Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» ամենավատ ձեռքբերո՞ւմն է

Մարտ 30,2014 16:09

Այսպիսի տեսակետ է արտահայտել բրիտանական «Bleacher Report» կայքը:

Վերլուծելով ամառային պատուհանում Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային քաղաքականությունը, կայքը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը գնահատել է ամենից ավելի չհաջողվածը:

«Հենրիխ Մխիթարյանը ձեռք է բերվել «Բորուսիայի» համար ռեկորդային գումարով: Նա պետք է փոխարիներ Մարիո Գետցեին: Սակայն Մխիթարյանը չի կարողացել արդարացնել հույսերը: Եթե նայենք վիճակագրությանը,  կարելի է նշել, որ նա վատ մրցաշրջան չի անցկացնում. 35 պաշտոնական հանդիպումներում՝ 9 գոլ եւ 9 գոլային փոխանցում: Սակայն շատ չեն հանդիպումները, որոնցում Մխիթարյանն իր արդյունավետ գործողություններով փոխել է խաղի ընթացքը: Համաձայն վիճակագրության, հայ կիսապաշտպանը 2 գոլ խփել է «Արսենալի» եւ «Զենիթի» հետ արտագնա խաղերում, Բունդեսլիգայում 15-ից 11 գոլերը, որ խփվել են անմիջականորեն նրա կատարմամբ կամ գոլային փոխանցումներով, գրանցվել են խաղերում, որոնցում «Բորուսիան» հաղթել է երեք եւ ավելի գնդակի առավելությամբ: Ավելի բարդ խաղերում, ինչպես օրինակ, «Բավարիայի» ու «Բայերի» հետ, Մխիթարյանը չի կարողացել օգնել «Բորուսիային» արդյունքի հասնել: Նույնիսկ «Շալկեի» հետ խաղում նրա երկու գոլային փոխանցումները չեն արդարացնում Մխիթարյանի ոչ այնքան վառ խաղը: Հաշվի առնելով տրանսֆերային արժեքը՝ Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումն ամենաանհաջողն է «Բորուսիայի» երեք ձեռքբերումների մեջ», – գրում է կայքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ newsroyal.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31