Լրահոս
Օրվա լրահոսը

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են

Մարտ 31,2014 10:29

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:

Դժվարանցանելի են միջպետական նշանակության Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի ճանապարհահատվածը և հանրապետական նշանակության Հոռոմ – Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը:

Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի  և  Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում:

       ՀՀ տրանսպորտի և կապի 
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31