Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում առատ տեղումները շարունակվում են

Մարտ 30,2014 20:00

Քաղաքապետարանը կոչ է արել աջակցել կոմունալ ծառայությանը

Սյունիքի մարզում ձյան տեսքով առատ տեղումները դեռ շարունակվում են: Մարզի տարբեր համայնքներ տանող որոշ ճանապարհահատվածներ ձյան տեղումների պատճառով դժվարանցանելի են դարձել, իսկ ձնաբքի հետեւանքով Սյունիքի մարզի դարպասների մոտ՝   Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու «Զանգեր» կոչվող հատվածում, օրվա ընթացքում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ:

Հաշվի առնելով, որ Կապանում սկսված ձյան առատ տեղումները հնարավոր է շարունակվեն նաեւ առաջիկա օրերին, Կապանի քաղաքապետարանը կոչ է արել քաղաքի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, համատիրություններին ու կազմակերպություններին աջակցել կոմունալ ծառայությանը` իրենց հարակից տարածքների ձյան մաքրման աշխատանքները սեփական ուժերով իրականացնելու համար, հարկ եղած դեպքում՝ կոմունալ ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաեւ  տեխնիկական աղ տրամադրել ցանկացողներին:

Ինչպես տեղեկացնում են Կապանի քաղաքապետարանից՝ անբարենպաստ եղանակի պատճառով վաղը՝ մարտի 31-ին, մարզկենտրոնի մանկապարտեզները, երաժշտական, արվեստի եւ սպորտդպրոցները   չեն գործելու, իսկ առաջիկա օրերի համար լրացուցիչ տեղեկություն կտրվի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31