Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքներ են իրականացվում հանրապետության համայնքներում երթեւեկությունն ու էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ

Մարտ 30,2014 12:07

Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված` հանրապետության մի շարք համայնքներում ինչպես երթեւեկության, այնպես էլ էներգամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:

Մարտի 29-ից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համապատասխան ծառայություններն  աշխատանքներ են իրականացնում`  համայնքներում էներգամատակարարման խափանումները վերացնելու ուղղությամբ: Աշխատանքների համար դժվարություններ են ստեղծում ձյան առատ տեղումները: Առաջնահերթ կարգով վերականգնվում է առողջապահական եւ սոցիալական մյուս հաստատությունների էներգամատակարարումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ոստիկանության եւ մարզպետարանների  համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարված է  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները`  ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

ՀՀ քաղաքացիներին մեկ անգամ եւս առաջարկվում է երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում, ինչպես նաեւ հետեւել Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի եւ կապի, պետական այլ մարմինների կողմից իրավիճակի վերաբերյալ տարածվող տեղեկություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31