Օրվա լրահոսը
«Ֆեյքերի» գործունեության համար լրատվամիջոցները պատասխանատվության չեն ենթարկվի
Ֆեյքերին վերաբերվող երկու կետերը, որոնք լրատվական հանրության կողմից ընկալվեցին ազատ խոսքի եւ ԶԼՄ-ների ազատ գործունեության սահմանափակում, հանվել են նախագծից:
Համո Սահյանը եւ Սիսիանը
Համո Սահյան-100 «Ճակատը համբուրելի ժողովուրդ է Սիսիանի ժողովուրդը: Եվ ես շնորհակալ եմ ճակատագրից, որ այդ ժողովրդի զավակն եմ և նրա երազաշատ ապրումների թարգման բանաստեղծը»; Վաղատնիի ծիրանի այգում Համո Սահյան Համո Սահյանը ծնվել է Լորում, սակայն քիչ է ապրել այնտեղ: Սովորելու ձգտումը նրան տարել է Բաքու,ուր և հայկական ուսումնական հաստատություններում ստացել է և միջնակարգ և բարձրագույն
Ամեն ինչ սկսվում է լեզվից
Երբ 89-90 թվականների սկզբին պրոֆեսոր Իշխանյանը հորդորում էր խոսել եւ գրել հայերեն, հնարավորինս թարգմանել ռուսերեն օգտագործվող եզրերը, ես դրա դեմ ընդվզում էի, համարում էի ավելորդ բծախնդրություն եւ նույնիսկ բռնություն մարդկանց կամքի հանդեպ: Բայց հիմա ես զգում եմ, որ պետական լեզվով մտածելն ու արտահայտվելը այն հիմքն է, որով մարդն իրեն զգում է պետության քաղաքացի, ոչ թե այլ պետության ծայրագավառի ներկայացուցիչ:
Փորձի փոխանակում արցախցի և հայաստանցի երիտասարդների միջև
Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ և ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։ Դեռևս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական և ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը
Քեսաբի դեպքերի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային իրավապաշտպան կառույցներին
Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ. «Հարգելի գործընկերներ, Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի
«Մեզ խաբեցին». Գյուղացին՝ ցրտահարության մասին. «Ա1+»
Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ Ռաֆիկ Պողոսյանն արդեն հույս չունի, որ իր մեկ հեկտար ծիրանի այգուց ամռանը բերք կքաղի. «Ամբողջը ցուրտը տարել ա»: Նա նշում է, որ գյուղացիներով պատրաստվում էին ցրտին հակազդել մարտի 30-ի լույս 31-ի գիշերը, ինչպես հաղորդել էին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, սակայն խաբվեցին. «Ծխահարության պատրաստություն տեսել 31-ի գիշերվա համար, էն էլ 29-ին
Հայտարարություն. Ալեքսանդր Ազատի Սարգսյանը որևէ առնչություն չունի «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանը որևէ առնչություն չունի խախտումների արձանագրման կենտրոն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ: Նա երբևէ չի հանդիսացել և չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել և չի իրականացնում ընկերության կառավարման որևէ գործառույթ: Շրջանառվող տեղեկություններն առ այն, թե ընկերությունը պատկանում է Ա. Սարգսյանին, իրականությանը չեն համապատասխանում, դրանք մտացածին
Ռուսաստանը դիվանագիտական լուծում գտնելու պատրաստակամություն է հայտնել. «Ազատություն» ռադիոկայան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ 4 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է, թե Ռուսաստանը վերահաստատել է Ուկրաինայի հարցում դիվանագիտական լուծում գտնելու պատրաստակամությունը, սակայն չի համաձայնել ետ քաշել ռուսական զորքերն ուկրաինական սահմանից: CNN-ի փոխանցմամբ՝ Փարիզում Ջոն Քերրին ասել է, թե ինքն ու Լավրովը առաջարկներ են ներկայացրել: «Ես պիտի վերադառնամ Վաշինգտոն՝ Օբամայի
ՍԴ անդամ. «Որտե՞ղ է գրված, որ ԿԲ-ն լիազորություն ունի մեկնաբանել ՍԴ որոշումը և հայտարարություն տարածել»
Այս պահին ՍԴ-ում շարունակվում է մարտի 28-ին մեկնարկած ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը: Հարցերին պատասխանում է ԿԲ ներկայացուցիչ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: ՍԴ նախագահներն ու անդամները բավականին կոշտ ու սուր հարցեր են
Եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություն անցկացվեց
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց` եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված: Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները: Պատասխանատուները զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների
Պատգամավորական խումբն արձանագրում է. քեսաբահայության համար ցանկացած աջակցություն այսօր պահանջված է
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի, Էդմոն Մարուքյանի, Արման Սահակյանի, Թևան Պողոսյանի և Լևոն Մարտիրոսյանի հաղորդագրությունը Սիրիա այցի հետ կապված ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Արման Սահակյանը և Սամվել Ֆարմանյանը մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ այցելեցին Սիրիայի արաբական հանրապետություն՝ հանդիպելու Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մեր հայրենակիցներին,
Ամերիկայի Հայկական Համագումարը ողջունում է Կոնգրեսում Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի նամակը Քեսաբի վերաբերյալ
ԱՄՆ Պետքարտուղարությունը «խորապես մտահոգված է» քեսաբահայերի նկատմամբ հարձակման առնչությամբ Վաշինգտոն- Այսօր Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) ողջունեց Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնե կրտսերին և Մայքըլ Գրիմին, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցներ Դեյվիդ Վալադաոյին և Ադամ Շիֆին՝ Քեսաբի՝ վերջերս տեղի ունեցած պաշարման կապակցությամբ նախագահ Օբամային նամակ հղելու համար։ Մասնավորապես, նամակում ասվում է.
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի, ժամը 9.30-ի դրությամբ, Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ինչը դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում (Ապարան, Մաստարա, Արթիկ, Սպիտակի ոլորաններ, Հրազդան) վտանգավոր է դարձնում մեքենաների երթևեկությունը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Մարտի 31-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին` բենզալցակայանի մոտակայքում, տեղացած առատ ձյան հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 454 ԼՏ 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Մ., ծնվ. 1967թ.): *** Մարտի 31-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են: Դժվարանցանելի են միջպետական նշանակության Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի ճանապարհահատվածը և հանրապետական նշանակության Հոռոմ – Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ –
Մարիա Շարապովան «հարազատ հոգի է»
Բուլղարացի հայտնի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը «Tennis24»-ին տված հարցազրույցում անկեղծ պատմել է իր եւ ռուս հանրահռչակ թենիսիստուհի Մարիա Շարապովայի հարաբերությունների մասին: «Մենք նույն կերպ ենք նայում աշխարհին: Էլ ի՞նչ կարող եմ ասել նրա մասին: Ես սիրում եմ նրան: Նա այն մարդն է, որի կարծիքն իսկապես կարեւոր է ինձ համար: Մենք հարազատ հոգիներ ենք», – ասել է
Նիդերլանդահայությունը Արամ MP3-ի կողքին է
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ը պրոմո տուրի շրջանակներում իր «Not Alone» («Դու մենակ չես») երգը ներկայացնելու է նաև Նիդերլանդների երաժշտասեր հասարակայնությանը: Մինչ այդ հայ երգիչը հանդիպել է ռուս և Եվրոպացի հանդիսականին: Պրոմո տուրը կավարտվի ապրիլի 21-ին: Արամ MP3-ը կվերադառնա Երևան, այնուհետև կմեկնի Դանիա: Արդեն մայիսի 6-ին , հենց առաջին երգով Արամ MP3-ը կներկայացնի մեր
Կայացավ սամբոյի Հայաստանի առաջնություն
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Վանաձորում ավարտվել է հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են նաեւ Արցախի ուժեղագույն սամբիստները: Երկու օր տեւած պայքարի արդյունքում ինը քաշային կարգերում հաղթող ճանաչվել են. 52 կգ՝ Տիգրան Կիրակոսյան, 57`Մաքսիմ Մանուկյան, 62`Արթուր Սահակյան, 68` Մարտին Միրզոյան, 74` Վաչիկ Վարդանյան, 82` Մհեր Կարապետյան, 90`Էդիկ Պետրոսյան, 100՝ Էդուարդ Հակոբյան, +100՝ Էդուարդ Դավթյան: Աշոտ
Հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն: Փակ են Մաստարա – Լանջիկ – Սառնաղբյուր, Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով
Անուրախ վերջաբան Խանտի-Մանսիյսկում
Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարը, որն այսօր Լեւոն Արոնյանը եզրափակեց նոր պարտությամբ: Հայաստանի լավագույն շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում երկրորդ տեղում ընթանալուց հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6,5 միավորով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessnews.com-ի
Թուրքիայում ընտրությունների օրը ութ մարդ է սպանվել
Սիրիայի սահմանին մոտ թուրքական նահանգ Քաթայում սպանվել է ութ մարդ, դեռ 13-ն էլ վիրավորվել են: Ընդհարումը բռնկվել է շրջանի ղեկավարի թեկնածուի պաշտոնի շուրջ: Նահանգապետը հրամայել է ուղարկել լրացուցիչ ոստիկանական ուժեր ընդհարման վայր: Գրում է Interfax.ru-ն: Փորձագետները համարում են, որ Թուրքիայում տեղի ունեցող Տեղական ինքնակառավարման ընտրությունները նախագահական ընտրությունների փորձարկումն են: Ընտրություններին իրենց ձայնը տալիս են 52
Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 20.00-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն: Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում : Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման
Կապանում առատ տեղումները շարունակվում են
Քաղաքապետարանը կոչ է արել աջակցել կոմունալ ծառայությանը Սյունիքի մարզում ձյան տեսքով առատ տեղումները դեռ շարունակվում են: Մարզի տարբեր համայնքներ տանող որոշ ճանապարհահատվածներ ձյան տեղումների պատճառով դժվարանցանելի են դարձել, իսկ ձնաբքի հետեւանքով Սյունիքի մարզի դարպասների մոտ՝ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու «Զանգեր» կոչվող հատվածում, օրվա ընթացքում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ: Հաշվի առնելով, որ Կապանում սկսված ձյան առատ
Ձնամաքրման աշխատանքներին հետևում է անձամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը
Անակնալ տեղացած ձյունը անակնկալի չբերեց : Վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանում նույնպես ընթանում են ձնահեռացման լայնածավալ աշխատանքներ: Աննախադեպ ձյան հետեւանքների վերացման ընթացքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հետևում է անձամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքների պատասխանատուների հետ շրջել է կենտրոնական և երկրորդական փողոցներում,հետևել մայթերի և երթևեկելի հատվածներում ձնազերծման աշխատանքների հավուր
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը
Meteo.am. Մարտի 30-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ այրվում են Երևանի Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող պահեստի պահակակետի էլ լարերը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.01-ին, մարվել` 16.07-ին: Այրվել են «Արգե բիզնես» տնտեսական իրերի արտադրամասի պահակակետի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ) և մալուխ (մոտ 3 գմ):
Զատկական ձւերի նկարազարդման ցուցահանդէս Թաւրիզում
Կիրակի 30 Մարտ 2014-ի յետ միջօրէի ժամը 4-ին, Թաւրիզի Քաղաքապետարանի պատմական շէնքում պաշտօնական բացումը կատարւեց Զատկական ձւերի նկարազարդման ցուցահանդէսի, ձեռամբ Ատրպատականի Հայոց Թեմի Ա¬ռաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանի: Նրան ընկերակցում էին Թեմական Խորհրդի անդամներից Տիկ. Անի Յակոբեանը եւ Թաւրիզահայ ազգայիններ: Թաւրիզի քաղաքապետութեան մըշակութային բաժանմունքի կողմից կազմակերպւած սոյն ցուցահանդէսին իրենց մասնակցութիւնը բերել էին նաեւ
Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով
Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետևում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից և որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12
Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհի փակված ճանապարհահատվածը երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում փլվածքի պատճառով փակված ճանապարհահատվածը մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկելի է: Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
Թալին – Անի ճանապարհահատվածը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի հատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքը բաց է երթևեկության համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 16.30-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում


















































