Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մարտ 30,2014 10:08

Meteo.am. ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Երևան-Սևան ավտոճանապարհը, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը և Սարավան գյուղի ավտոճանապարհները:

Փակ են Սևան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: 

Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհներով: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31