Օրվա լրահոսը

Բագրատյան. «Արմավիրի մա՜րզ, դեղե՜ր… ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»

 Ազգային ժողովն այսօր քննարկում էր Վերահսկիչ պալատի 2014թ. ծրագիրը: Ծրագիրը քննարկվում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայության պայմաններում, քանի որ նա պաշտոնական այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ՎՊ գործառույթներին եւ դժգոհեց, որ Վերահսկիչ պալատը չի վերստուգում, ասենք, Կենտրոնական բանկը: Նա նկատեց, որ ի պատասխան ՎՊ նախագահ

Նշանակվել է ծառայողական քննություն

Որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել «hraparak.am»-ի թղթակից Վարդան Մինասյանին ոստիկանություն բերելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Ոստիկանության պետի հանձնարարությամբ հրապարակման առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:   ՀՀ ոստիկանություն

Տոնածառը զարդարվեց երեխաների ձեռքով (Ֆոտոշարք)

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում 50 երեխա, այդ թվում՝ կարիքավոր եւ հաշմանդամ, մասնակցեցին ամանորյա տոնածառը  զարդարելուն: Միջոցառման կազմակերպիչների թվում էին նաեւ «Օրրան» եւ «Սոս Մանկական գյուղեր» հ/կ-ները: Երեխաներն իրենց ձեռքով քաղցրավենիք պատրաստեցին, այնուհետեւ տոնածառի շուրջ ամանորյա երգեր երգեցին ու երազանքներ պահեցին: «Օրրան» հկ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, որ  օգնում էր երեխաներին  ուտեստներ պատրաստել, Aravot.am-ի հետ զրույցում նշեց,

Մրցաշրջան 2013-ի տասը լավագույն սամբիստները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի՝ 29.11.2013թ. կայացած գործկոմի նիստը, հաշվարկելով սամբիստների՝ 2013թ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային Ունիվերսիադայում, «Սպորտակորդ» համաշխարհային խաղերում և Աշխարհի գավաթի փուլերում գրանցած արդյունքներով հավաքած բալերը, որոշեց 2013թ. լավագույն մարզիկներին:   Աշոտ Դանիելյան-աշխարհի առաջնության չեմպիոն Տիգրան Կիրակոսյան– աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ արծաթ, Ունիվերսիադա՝ չեմպիոն Մավրիկ Նասիբյան– աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ բրոնզ, գավաթի փուլեր՝ ոսկի, արծաթ,

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում

Ռուսաստանի Դաշնության հարգարժա՛ն Նախագահ, Հարգելի՛ բարեկամներ, տիկնայք և պարոնայք, Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, ով Հայաստան է ժամանել պետական այցով: Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետներ, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այստեղ ներկա են Ռուսաստանի 20

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Դեկտեմբերի 2-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Ջամալ Սլոյանը վաղաժամկետ ազատ է արձակվել. «Փաստինֆո»

2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստին վերջապես ներկայացավ գործով վկա, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանը:  Ըստ «Փաստինֆո»– ի, 4 անգամ դատապարտված Խուրշուդյանը վերջին անգամ 4,5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: Վկան բերման էր ենթարկվել դատարան: Այս կապակցությամբ Ա.Խուրշուդյանը նշեց, որ առողջական վիճակը թույլ չի տալիս, հազիվ է

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, շարունակում են ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր: Նոյեմբեր ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2118 հեռախոսազանգ: Մայրաքաղաքի բնակիչների կողմից քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 415 հարց համապատասխան ընթացք

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է` դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ ՌԴ Նախագահի այցելության կապակցությամբ իրականացվելիք պաշտոնական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ նշված միջոցառումներին արտասահմանյան հյուրերի և պաշտոնյաների մասնակցությունն ապահովելու կապակցությամբ: ՀՀ ոստիկանությունը նախապես հայտարարել էր դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում երթևեկությունը հատուկ գրաֆիկով կազմակերպելու, որոշ փողոցների՝ ժամանակավորապես փակ լինելու մասին:

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. ՀՀ վարչապետ

ՀՀ վաչապետ, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է միջոցառման հատուկ կարևորությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր

Կինոգետը՝ «Անպետքը» ֆիլմի մասին. Երաժշտախեղդ է, պաթետիկ դերակատարումներով (Տեսանյութ)

Արշակ Զաքարյանի կարճամետրաժ ֆիլմը, որը կրում է «Անպետքը» վերնագիրը, մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 28000 դիտում ունի, այն քննարկվել է սոցցանցերում ու հիմնականում դրական գնահատականի արժանացել: Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորվել է տաղանդավոր դերասան Գեորգի Հովակիմյանը: Aravot,am- հետ զրույցում կինոգետ Արծվի Բախչինյանը եւս դրական կարծիք հայտնեց ֆիլմի վերաբերյալ, սակայն նաեւ որոշ վերապահումներ ներկայացրեց, որոնց մասին գրել է

Բերման ենթարկվածների թիվն անցնում է 20-ը

Հեռացողներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը հեռացել է հիասթափված ակտիվիստների եւ ոստիկանապետի բանակցություններից:

Ծեծել են Hraparak.am-ի լրագրողին. Hraparak.am

Կենտրոնի ոստիկանությունում գտնվող «Հրապարակի» թղթակից Վարդան Մինասյանը պատմել է,  թե ինչպես են իրեն բերման ենթարկել։ Երբ Մաշտոցի պողոտայի վրա նա փորձել է նկարահանել Լևոն Բարսեղյանին ոստիկանական մեքենա նստեցնելու գործողությունը՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանըթղթակցից խլել է տեսագրող սարքը և նրան նույնպես բռնությամբ նստեցրել` ոստիկանական մեքենան։ Ավտոմեքենայի մեջ հսկողությունից դուրս մնացած ոստիկաններից մեկը խփել է Վարդան Մինասյանի

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» համաժողովի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երևան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի

Ո՞վ է Իշխան Զաքարյանի վստահված անձը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր էլ չշրջանցեց Իշխան Զաքարյանի առանձնատան թեման:

Ակտիվիստները հավաքվել են մետրոյի մոտ եւ սպասում են բերման ենթարկվածներին (ֆոտոշարք)

Որոշ ակտիվիստների ոստիկանները բերման են ենթարկել բռնությունների կիրառմամբ եւ գետնին քարշ տալով:

РБК. Ստամբուլում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը հեռացվեց` Մայդանի բռնությունները քննադատելու համար

Ստամբուլում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Բոգդան Յարմենկոն հեռացվել է աշխատանքից՝ Կիևում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունները քննադատելու համար: Հայտնում է «Էռ Բե Կա» լրատվականը: Շաբաթ օրը նա քննադատել էր ոստիկանության հատուկ ստորաբաժանման` Բերկութի գործողությունները, որը ուժ կիրառելով` ցրում էր Մայդանի հրապարակի ցույցը: «Այդպես վարվում են անգութ մարդիկ և զավթիչները: Այդպես վարվում էին ֆաշիստները: Նման մարտավարությամբ ու

Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը կազմակերպում է ‹‹Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» թեմայով միջազգային երկրորդ գիտաժողովը: Գիտաժողովը մեկնարկեց այսօր՝ Երևանի պետական բժշկական համալսարանում, և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել

Ինչո՞ւ է պարապուրդի մատնվել 150 աշխատող ունեցող գործարանը

Աշխատողները ստորագրահավաք են նախաձեռնել

ՀՀ ոստիկանության հայտարարությունը 2.12.2013 թ. իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտա լիովին խուսափել դեպքերի անցանկալի զարգացումներից: ՀՀ ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ

Գեղամ Հարությունյան. «Մենք չենք վիճարկում որեւէ մարմնի որոշում, պարզապես ուշադրություն ենք հրավիրում հանգամանքների վրա»

Aravot.am-ի հարցին` վիճարկո՞ւմ եք բժշկական կենտրոնների կողմից տրված եզրակացությունները, որոնք հիմնականում չեն համապատասխանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացություններին, եւ ըստ ձեզ՝ դրանք հակասո՞ւմ են իրար, ինչո՞վ է դա պայմանավորված`ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանն ասաց.

Independent. Ուկրաինա. սա հանրահավաք չէ, սա հեղափոխություն է

Թեպետ ընդդիմության առաջնորդներն ասում էին, որ ցույցերը խաղաղ բնույթ են կրելու, սակայն շաբաթվա պատկերները լի էին դաժանությամբ:

Քննվեց 11 դիմում-բողոք զորակոչի վերաբերյալ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովում, որի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, քննվեց 11 դիմում-բողոք, որոնք բոլորն էլ վերաբերում էին առողջական խնդիրներին: Դիմումներից որոշներն ընդունվեցին երկար քննարկումների արդյունքում, սակայն եղան նաեւ մերժվողներ:

Ադրբեջանագետ. «Ալիևի վարած հակահայկական քաղաքականությունը որոշ դիվիդենդներ է տալիս Հայաստանին»

«Ալիևի վարած հակահայկական քաղաքականությունը որոշ դիվիդենդներ էլ է տալիս Հայաստանին, քանի որ այդ քաղաքականության միջոցով նա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը բավականին ապակառուցողական ու անհանդուրժող է հայերի հանդեպ»,-Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է, արդյոք, ՀՀ նախագահի այն կարծիքի հետ, թե ՀՀ-ի համար Ալիևի վերընտրությունը ամենաձեռնտու տարբերակն էր, այսպես պատասխանեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսով

Հրմշտոց, բերման են ենթարկվում ակտիվիստներ (Տեսանյութ)

Երթի ժամանակ Ամիրյան փողոցում մի տղամարդ ուշագնաց է եղել: Այս պատին ակտիվիստները փակել են Սախարովի հրապարակ տանող փողոցը, խաթարվել է երթեւեկությունը: Հենց փողոցի մեջտեղում կրկին բախում է ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: Կարմիրբերետավորները կրկին սկսել են հրմշտոցը, բերման են ենթարկվում ակտիվիստներ: Այս պահին Նալբանդյան փողոցից ակտիվիստները դարձյալ փոխելով իրենց ուղղությունը՝ շարժվում են կառավարության շենք: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ Մինսկում

Նոյեմբերի 28-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Նիստի շրջանակներում տեղի ունեցավ կառուցողական քննարկում՝ Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի, դրանում ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների

Բախումներ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ. Կան նոր բերման ենթարկվածներ

Ամիրյան փողոցում քիչ առաջ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում գրանցվեց: Ակտիվիստների առջեւ շղթա կազմած ոստիկանների շղթան մի կողմ հրելով՝ կարմիրբերետավորները, հատուկ ջոկատայինները հարձակվեցին ակտիվիստների վրա եւ քաշքշելով ու հրելով բերման ենթարկեցին նրանցից 5-ին, այդ թվում նաեւ՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Ակտիվիստները նստեցին փողոցի մեջտեղում: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանին մի կողմ

ԱԺ-ն անհանգստացած էր «ապօրինի ձերբակալություններով» (Տեսանյութ)

Ազգային ժողովի հերթական եւ այս տարվա վերջին քառօրյան մեր պառլամենտականները սկսեցին նրանով, որ իրենց շարքերն ընդունեցին նոր պատգամավորի՝ ՕԵԿ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանին, որը փոխարինում է ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանին: Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը հրաժարվել է մանդատից՝ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ. նա դարձել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Այդ լուրից հետո ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նույն խմբակցության

Բողոքի ցույցի ընթացքում իրավիճակը լարվեց. ուղիղ միացում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի ցույցը Երևանի կենտրոնում անցնում է լարված մթնոլորտում: Դիտեք «Ա1+»-ի ուղիղ հեռարձակումը:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031