յատուկ ցուցափեղկերում զե-տեղւած հարիւրաւոր ձւերի պատեանների վրայ նկարւած զարդանախշեր, զատ¬կական մթնոլորտ էին ստեղծել առ ի պատրաստութիւն Սբ. Զատկւան տօնի:
Մշակութային Բաժանմունքի տնօրէն Ալեւի եւ ցուցահանդէսի մասնակից Թաւրիզահայ Օրդ. Անայիս Խալաֆեանը մանրամասն բացատրութիւններ տւեցին կազ-մակերպւած ցուցահանդէսի արւեստի մարզում արձանագրած յաջողութեան մասին:
Թեմակալ Առաջնորդը այս առիթով իր գնահատանքը յայտնելով Թաւրիզի Քաղաքապետութեան, կազմակերպիչներին եւ մասնակիցներին, յատուկ գնահատանք յայտնեց նաեւ հայ համայնքի զաւակներին, որոնք միշտ ներկայութիւն են պետական հիմնարկութիւնների կազմակերպած նման ծրագրերում:
Նա այս առիթով նաեւ քրիստոնէական նշանակութիւնը յայտնեց զատկական ձւի, յատկապէս նրա աւանդական կարմիր գոյնի նշանակութիւնը պարզելով՝ իբրեւ Քրիստոսի փրկչական արեան ամբողջ աշխարհի համար հեղման խորհրդանշան:
Սոյն ցուցահանդէսի կողքի սրահում Թեմակալ Առաջնորդը նաեւ այցելեց յախճապակիների արւեստի ցուցահանդէսը, որը իրագործել էր տեղացի արւեստագիտուհի Օրդ. Ֆարնազ Բանի Շաֆիֆը: Նա յառաջիկայում նաեւ հայ համայնքի հետ ցուցահանդէսի կազմակերպման ծրագիրներ ներկայացրեց Թեմակալ Առաջնորդին:
Այս առիթով, Քաղաքապետարանի մշակութային բաժանմունքի անունից յատուկ արւեստի գործեր նւիրւեցին Թեմակալ Առաջնորդին, իսկ արւեստագէտ Սաբեր Բաղալ Ասղարի ջայլամի ձւի վրայ գեղանկարւած իր արւեստի գործը մեծ սիրով նւիրեց նրան:
Նշենք, թէ մասնակիցների շարքում յատուկ ուշադրութեան էին արժանացել արւեստի ուսանողուհի՝ Թաւրիզահայ Անայիս Խալաֆեանի գեղանկարներն ու զարդանախշերը, որոնք այնքան նրբութեամբ նկարւել էին ձւերի պատեանների վրայ:
Սբ. Զատկւայ տօնի առիթով, Թաւրիզի Քաղաքապետութեան կողմից սոյն ցուցահանդէսի կազմակերպման նախաձեռնութիւնը սքանչելի առիթ հանդիսացաւ հոգեպէս նախապատրաստւելու Քրիստոնէութեան մեծագոյն տօնին:

Ազգային առաջնորդարան Ատրպատականի Հայոց թեմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31