Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը՝ ՌԴ-ԱՄՆ առճակատման մասին

Մարտ 26,2014 13:52

Հասարակական, քաղաքական գործիչ  Աշոտ Մանուչարյանը ուկրաինական դեպքերը դիտարկում է երկու հարթությունում:

«Մեկն այն էր, որ ԱՄՆ-ն փորձում  է աշխարհաքաղաքական դիրքը՝ Ատլանտյան համակարգի ուժեղացնել՝ ՆԱՏՕ-ի մաս դարձնելով նորանոր երկրներ, այս անգամ որոշված էր Ուկրաինան, ինչը անթույլատրելի էր Ռուսաստանի համար, որովհետեւ դա նշանակում էր՝ ՆԱՏՕ-ն գտնվելու էր Ռուսաստանի հիմնական կենտրոններից ու սահմաններից այն հեռավորության վրա, ինչը փաստացի անպաշտպան էր դարձնելու Ռուսաստանին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ այդ գործընթացը թույլ չտալու համար ՌԴ-ն առճակատման մեջ մտավ ԱՄՆ –ի հետ:

Երկրորդ հարթությունը, Ա. Մանուչարյանի դիտարկմամբ, աշխարահաքաղաքական գլոբալ խնդիրներն են. « Համաշխարհային այն համակարգը, որի տերն այն ուժն է, որի արտաքին դրսեւորումը անտլատիզմն է՝ ԱՄն- ի ղեկավարությամբ, այդ աշխարհակարգը չի կարողանում շարունակվի, անդադար ճգնաժամերի մեջ է: Շարունակվելու համար պետք է իրեն ուեղացնի՝ իր դեմ համակարգերը թուլացնելով: Այս տեսակետից տեղի ունեցավ աննախադեպ բան, ՌԴ ընդվզումը բերեց նրան, որ գլոբալ առճակատման հարցում Ամերիկան կարողացավ  իր նախկին դաշնակիցներին պարտադրել դաշնակից լինել նաեւ այս առճակատման ժամանակ: Եվրոպական երկրները չեն ընկալում ՝ ինչին էր պետք Ուկրաինան ՆԱՏՕ-ին միացնել: Բայց ճնշման տակ ստիպված են ենթարկվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ Ի՞ՆՉՈՒ Հայաստանը պիտի լինի Ռուսաստանի ճամբարում. ռու՞սի համար: Իսկ ի՞նչու «անխելք» թուրքը երբե՛ք Ռուսաստանի ճամբարում չէ: Էդ Ո՞ՆՑ ԵՂԱՎ, որ հայի «պաշտպան» ռուսը այդպես էլ չճանաչեց ԼՂՀ-ն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31