Օրվա լրահոսը
«ՍՕՍ մանկական գյուղի» սանը դանակահարել է համրին
Անչափահասը ձերբակալված է 4 օր առաջ Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» 16- ամյա սանը Դիլիջանի «Մուշ» հանգստյան տանը դանակահարել է Իջեւանի տարածաշրջանի 32-ամյա բնակչի: Պատանին դանակի հարվածով տղամարդու առողջությանը լուրջ վնաս է պատճառել: Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» սաներն իրենց դաստիարակների հետ հանգստանում են Դիլիջանի «Մուշ» հանգստյան տանը, ուր պատանին հանդիպել է իր քրոջ երեխաներին տեսակցության եկած
Հանրայինի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին. Նույն մեկնաբանը չի կարող դուր գալ անխտիր բոլորին. News.am
Բավական է ընդամենը նայել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների մեկնաբանությամբ ֆուտբոլային խաղերի ռեյտինգային տվյալները, օբյեկտիվ պատկերը տեսանելի կլինի բոլորի համար, այդ թվում նաեւ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրային հեռուստատեսության մարզական ծրագրերի տնօրեն Սերոբ Օհանյանը՝ մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: «Նախ եւ առաջ, Ռուբեն Հայրապետյանի կողմից մատնանշած օրինակը թեեւ հեղինակավոր ու
Կայացած լինելու բանաձեւը
Եթե դուք փողոցում հանդիպեք Տիգրան Մանսուրյանին եւ ասեք, որ ձեզ նրա երաժշտությունը դուր չի գալիս, նա, վստահ եմ, կարձագանքի մոտավորապես այսպես`«Հա՞, ջանիկս: Իսկ ի՞նչը դուր չի գալիս, ո՞ր գործն ես դու լսել»: Ընդ որում, դա կանի անկեղծորեն, առանց «դեմոկրատ խաղալու»: Կարեւոր չէ, դուք ակադեմիկոս եք, թե բեռնատարի վարորդ, այդ կոմպոզիտորն անվերապահորեն կընդունի իր երաժշտությունը չհավանելու
78-ամյա տղամարդը կյանքը վտանգելով՝շնագայլից փրկել է հարեւանուհուն
Տարեց տղամարդը խեղդել է շնագայլին Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, Դովեղ տանող ճանապարհի մոտ շնագայլը հարձակվել է այդ թաղամասում բնակվող, 1961թ. ծնված Դոնարա Ղարսյանի վրա, կծել նրա ձախ ոտքը, կնոջ ձախ ձեռքն առել երախի մեջ, կծել 3 մատները: Հարեւանուհուն օգնության է հասել 1936թ. ծնված Ալբերտ Գիշյանը, ով իրեն վտանգելով՝ ձեռքը մտցրել
Հայկ Ղուկասյան. «13 մարտերում էլ տեսնում եմ Հայաստանի մարզիկների հաղթանակը»
Նախապես պլանավորած էր, որ վաղը «Հաղթանակ» զբոսայգում կայանալիք ArmFC վարկածով 13-րդ միջազգային մրցաշարին մասնակցելու էին նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի ուժեղագույն մարզիկները: Այսօրվա ասուլիսում Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ նրանք չեն ժամանել, Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք, նրանք էլ պետք է ժամանեին Երեւան: Ռուսաստանի ուժեղագույն մարզիկները Տյումենից պիտի է մեկնեին Մոսկվա
«Հաղթանակ» զբոսայգում սպասում ենք մեր մարզիկների հաղթանակներին
Վաղը «Հաղթանակ» զբոսայգում կկայանա ArmFC վարկածով 13-րդ միջազգային մրցաշարը՝ Հայաստանի եւ Իրանի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը տեղեկացրեց, որ կայանալու է 13 մենամարտ: Նրա փոխանցմամբ, հայ մարզասերն առաջին անգամ հնարավորություն կունենա անձամբ դիտելու մեր հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Գրիգոր Աշուղբաբյանի մրցելույթը, որը բնակվում եւ
Քաղաքագետ. «Ադրբեջանին զենք վաճառելը հանցագործություն է»
Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Ռուսաստանը հավասարապես ցանկանում են, որ Հայաստանն իրենց թիմից լինի «Ընթացիկ խնդիրները մի հարթության մեջ են, եւ աշխարհաքաղաքական խնդիրները մեկ այլ հարթության մեջ են, եւ միմյանց հետ, անկասկած կապված են»,- այսօր՝ հուլիսի 12-ին, «Հայելի» մամլո ակումբում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա կարծիքով ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Ռուսաստանը հավասարապես ցանկանում են, որ
Ձերբակալվել են պաշտոնատար անձինք
ՀՀ դատախազության պաշտոնական կայքը տեղեկացնում է. Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված հանցավոր գործողությունների փաստերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել
Բաքուն դիմել է Կարմիր խաչին՝ Հայաստանում ձերբակալված իր քաղաքացու մասին տեղեկություն ստանալու համար. АПА
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտի մասին տեղեկություններ ստանալու համար՝ պարզելու, թե արդյոք ԶԼՄ-ների տարածած լուրերը համապատասխանում են իրականությանը (ադրբեջանական կողմը պնդում է, որ ձերբակալված անձը բեռնատարի վարորդ է-խմբ.), հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ դիմումում իրենք
Վարչապետը հանդիպել է մահացած զինվորների ծնողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին: Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ: Հանրապետության վարչապետը խոստացել է մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել
Վրացի իրավապահները 3 տոննա «Ալլահի արցունք» են առգրավել Ադրբեջանից ժամանած բեռնատարից. РИА Новости
Ադրբեջանից Վրաստան ժամանած բեռնատար ավտոմեքենայի խուզարկման ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հաջողվել է կանխել թմրամիջոցների տեղափոխումը: Բեռնատարից, որը պետք է մեկներ Թուրքիա, իրավապահները հայտնաբերել են մոտ 3 տոննա «հեղուկ հերոին»: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը: «Նման քանակի թմրամիջոցի առգրավումը աննախադեպ է Վրաստանի համար: Քրեական փորձագիտության ծառայության նախնական տվյալների համաձայն, առգրավված թմրամիջոցները
Պարույր Հայրիկյան. «Մաքսային միությունը չի կայանալու»
Սերժ Սարգսյանի հարցազրույցը կարող էր լինել Երեւանում «Մաքսային միությունը ռուս-թուրքական դաշինք է»,- այսօր՝ հուլիսի 12-ին «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա հիշեցրեց ներկաներին, որ պատմության մեջ նման դաշինք եղել է, այն էլ ոչ մեկ անգամ եւ ոչ ի օգուտ Հայաստանի: Պարոն Հայրիկյանը հայտարարեց, որ Մաքսային միությունը չի կայանալու
Տավուշի մարզպետ. «Կընդգրկվեն երիտասարդ, եռանդուն, բանիմաց աշխատակիցներ»
Ի՞նչ է տալիս օրական 140 կմ անցնելը Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետարանում հարցազրույց ունեցանք մարզպետ Հովիկ Աբովյանի հետ,որը ներկայացնում ենք ստորեւ: -Դուք միշտ բնակվել ու բնակվում եք հայրենի Կողբ գյուղում: Ձեզ համար դժվա՞ր չէ ամեն օր Իջեւան մեկնելու եւ վերադառնալու համար մոտ 140 կմ ճանապարհ կտրել: Ամենօրյա այդ ուղեւորությունները մարզը ճանաչելու առումով ի՞նչ են տալիս: –
Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Միրկադիրովը ցուցմունք է տվել. Contact
Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հուլիսի 11-ին առաջին ցուցմունքն է տվել, հայտնում է «Կոնտակտ»-ը: Միրկադիրովի հարցաքննությանը ներկա են եղել նրա փաստաբանները, այն տևել է 7 ժամ: Նա ամբողջությամբ հերքել է իր դեմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները: «Հետաքննության գաղտնիության պատճառով Ռաուֆ Միրկադիրովի հարցաքննության բովանդակությունը չենք կարող բացահայտել», – հայտնել է փաստաբան Էլմար
«Ուզում եմ, որ Թուրքիայում մեր եռագույնն ավելի հաճախակի ծածանվի». Կարեն Զոհրաբյան
Վերջերս՝ հունիսի 22-ին, դասական մեներգիչ, միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, բազմաթիվ «Գրան պրիների» (Կոստա Բրավայի, Սոֆիայի, Բաթումիի և այլն) և առաջին տեղերի մրցանակակիր Կարեն Զոհրաբյանն Իտալիայի «Մարուչինո» օպերային թատրոնի տասներորդ միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է ոսկե մեդալի: Մեներգիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մրցատյանը (հիմնականում իտալացիներ) հետաքրքրված է եղել ոչ միայն իրենով, այլև մի քանի
«Օձերը եւ կարիճները համագումար են արել Երեւանում եւ շնորհակալություն հայտնել իշխանություններին». Բնապահպան
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով Երեւանում ամռան ընթացքում էկոլոգիական խնդիրներին, ասաց, որ չնայած այն բանին, որ Երեւանում կանաչ տարածությունները խնամվում են, այնուամենայնիվ կանաչապատ տարածքները շատ քիչ են. «Կենտրոնի որոշ հատվածներում տարածքներ կան, որոնք բոլորովին չեն խնամվում, չեն ջրվում եւ աստիճանաբար չորանում են»: «Մեր երկրում կանաչ բույսը չի հասկացվում որպես
Բա ասում եք՝ դատարկ ենք քշում
Տրանսպորտի սակագնի բարձրացման համար պայքարող գծատերերը պնդում են, որ թերբեռնված, համարյա դատարկ են վարում մեքենաները, ընդ որում, վստահեցնում են, որ հատկապես ցերեկային ժամերին գրեթե ուղեւոր չեն ունենում: «Առավոտը» լուսանկարել է հենց ցերեկային ժամերին ծանրաբեռնված «գազելները». մայրաքաղաքում հազվադեպ է պատահում ուղեւորներով կիսադատարկ տրանսպորտ: Արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքապետարանում հաշվարկվում է տրանսպորտի սակագինը. թե այն որքան
Ինչպես բառը լռության մեջ
Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի խուլ լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ՝ ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը,
Եվրոպան եւ մենք. 200 տարվա սահմանից դուրս
Մենք կարող ենք ազատվել ռուսաստանյան պետական եւ քաղաքական ավանդույթները պատճենավորելուց 1839 թվականին ֆրանսիացի արիստոկրատ եւ մտավորական Աստոլֆ դե Կյուստինը այցելել էր Ռուսաստան: Իր հայրենիքի բուրժուա-դեմոկրատական (բառիս դասական, ոչ հայկական իմաստով) ռեժիմը մարկիզը չէր հավանում, նա միապետության կողմնակից էր, եւ Նիկոլայ Առաջինի Ռուսաստանում ցանկանում էր հոգեւոր հարազատություն գտնել: Բայց այն, ինչ դե Կյուստինը տեսավ Ռուսաստանում, նրան
Միջազգային հանրությունը պետք է պատասխանը պահանջի Ադրբեջանի իշխանություններից
Դավիթ Հարությունյանը` Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին «Այսօր մեկնում եմ Վաշինգտոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- օրերս Twitter-ում նման գրառում էր կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից «Առավոտը» հետաքրքրվեց` ինչո՞ւմն է ստատուս քվոյի վտանգավորությունը, ինչո՞ւ
Տարոն Մարգարյան. «Ընտրել ենք ամենապարզ եւ հարմարավետ մոդելը»
Երեւանի քաղաքապետը՝ կարմիր գծանշումների եւ վճարովի կայանատեղիների մասին – Պարոն Մարգարյան, շատ են պնդումները, որ վճարովի կայանատեղիների այս մոդելը գոյություն չունի քաղաքակիրթ աշխարհում: Դուք մինչ այս տարբերակն ընտրելը՝ ուսումնասիրե՞լ էիք միջազգային փորձը, թե այս խնդիրը ինչպես է կարգավորվում այլ քաղաքներում: – Նախ տեղեկացնեմ, որ դեռ 2011թ. Ազգային ժողովում ընդունվեց ավտոկայանատեղիների մասին օրենքը, այսինքն՝ քաղաքային իշխանությունների
Աբխազական երկաթուղու բացումը մեզ համար «կուտ էր»
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան պաշտոնական այցից հետո միջազգային մամուլում՝ BBC-ի ռուսական ծառայությունում աբխազական երկաթուղու վերաբացման մասին հունիսի 21-ի թողարկման մեջ ոչ հայկական շահերից բխող տեղեկություններ եղան: BBC-ն, հղում անելով վրացական «Ռուսթավի 2» լրատվամիջոցին, գրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսթավի 2»-ի լրագրողի հարցին, թե արդյոք Վրաստանի ղեկավարների հետ քննարկե՞լ է աբխազական երկաթուղու
Քաղաքացու բնակարանի խնդիրն այդպես էլ լուծված չէ
Ավագանու անդամ Արամ Խաչատրյանի կարծիքով՝ համայնքի բյուջեի հաշվին Վանաձորի էլիտար շենքերից մեկում քաղաքացու համար բնակարաններ գնելն ու դրանք նրան վարձակալությամբ տրամադրելը չի լուծում անապահով ընտանիքի բնակարանի խնդիրը: Վանաձորի համայնքի ավագանին hուլիսի մեկին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել Վանաձորի համայնքի կողմից բնակարաններ ձեռք բերելու եւ Հասմիկ Սահակյանի ընտանիքին վարձակալությամբ հատկացնելու մասին: Կայացված որոշումը բուռն
«Սովորաբար ջնջում են մեծ եղբայրներին կամ քույրերին»
Հոգեբանների կարծիքով՝ երեխաների հեղինակած նկարները խոսում են նրանց հոգեվիճակի մասին «Եթե երեխան հորը նկարում է չափսերով ավելի փոքր, քան ընտանիքի մյուս անդամներին, նշանակում է, որ հայրն իրեն ճնշված եւ չգնահատված է զգում ընտանիքում»,- ասում է հոգեբան Մարինե Մարտիրոսյանը: Մինչեւ 5 տարեկանը երեխաները խզբզում են թղթերի վրա, այնուհետեւ նրանց նկարներում որոշակի բովանդակություն եւ իմաստ է հայտնվում:
Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը իր թիմով պետք է անմիջապես հրաժարական տա»
Նախագահի հրաժարականին պետք է հաջորդի եվրոպամետ ուժերի իշխանություն գալը «Այսքան սխալներ թույլ տված իշխանությունը աշխարհի որեւէ երկրում հրաժարական կտար»,-այսօր՝ հուլիսի 12-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ խոսքը մեկ-երկու մանր-մունր սխալների մասին չէ, այլ այն հանգամանքի մասին է, որ ռազմավարություն որդեգրած պետությունը, Մաքսային միությանն անդամակցելով, հրաժարում
«Լեւոն Ներսիսյանն ասաց՝ հորդ հարցրե՞լ ես, որ անունդ փոխում ես»
Հուշերի պատառիկներ՝ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հոբելյանի առիթով Հուլիսի 19-ին անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի (Հաղթո) (լուսանկարում) ծննդյան 70 եւ ստեղծագործական 50-ամյակն է լրանում: «Առավոտի» հետ զրույցում, արվեստագետը զարմանք է հայտնում՝ օրերն այնպես թռան, երկիր փոխվեց, հիասթափություններ ու ոգեւորություններ եղան, ամփոփելու ժամանակ էլ չեղավ: Ընտրած ուղու հետ կապված էլ Էդվարդ Իսաբեկյանի արտահայտությունն է ժպտալով հիշում. «Եթե նորից
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ
Լուի Վան Գալը խստորեն քննադատել է ՖԻՖԱ-ին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի ընտրանուն 11 մետրանոց հարվածաշարում պարտվելուց հետո Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին: Մասնագետը, որ մունդիալի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը», համոզված է, որ աշխարհի առաջնություններին երրորդ տեղի համար հանդիպումները հարկավոր չեն եւ այդ մասին մեկ անգամ չէ, որ արտահայտվել է: Սակայն Ֆուտբոլային
Սիրով՝ «Առավոտ» օրաթերթին
Հարգելի խմբագրություն, ես՝ Րաֆֆի Արաթունյանս, ծնվել եմ 1932թ. Ուրմիայի Իրան քաղաքում: 42 տարի ապրել եմ Թավրիզում, 20 տարի՝ Թեհրանում, 22՝ Կանադայում: Այժմ վեց ամիս Տորոնտոյում եմ, վեց ամիս՝ Երեւանում: 64 տարի է՝ թերթ եմ կարդում՝ «Նոր այգ», «Վերածնունդ», «Ալիք», «Թեհրան», «Զարթոնք», «Նաիրի», «Բեյրութ», «Փարիզ», «Նյու Յորք», «Բոստոն» եւ «Հայրենիք»: Անկեղծ ասած՝ «Առավոտի» նման օրաթերթ չեմ
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում կառավարման ձեւի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի ձեւավորվել
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները հաջող են ընթանում. «Ընդհանուր առմամբ բավականին հանդուրժող մթնոլորտում են ընթանում քննարկումները, լինում են նաեւ սուր հարցադրումներ եւ կոշտ գնահատականներ, սակայն պետության հիմանական օրենքի քննարկման գործընթացը ենթադրվում էր, որ հենց այդպիսին էլ պետք է լիներ»: Պրն Դանիելյանը նշեց, որ


















































