Օրվա լրահոսը

Վիլնյուսում Հայաստանի հանդեպ այդքան շատ հետաքրքրություն չկա. «Հայկական ժամանակ»

«Հայաստան» շատ քիչ արտաբերվեց, երեւում է, որ ընդհանուր հետաքրքրությունը բավականին նվազել է:

Ըստ Արա Պապյանի՝ հնարավոր է՝ ԵՄ-ն մեր պաշտոնյաների բանկային հաշիվները սառեցնի ու վիզաներ չտրամադրի

Այսօր «Ելակետ» ակումբում Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին խոսեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: «Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն այս հարցում ոչ մի արդյունք չտվեց: Ադրբեջանի տեսակետը գնալով կարծրանում է: Բացի այդ`Հայաստանի իշխանությունները պատասխան չեն տալիս, որ եթե ՀՀ-ն դառնա Մաքսային միության անդամ՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ: Այս մասին մեր իշխանությունները լռում են»,-

Ռեկտորը թվարկեց հայաստանյան բուհերի թերությունները

Aravot.am-ը «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանից կարծիք հարցրեց՝ ինչո՞ւ են մեր ուսանողները նախընտրում կրթություն ստանալ արտերկրում եւ որո՞նք են մեր կրթական համակարգի թերություններն ու առավելությունները: «Կան բազմաթիվ պատճառներ, այդ որոնցից գլխավորն այն է, որ դրսում պատրաստված մասնագետները մեր հանրապետությունում արդեն բարձր աշխատավարձով աշխատանք են գտնում: Երկրորդ պատճառն այն է, որ դրսում

Ոստիկանները պատվի էին առնում դատարկ մեքենաներին. «Հայկական ժամանակ»

Ստացվում է, որ մեր ոստիկանները ոչ միայն Երեւանի երթեւեկությունը փակում են նույնիսկ դատարկ կորտեժի համար, այլ նաեւ «չեստ» են տալիս այն ամենին, ինչը որեւէ կապ ունի Սերժ Սարգսյանի հետ։

«Ուկրաինան և Հայաստանը հրաժարվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցումից՝ Ռուսաստանի ճնշման տակ». «Նյու Յորք Թայմս»

«Ամերիկայի Ձայն». «Վիլնյուսյան համաժողովի ընթացքում հերոսի կարգավիճակ են ստացել Վրաստանն ու Մոլդովան, որոնք որոշում են կայացրել առաջ ընթանալ Եվրոպական Միության հետ նախնական համաձայնագրի ստորագրման հարցում» «Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած եվրոպական գագաթաժողովի ընթացքում նախատեսվում էր ողջունել այն ձեռքբերումները, որոնք Արևմուտքի հետ ինտեգրացման ուղու վրա են դրել խորհրդային նախկին հանրապետությունները՝ ծրագիր, որը վերջ ի վերջո իրականություն կդարձներ ամբողջ

Ուղիղ հեռարձակում Վիլնյուսից

«Ա1+»-ի ուղիղ եթերում կարող եք հետեւել Վիլնյուսում ընթացող՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի աշխատանքներին

Ըստ դատախազության՝ վերահսկիչ պալատի նյութերում հանցակազմ չկար. «Հրապարակ»

Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պատշաճ ընթացք չտալ, եթե տվյալ նյութի մեջ հանցակազմ չկա, պիտի գործ հարուցվի, ու մարդիկ մեղադրվե՞ն։

Գյումրիում ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Հարություն Պ.-ին, որը նոյեմբերի 21-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:   ՀՀ ոստիկանություն

Շենգավիթում կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հարություն Ղ.-ին, որը մայիսի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

«Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է»` լուսային վահանակներով ակցիա

«Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է» ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներում արդեն երկու շաբաթ է երիտասարդները վահանակներով շրջում են փողոցներում, մոտենում անցորդներին և նրանց բաժանում ծխախոտի վնասակարության մասին պատմող թռուցիկներ:  «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ-ի կողմից անցկացվող «Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է» հակածխախոտային ակցիան իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված

Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ՌԴ մայրաքաղաքի «Արարատ Պարկ Հայաթ» համալիրի ընդունելությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացված Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը: Ընդունելությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի կառավարության անդամներ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գիտության, արվեստի և մշակույթի հայազգի և ռուս անվանի

Հայաստանի նկատմամբ մոտեցումը Վիլնյուսում տոլեռանդ էր. «Հրապարակ»

Կոնկրետ՝ պորտուգալացիները, իսպանացիները, հատկապես չեխերը, վերջիններս լիովին կիսում էին իմ ելույթում հնչած այն տեսակետը, որ երկխոսությունը, ասոցացումը մենք հասկանում ենք եվրոպական դեմոկրատական արժեքների մակարդակում:

Հարցը մեկն է. Ի՞նչ է պատասխանելու այս ամենին Հայաստանի հասարակությունը. «Ժամանակ»

Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահական նստավայրը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի Պուտինի Հայաստան կատարելիք այցը պետք է սկսվի Գյումրիից, որտեղ Պուտինը Սարգսյանի հետ այցելելու է ռուսական 102-րդ ռազմակայան: Սա կարելի է ասել, ըստ էության, աննախադեպ իրողություն է օտարերկրյա պետությունների այցելությունների համար, քանի որ դժվար է հիշել մի այցելություն, երբ որևէ օտար երկրի նախագահ մեկ այլ երկիր

Երկրաշարժ Վրաստանի տարածքում

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.14-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.32-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18.32-ին) Վրաստանի տարածքում՝ Գուրջանի քաղաքից 20 կմ արևելք, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.730 և արևելյան երկայնության 46.010: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ հ. 2042 կրթահամալիր: Շարունակելով Լազարյան ճեմարանի ավանդույթները` այստեղ դասավանդում են հայերեն, արաբերեն և պարսկերեն: 2008 թվականին բացված կրթական հաստատությունում ներկայում սովորում է 38 ազգությունների շուրջ 600 երեխա, որոնցից 220-ը հայ աշակերտներ են: Դպրոցի

ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ երեսուներորդ

Բարգավաճ եւ կայուն Արեւելյան Գործընկերությունը բխում է բոլորի շահերից

Եվրոպայի հարցերով ՄԹ պետնախարարի հրապարակախոսական  հոդվածը Արեւելյան Գործընկերության գագաթաժողովի մասին Եվրամիության արեւելյան հարեւանները Եվրոպայի անբաժանելի մասն են: Նրանք ընդհանրություններ ունեն Եվրոպայի պատմության եւ մշակույթի հետ եւ որպես ինքնիշխան պետություններ ձգտում են կառուցել անկախ եւ բարգավաճ ապագա՝ ձերբազատված արտաքին ճնշումներից եւ ազդեցությունից: ԵՄ-ի համար նրանց կարեւորությունն անհերքելի է: 1991թ.-ից ի վեր Արեւելյան Եվրոպան դարձել է բազմաթիվ

ՄԱՔՍԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ

Թե մորդ անգամ մտքից հանես, Ռուսաց լեզուն չմոռանաս:

Հայաստանը հաղթեց ԱՄՆ-ին եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական

    Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն Անթալիայում ընթացող աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ին եւ թիմային 6,0 միավորով 10 երկրների պայքարում բարձրացավ երկրորդ հորիզոնական: Մեր թիմից 1-ին խաղատախտակի առջեւ հանդես եկող Լեւոն Արոնյանը պարտության մատնեց ԱՄՆ-ի առաջատար Հիկարու Նակամուրային: Մյուս պարտիաները, այդ թվում՝ Գաբրիել Սարգսյան-Վարուժան Հակոբյան, ավարտվեցին ոչ-ոքի: Վաղը՝ 4-րդ տուրում,

Կպայքարեն նախկին եւ ներկա գյուղապետերը

Արարատի մարզի Այնթապ եւ Ջրահովիտ համայքներում դեկտեմբերի 8-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ:  Այս երկու համայնքներում էլ ընտրապայքարի են դուրս եկել նախկին ու ներկա գյուղապետերը. Ջրահովիտում կպայքարեն Վարդան Գրիգորյանը եւ Համլետ Ղազարյանը, Այնթապում` գործող համայնքապետ Կարեն Սարգսյանը եւ համայնքը նախկինում մոտ 10 տարի ղեկավարած Լեւոն Թարվերդյանը: Այնթապում բոլոր ընտրությունները թեժ են եղել, քանի որ, բացի գյուղապետի

Ինչո՞ւ է 130 դրամանոց մանդարինը վաճառվում 300-500 դրամով

  Մաքսավճարը մրգի գնին գրեթե հավասար է:   Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, որը Վրաստանի սահմանից  հեռու է շուրջ 25  կմ, վրացական մանդարինը վաճառվում է կիլոգրամը 300-500  դրամով: Մանդարին ներկրողներից տեղեկացանք, որ Վրաստանում մանդարինի  կիլոգրամի գինը   55-60 թեթրի է, մոտ 130 դրամ:  Վրաստանից մանդարին ներկրողները մեզ ասացին, որ դրա  յուրաքանչյուր  կիլոգրամը մաքսազերծելու համար իրենք  մաքսակետում վճարում

Կինոգետ. «Անունս Վիոլա է» ֆիլմը առաջացնում է հակակրանք դեպի սեքսը և ընդհանրապես խոսելու թեմա չէ

«Օսկար Ուայլդը ասում էր՝ «Ցինիկը նա է, ով ամեն ինչի գինը գիտի, բայց տեղյակ չէ արժեքներից», այսօր մենք հայտնվել ենք այդ սարսափելի ցինիզմի մեջ, որտեղ եկել է սերունդ, ձևավորվել է հանդիսատես, որը գիտի ամեն ինչի գինը, բայց տեղյակ չէ արժեքներից: Այսօրվա մեր մշակույթի գլխավոր չարիքն այն է, որ կորցրել ենք չափանիշները: Մենք չգիտենք՝ ո՞րն է

Ընթերցանության մակարդակը Հայաստանում

           Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող “Book Platform” («Գրքի հարթակ») ծրագրի շրջանակներում «Սենսեյ մարքեթինգի ակադեմիա» ընկերությունը 2012թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը սոցիոլոգիական հետազոտություն է կատարել «Ընթերցանության մակարդակը ՀՀ բնակչության շրջանում» խորագրով: Սոցիալական հարցումներն անցկացվել են մայրաքաղաքում, բոլոր մարզկենտրոններում և յուրաքանչյուր մարզի երկուական գյուղում: Հարցումներին մասնակցել է 18-54 տարեկան 1067 մարդ: Եվ այսօր

Росбалт. Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործացկեն միջուկային անվտանգության ոլորտում

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսատոմ»-ին հանձնարարել է ՌԴ իշխանության անունից Հայաստանի կառավարության հետ միջուկային անվտանգության համաձայնագիր ստորագրել: Հայտնում է «Ռոսբալտ» լրատվականը:   Նախագծում ասվում է, որ կողմերը կհամագործակցեն «Հայկական ատոմակայանը շահագործելու հետ կապված` Հայաստանի միջուկային անվտանգության ենթակառուցվածքները կատարելագործելու և նոր էներգաբլոկներ կառուցելու նպատակով»: Այս աշխատանքները կիրականացվեն ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) ցուցումներին համապատասխան: Ենթադրվում է,

Կարեն Քոչարյան. «12 մլն դրամը քչից էլ քիչ է»

Aravot.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ, «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը անդրադարձավ պետբյուջեից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին հատկացված 12 մլն դրամին, որը քննադատությունների տեղիք տվեց, որոշ մարդիկ կարծիք հայտնեցին, թե ափսոս էր այդ գումարն, ու այն կարելի էր ավելի նպատակային ծախսել, քան գումարը հատկացնել «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որ հեռուստանախագծի արտոնագիրը ձեռք

Նարեկ Գալստյանը` ՍԴՀԿ ատենապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանն այսօր ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի լիազորություններից: Aravot.am-ի տեղեկություններով` Նարեկ Գալստյանը նաեւ ընտրվել է ՍԴՀԿ ատենապետ: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Նարեկ Գալստյանը հաստատեց մեր տեղեկությունները, սակայն հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից: «Վաղը`ժամը 12-ին,  HayNews մամուլի ակումբում կկայանա մամուլի ասուլիս: Բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ կհնչեն»,- ասաց Նարեկ Գալստյանը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Լուսանկարը՝ Նարեկ Գալստյանի

Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենը` ամբաստանյալի աթոռին. «Փաստինֆո»

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները դադարացվել են՝ չարաշահումների կապակցությամբ: Այսօր «Փաստինֆոն» հայտնեց, որ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին` մեղադրվելով մաթեմատիկայի ուսուցչի, հավաքարարի, պահակի, գործավարի աշխատավարձերը յուրացնելու մեջ: Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ 3 ամիս ժամկետով մաթեմատիկայի ուսուցիչ աշխատելու համար դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2011թ. դեկտեմբերի 1-ին Հայկ

Նախագահը Վիլնյուսում մասնակցել է ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Երեկոյան

Euronews. Վարդան Թաշչյան` Կիպրոսի ակնառու ստեղծագործողներից

«Եվրոնյուզ»-ը` անդրադառնալով Կիպրոսի ժամանակակից արվեստին, գրում է, որ Վադան Թաշջյանը Կիպրոսի ակնառու ժամանակակից արվետագետներից է: Նրա վերջին ցուցահանդեսը տեղի է ունեցել նրա 40-ամյակի կապակցությամբ Նիկոսիայի Կիպրոսի թատերական կազմակերպությունում, որի ժամանակ նա ներկայացրել իր 32 նոր գործերից: Հայազգի նկարիչը պատկերում է կղզու բնական գեղեցկությունը: Նա իր կյանքն ու աշխատանքը նվիրել է Կիպրոսին: Նրա ոճը կուբիզմի և իմպրեսիոնիզմի

BBC. «Եվրոպան պարանն այնքան էլ լավ չի ձգում. Ամանդա Փոլ»

Ռուսաստանը դեռ նայում է Վիլնյուսի կենտրոնում գտնվող Ներիս գետի Կանաչ կամրջին: Այնտեղ դեռ կանգնած են սովետական ժամանակաշրջանի սոցռեալիզմի ոճով Կարմիր բանակի զինվորների, բանվորների և գյուղացիների արձանները: Գրում է «Բի Բի Սի»-ն:  Որոշ լիտվացիներ ուզում են, որ արձանները հեռացվեն, բայց դրանք գտնվում են մշակութային պահպանության տակ: Թեպետ հուշաքարի վրա գրված է, որ 300 հազար լիտվացիներ Սովետական

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031