Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Խոսրով Հարությունյանն իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ գույն է ճանաչել»

  «Խոսրով Հարությունյանը երեկ ասում էր, թե ընդդիմությունը սեւ ակնոցներ է հագել եւ ամբողջությամբ սեւացնում է: Ես կարծում եմ, որ դա ընդամենը քաղաքական դալտոնիզմ է՝ տեսնել, թե ընդդիմությունը սեւ ակնոցներով է նայում: Ո՞վ ասաց: Իսկ գուցե դուք եք վարդագույն ակնոց դրել եւ ուզում եք արդարացնել իշխանության բոլոր արածները: Ընդհանրապես խորհուրդ կտամ ընդդիմությանը դասեր չտալ, առավել

«Ռոսատոմ»-ից վարկ կվերցնենք, որ ՀԱԷԿ-ի շահագործումը երկարացնենք

Ատոմակայանի էլեկտրաէներգիան 2,7 դրամով կթանկանա՞

ՊՆ-ն չի ուզում, որ իր պոտենցիալ զինվորը մեկնի Աբու Դաբի սովորելու

Զորակոչային տարիքում գտնվող Հայկ Գեւորգյանն ընդունվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտը: Սակայն պաշտպանության նախարարությունը դեմ է, որպեսզի ապագա զինվորը չծառայի, այլ փոխարենը՝ մեկնի սովորելու: Կառավարության եկող նիստում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին կառաջարկի մինչեւ ուսումնառության ավարտը` 2015 թվականի ձմեռային զորակոչը, Հ. Գեւորգյանին տարկետում տալ` հաշվի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ` Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ

Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ է. Արթուր Բաղդասարյան

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ԱԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ պաշտպանության վերանայման գործընթացը մշտապես գտնվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում` որպես ժամանակակից Զինված ուժերի ձևավորման, ռազմական սպառնալիքների չեզոքացման ու ռազմական անվտանգության

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան, Հարեւան երկիրը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ համառորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը: Սրա վառ ապացույցն է այն, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական

Թատերական բեմադրություն Կանադայում` նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը

Այս տարվա հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում «Necessary Angel Theatre Company»-ի կողմից Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը: Այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում

Գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժման զարգացումն ապահովելու հիմք դրվեց

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ» գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժման ծառայության ապահովման, ընդլայնման և զարգացման նպատակով երկարաժամկետ ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Այսպիսով, ժամանակակից բժշկության կարևոր ու արդիական ոլորտում ունեցած ձեռքբերման զարգացումն ապահովելու հիմք

Նախկին դատապարտյալը դիմեց վերաքննիչ դատարան

10 տարվա ազատազրկման դատապարտված Մանուկ Հովիկյանն այսօր դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ փետրվարի 25-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ: Դատարանն անհիմն էր համարել պահանջը: Նախկին դատապարտյալը եկել էր Հայաստան, պարզել, որ բնակության վայր գոյություն չունի, որ իր Չկալովի հասցեում գտնվող պապենական բնակարանը պետությունը խլել է: Մանուկ Հովիկյանը դիմել էր դատարան,

Փաստաբաններ. Մեծանուն երգիչ Շարա Տալյանի դուստրը բնակարանից զրկվել է՝ բռնության սպառնալիքի ազդեցության տակ. «Փաստինֆո»

Հայ մեծանուն երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝ Ռուզաննա Բաբաջանյանը, մուրացիկի կարգավիճակով շրջում է փողոցներում. նրանից խլել են նրա բնակարանը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցում նշեց Ռ.Բաբաջանյանի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը, գործի նյութերը, վկաների ցուցմունքները ցույց են տալիս, որ հեռավոր ազգականն օգտվել է անկողնային հիվանդ Շարա Տալյանի դուստր Լուսյա Տալյանի անօգնական վիճակից ու խլել նրա բնակարանը: Արդյունքում՝ 80-ամյա

Պլանշետ եւ ֆոտոապարատ՝ լավագույն գրախոսականի ու լուսանկարի համար (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում փակվեց  փետրվարի 22-ից մեկնարկած Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Այդ շրջանակում ամփոփվեցին  Լավագույն գրախոսականի ու «Մեզ հետ, մեր կողքին» լուսանկարների մրցույթների արդյունքները եւ հրապարակվեցին հաղթողների անունները:  Գրախոսականների մրցույթի գլխավոր մրցանակակիրը Րաֆֆի Մովսիսյանն է: Նա «Եսասեր հսկան» գրախոսականի համար արժանացավ Apple iPad պլանշետի: Վահրամ Մարտիրոսյանն ու Լուսինե Ասլանյանն էլ խրախուսական մրցանակներ

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Անահիտ Բախշյան եւ Նաիրա Նահապետյան

Երեւանի ավագանու անդամներ Անահիտ Բախշյանի («Բարեւ Երեւան») եւ Նաիրա Նահապետյանի (ՀՀԿ) միջեւ բանավեճը: Թեման՝ Երեւանում կուտակված խնդիրները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Արմեն Աշոտյան. «Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը եղել է խորթ եղբայր»

«Երկար տարիներ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը եղել է խորթ եղբայր հանրակրթության և բարձրագույն կրթության կողքին և ուսումնարաններին ու քոլեջներին առնչվող հարցերը ստվերվել են հանրակրթության և բուհական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների կողքին»,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Տեղեկացնենք, որ այսօր խորրդարանումքննարկվեց «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և

«Հայաստանի կողմնորոշումը պետք է չեզոք լինի». Երվանդ Բոզոյան

«Ուկրաինական ճգնաժամը առաջացավ, երբ որ, ըստ էության, ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը վերածվեց աշխարհաքաղաքական պայքարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ»,- այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի ողբերգության մեղքը դե ֆակտո հավասարապես կիսում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը եւ թե՛ գերտերությունները.«Ռուսաստանի մեղքն այն է, որ ինքն աջակցում էր Յանուկովիչի նման վարկաբեկված անձնավորությանը,

Արցախի վարչապետն այցելեց Ճարտար

Մարտի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի երկու համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով: Ճարտարի համայնքներում ներկայացվեցին բնակչության զբաղվածության աստիճանն ու կառուցվածքը: Գյուղատնտեսությունից բացի, տեղի բնակչությունը աշխատում է գյուղում գործող ձեռնարկություններում և պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում: Գյուղատնտեսական ավանդական ճյուղերից է խաղողագործությունը և հացահատիկի

Զինկոմի պետ է ձերբակալվել՝ կաշառքի պահին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: ՀՀ ՊՆ-ը բազմիցս հայտարարել է որ անողոք պայքար է մղելու անօրինականությունների դեմ և տապալվելու են բոլոր խարդախների քայլերը:

Շանտաժ՝ աղերսանքով

Վերջին մի քանի ամսում որոշ լրատվամիջոցներով Գայանե Թումասյանը` Լուսաբեկ Սամվելյանի կինը, իր ընկերուհի Մարինա Պողոսյանի հովանավորությամբ փորձում է ազդել մարդկանց խղճի վրա՝ ապացուցելով, որ ես անօրինական ձեւով տիրացել եմ իրենց տանը: Եվ այս ստահոդ տեղեկությունը համեմված է անբարոյական որակավորումներով՝ իմ հասցեին: Ըստ ամենայնի՝ վերջիններիս ակտիվությունը մամուլում պայմանավորված է նրանով, որ մարտի 28-ին Վերաքննիչ դատարանը լսելու

Ի դեմս Քեսաբի եւ քեսաբահայության՝ շարունակվում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը

Թուրքիան, խախտելով միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորվածությունները, օրերս գնդակոծել է Քեսաբ հայկական գյուղն ու շրջանը, այնուհետեւ իր սահմանից ճանապարհ բացել, որպեսզի Սիրիայում գործող իր վարձկան «Ջաբհադ ան Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Իսլամի» ահաբեկչական խմբավորումները կարողանան գրավել հայկական Քեսաբ քաղաքատիպ ավանը հարեւան գյուղերով, ինչի հետևանքով շուրջ 670 հայ ընտանիքներ լքել են իրենց տները պատսպարվելով Լաթաքիայում։ Գաղտնիք

Դավիթ Սարգսյան. «Ճիշտը և ճշմարտությունը դառն է, ընտելացեք դրան»

Այսօր ԱԺ ամբիոնից ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը իր ընդդիմախոսների հայտարարություններին, որոնք վերաբերում էին  նախարարի`  արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության մասին դիտարկումներին և  Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատանը վերաբերող հարցերին, այսպես պատասխանեց. «Ճիշտը և ճշմարտությունը  դառն է: Ընտելացեք դրան: Ձեր արձագանքը նրան, ինչ երեկ ասվել

Արտասահմանյան բուհերում անվճար սովորելու հնարավորություն

«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնն այսօր ժամը 10:00-ից, վարկանիշային համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, Անի Պլազա հյուրանոցում անցկացնում է «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» խորագրով միջոցառումը, որը կշարունակվի մինչև ժամը 19։00-ը: Հիշեցնենք, որ «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով առաջին անգամ Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի վարկանիշային համալսարանների և ուսումնական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները, որոնք

ИТАР-ТАСС. ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանից կախված չէ. Ռասմուսեն

Ռուսաստանի վարած քաղաքականությունը չի ազդի Հարավատլանտյան դաշինքի հետագա ընդլայնմանը, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Ռուսաստանի գործողությունները չեն ազդի մեր քաղաքականության վրա: ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ (նոր անդամների համար)», – ասել է նա Բրյուսելում Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ հանդիպումից հետո՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը տեղի է

«Նախագահին չպետք է խանգարենք, որպեսզի կարողանանք այդ պատմական ակտը մինչեւ վերջ իրագործել». Տաճատ Սարգսյան

«Վիճակագրական վարչության տվյալների համաձայն՝ ամեն օր բնակչության 10 տոկոսը քաղցած է պառկում քնելու, 42-43 տոկոսը աղքատ է, ներդրումները հանրապետությունում պակասել են 50 տոկոսով, վերջին 4 տարում հանրապետությունից արտագաղթել է ավելի քան 200.000 մարդ, նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն՝ տեղի է ունեցել 5 տոկոս պարտքի աճ: Արտաքին պարտքը կազմում է ավելի քան 5 միլիարդ դոլար:

Սփյուռքահայ գործարարը կհեռանա Հայաստանից, աշխատակիցները դուրս կգան հրապարակ. 1in.am

14 տարի առաջ Հայաստան վերադարձած և 2004 թվականին «Ալիշան» ՍՊԸ-ն հիմնած սփյուռքահայ գործարար Սերժիկ Մովսեսյանը երկու ամիս է՝ չի կարողանում շարունակել պահածոների արտադրությունը, քանի որ բախվել է «ՀայՌուսգազարդի»-ի կամայականություններին: 2004-ից առ այսօր գործարանն առաջին անգամ է այսքան երկար ժամանակով դադարեցնում աշխատանքները: Պահածոների գործարանի շուրջ 50 աշխատակից հայտնվել են հարկադիր պարապուրդում: Մնացել են պիտակավորման բաժնի մոտ

2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի կառավարության հաստատմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014–2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:   Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետը

Հայաստանը պետք է կազմավորի կամավորական գունդ Քեսաբին օգնելու համար. Գեւորգ Յազըճյան (Տեսանյութ)

«Մենք պետք է  ճիշտ բնութագրենք տեղի ունեցողը, որը չի կատարվում, սա Քեսաբի՝ թուրքական հերթական գրավումն է՝ բաշիբոզուկների կողմից, հայկական գործոնից ազատվելու հերթական խնդիրը, միգուցե նաեւ Ցեղասպանության հարյուրամյակի դեմ թուրքական ծրագրի կետերից մեկն է, որովհետեւ Լիբանանի եւ Հալեպի գաղթօջախներն են հիմնականում գրում այդ մասին, ուզում են թուլացնել այդ գաղթօջախները»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց պատմաբան, հրապարակախոս,

Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչներին

Մարտի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներ` ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին և Երևանյան մասնաճյուղի գլխավոր բանկիր Անժելա Սաքսին: Սա Բանկի ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպումն էր: Անցյալ տարի քաղաքապետն ընդունել էր ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարկ Դեյվիսին, ում հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն` ուսումնասիրել համագործակցային ծրագրերի համար

Մանրամասնութիւններ՝ Քեսապի մէջ բռնարարգներու եւ վնասներու մասին

Քեսապ միշտ ալ խաղաղ աւան մը եղած է, անոր բնակիչները խաղաղասէր եղած են: Անոնք իրենց օրապահիկը կ՚ապահովէին հողագործութեամբ, եւ աւանդականի թեթեւ զբօսաշրջիկութեան գործերով: Քաղաքին մէջ զինուորական կեդրոնատեղիներ կամ նման անձնական կեդրոններ չկան, այդ բոլորը ծայրամասերուն վրայ կը գտնուին, հետեւաբար արդարացուցիչ պատճառներ չկան ժողովուրդը իրենց խաղաղ տուներէն տեղահանելու: Եղածը կը նպատակադրէ չարդարացուած պատճառներով շրջանը իր բնիկ

Սիրիահայերը՝ նոր հակամարտության կիզակետում

Թուրքիայի կողմից հարձակում՝ հայաշատ Քեսաբի ուղղությամբ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբի բնակչությունը տարհանվեց Լաթաքիա: Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսաբի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Ականատեսների խոսքով՝ թուրքական սահմանի կողմից Քեսաբի ուղղությամբ հրթիռներ էին արձակվում: Սիրիական բանակը դիրքավորված էր Քեսաբում եւ շրջակայքում, իսկ սիրիացի ապստամբները գործում էին

Վաչե Գաբրիելյանը բնապահպան ակտիվիստներին հրավիրել է երկխոսության

Այսօր «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում տեղի ունեցած Հանքարդյունաբերության և մետալուրգիայի (մետաղագործության) ոլորտի կոնֆերանսում բնապահպան ակտիվիստներին դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և նրանց հրավիրել կառավարություն` երկխոսության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: Ի պատասխան Վաչե Գաբրիելյանի առաջարկին բնապահպան ակտիվիստները փոխանցել են, որ կերկխոսեն միայն կոնֆերանսի արդյունքների ամփոփումից հետո, ոլորտի մասնագետների մասնակցությամբ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

ԼՂ հարցում համանախագահների մոտեցումները կարող են փոխվել

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը` աշխարհաքաղաքական զարգացումների եւ Հայաստանի տեղի ու դերի մասին: – Ինչպե՞ս կգնահատեք ուկրաինական իրադարձությունների ֆոնին ներկայումս ձեւավորված նոր աշխարհաքաղաքական իրականությունը եւ դրանում Ռուսաստանի տեղն ու դերը: – Ուկրաինայում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ձեւավորեցին նոր միջազգային իրավիճակ, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված ուժերի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031