Օրվա լրահոսը
«Քառյակը մարտի 28-ին կառավարության հրաժարականի հարց չի բարձրացնի»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը քառյակի գործունեությունը համարում է դրական գործընթաց: «Չորս քաղաքական ուժերի համախմբումը սիրահոժար ձեւով է ընթանում, դա իսկապես առողջ գործընթաց է եւ որոշակի ժամանակ անց իր տրամաբանական հանգրվանին կգա, կոնսոլիդացիայի ավելի բարձր մակարդակ կունենանք: Այդ պարագայում կամ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ, կամ այլընտրանք քաղաքական ուժը
ԵՄ-ն չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը. Մեդիամաքս
Եվրոպական Միությունը չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը:
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն
Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ
Կստեղծվի ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները: Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում
Մարտի 23-ին դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ լիբանանյան Էմիլ Բուստանի համերգասրահում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Երեկոյի առաջին մասում ներկայացվեց Հեկտոր Բեռլիոզի «Ամռան գիշերներ» ստեղծագործությունը, մենակատար` բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Ռուքսանդրա Դոնոսե (մեցցո սոպրանո): Երեկոյի ավարտին Դոնոսեն կիսվեց, որ վայելել է նվագախմբի հետ աշխատանքի
Հաղթում է զուսպը
Ահա թե ինչու «Դեմ եմ» շարժումը պետք է քաղաքականացվի Կուտակային կենսաթոշակի թեման, կարծես թե, փոքր-ինչ ձանձրալի է դարձել, զուտ լրատվական առումով «գազն անցել է»: Լուծումը, որին, հուսով եմ, կգնա իշխանությունը, օրենքի պարտադիր մասը հետաձգելն է: Եթե մի բան քաղաքացիների 80 տոկոսի սրտով չէ, ապա, անկախ նրանից, առաջարկվող բարեփոխումները ճիշտ են, թե սխալ, դրանցից պետք է
«Dasaran.am» կրթական ծրագրի վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են 35.000 ուսուցիչներ
Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Արագածոտնի մարզ՝ տեղի գյուղական համայնքի 81 դպրոցների ավելի քան 160 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Հաջորդ կանգառը Լոռու մարզն էր, ուր 98 դպրոցներ ևս միացան «Dasaran.am» կրթական ծրագրին՝ հաջողությամբ անցնելով վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստումները միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
ՀՀԿ-ականների տնկած նշենիներն ու ծիրանենիները կծաղկեն «Գլաձորի համալսարան» արգելոց-թանգարանի տարածքում
ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցը մարտի 22-ին կազմակերպել էր «Մաքուր պահենք մեր հուշարձանները» խորագրով միջոցառում: Մասնակցում էին հինգ տասնյակից ավելի երիտասարդներ, ինչպես նաև՝ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցը, ով մանրամասն ներկայացրեց արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պատմությունը: Մաքրվեցին Թանահատ և Սբ. Խաչ վանական համալիրների տարածքները, այնուհետև տնկվեց 80 նշենի և ծիրանենի: Երիտասարդները հետագայում ջրելու
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը
Մարտի 23-ին, ժամը 20.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում կայանված «Տոյոտա Ռունեռ» մակնիշի 35 TS 389 պետհամարանիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: ԱԻՆ Լուսանկարը` արխիվային
Քաղաքական մենեջմենթի դասընթաց՝ երիտասարդ ՀՀԿ-ականների համար
Մարտի 21-22-ին Երևանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց դասընթաց՝ «Քաղաքական մենեջմենթ և կուսակցական ռազմավարություն» խորագրով, որին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 25 ներկայացուցիչներ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը միջոցառման բացման խոսքում նշեց, որ համագործակցությունը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ բավական երկար պատմություն ունի. «Այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև համագործակցությունն ակնհայտ
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Սպիտակ տան կայքում ստորագրահավաք է կազակերպված Ալյասկան Ռուսաստանին միացնելու օգտին
Մոտ 9 հազար ստորագրություն կա Ալյասկան Ռուսաստանի կազմ ընդգրկելու մասին խնդրագրի տակ, որը տեղադրված է Սպիտակ տան կայքում: Գրում է Expert-ru-ն: Անանուն հեղինակը, մարտի 21-ին հրապարակելով փաստաթուղթը, կոչ է անում ԱՄՆ-ի քաղաքացիներին ստորագրել Ալյասկան Ռուսաստանին միանալու օգտին, քանի որ «մի խումբ ռուս սիբիրցիները, հնագույն ժամանակներում անցնելով Բերինգի նեղուցը, հաստատվել են արկտիկական ափին»: Հեղինակը ներկայացնում է,
Վեհափառ հայրապետը իր զօրակցութիւնը կը յայտնե Քեսապի հայութեան
Ուրբաթ առաւօտեան զինեալ ուժերու թրքական սահմանէն Քեսապ ներթափանցումի առաջին իսկ ժամերէն սկսեալ, Արամ Ա. կաթողիկոս մօտէն հետեւեցաւ ստեղծուած կացութեան եւ յատկապէս Քեսապի մեր ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւններուն։ Այս ուղղութեամբ վեհափառ հայրապետը մնայուն կերպով կապեր հաստատեց Հալէպի, Լաթաքիոյ, Դամասկոսի եւ Լիբանանի մեր հոգեւոր, համայնքային ու քաղաքական պատասխանատուներուն հետ եւ խորհրդակցութիւններ ունեցաւ անոնց հետ։ Երբ շաբաթ յետմիջօրէին Թուրքիայէն
Պուտինն ու Մերկելը կրկին խոսել են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ղրիմում՝ Ռուսաստանին միանալուց հետո տիրող իրավիճակը: Հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հեռախոսային զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: «Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամին, երկու կողմերն էլ արտահայտել են բավարարվածության զգացում՝ կապված ԵԱՀԿ դիտորների ուսումնասիրություններ անցկացնելու հետ»,- գրում է
Դեսպան. Ուկրաինական ճգնաժամի պատճառով ՆԱՏՕ-ն վերանայում է իր հարաբերությունները գործընկեր երկրների հետ (News.am)
Ղրիմի իրադարձությունները որեւէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա, իհարկե, եթե Հայաստանը չորոշի փոխել իր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի հանդեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի կապերի հարցերով ղեկավար Ուիլյամ Լահյուն: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների զարգացումը կախված է Հայաստանի հետաքրքրության մակարդակից: «Եթե Հայաստանը շարունակի պահպանել հետաքրքրության ներկա
Թուրքական զինված ուժերը կրակ են բաց թողել սիրիական ինքնաթիռի ուղղությամբ
Պաշտոնական Դամասկոսը Թուրքիայի գործողություններն անվանել է «կոպիտ ագրեսիա»: Թուրքիայի զինված ուժերը կրակել են սիրիական ինքնաթիռի վրա: Կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք: «Այն խախտել է մեր օդային տարածքը»,- ասել է վարչապետը: Գրում է bfm.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը: «Մեր F-16 կործանիչները բարձրացել են երկինք եւ կրակել ինքնաթիռի վրա: Ինչու՞:
ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Meteo.am. ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների
Վիշվանաթան Անանդը կրկին միանձնյա առաջատար դարձավ
Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը: Հաղթելով Վեսելին Տոպալովին՝ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը 6,0 միավորով կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Բարեբախտաբար, պարտվեց երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկը եւ Արոնյանը մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Մրցաշարում անհաջող մեկնարկած Շախրիյար Մամեդյարովն ու Սերգեյ Կարյակինը 4,5 միավորով հավասարվեցին Կրամնիկին՝ ընդհուպ մոտենալով նաեւ հայ
Shamshyan.com. Ինչպես է երիտասարդ վարորդը Porsche Cayenne-ով Երևանում մեքենաների ջարդ անում (Տեսանյութ)
SHAMSHYAN.com–ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է մարտի 17-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցել Porsche Cayenne-ի վարորդի մասնակցությամբ ավտոմեքենաների ջարդը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր մարտի 17-ին, Երևանում
Արոնյանը ցավալի պարտություն կրեց
Հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը պարտվեց Շախրիյար Մամեդյարովին: Վիշվանաթան Անանդը Վեսելին Տոպալովի հետ պարտիայում մոտ է հաղթանակին, իսկ Վլադիմիր Կրամնիկը Սերգեյ Կարյակինի հետ դիմակայությունում պայքարում է պարտությունից խուսափելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի
Մահացել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը
Երեկ՝ մարտի 22-ին, մահացել է հայտնի տնտեսական գործիչ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Ստեփան Զավենի Գիշյանը ծնվել է 1964թ. մայիսի 5-ին, Երեւանում: 1981-1986թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: 1995-2000թթ. – Հայգյուղփոխբանկի վարչության նախագահ: 2000-2006թթ. – Հայգյուղփոխբանկի գլխավոր տնօրեն: 2006-2014թթ. – «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրեն: 2003-2014թթ. – «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային
Լուկաշենկոն ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս
Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր պետությունը դե ֆակտո ընդունել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը: Նա նաեւ նշել է, որ նրանից ոչ ոք չի պահանջել, որպեսզի իրավաբանորեն ընդունի Ղրիմի ռեֆերենդումը: Գրում է Kommersant.ru-ն: «Ղրիմը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը զարգանում է դե ֆակտո, եւ մենք կլինենք ՌԴ-ի հետ»,- հայտարարել է Բելոռուսիայի նախագահ
Քառյակը պետք հստակ ցույց տա, թե ինչպես է Կառավարության հրաժարականից բխելու Սերժ Սարգսյանի հրաժարականը. Tert.am
Չորս ոչ կոալիցիոն ուժերի միավորումը կարող է հասնել մի քանի նախարարների հրաժարականի, բայց առայժմ չունի այն պոտենցիալը, որ հանգեցնի Սերժ Սարգսյանի վարչախմբի փոփոխման: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և ընդգծել, որ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» հասարակությանը չեն ներկայացնում իրենց
Հրդեհ` Գյումրի քաղաքում
Meteo.am. Մարտի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 40ա տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.49-ին, մարվել` 13.01-ին: Այրվել են Հ. Թ.-ին պատկանող տան տանիքից մոտ 9 քմ հատված և տանիքում կուտակված անասնակեր:
Ժերար Դեպարդիեն թողարկել է «Հպարտ եմ ռուս լինելու համար» ժամացույցների տեսականի
Ճանաչված ֆրանսիացի դերասան եւ ռուսական անձնագիր ունեցող ժերար Դեպարդիեն թողարկել է «Հպարտ եմ ռուս լինելու համար» ժամացույցների սահմանափակ տեսականի: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Արծվի նշանով սեւ ոսկե ժամացույցները՝ պատրաստել է շվեյցարական Cvstos ընկերությունը: Գինը դեռ անհայտ է: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զայրացած ֆրանսիական կառավարության որոշումից, ըստ որի՝ հարուստներից պետք է գանձվի մինչեւ 75
«Դեմ եմ» -ի շարժումը սոցիալական բունտի՞ կվերածվի
ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը զարմացել է քառյակի՝ «Դեմ եմ»-ի երեկվա հանրահավաքը բոյկոտելու մասին խոսակցություններից: «Անձամբ իմ թիմով մասնակցել եմ, այնտեղ էին նաեւ Արամ Մանուկյանը, ՀԱԿ բազմաթիվ անդամներ, կային մարդիկ նաեւ Հրանտ Բագրատյանի կուսակցությունից: «Ժառանգությունից» ՝ Ռուբեն Հակոբյանին, Անահիտ Բախշյանին տեսա: Ինչ կերպ էր մասնակցություն պետք ապահովել, որ բոյկոտ չդիտարկվեր: Բոյկոտի մասին խոսակցությունները լրիվ
Արցախի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու անհրաժեշտություն չկա. արցախցի պաշտոնյա (1in.am)
Արցախի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչել-չճանաչելու անհրաժեշտություն չկա, որովհետև Ղրիմի ինքնավարությունը մի կարգավիճակը փոխարինել է մեկ այլ կարգավիճակով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Բայց սա անկախություն չէ: Ղրիմն այս հանրաքվեով չի հռչակվում անկախ պետություն, այսինքն` թերակղզին վերադառնում է այն կարգավիճակին, որում գտնվում էր մինչև
Պուտինը հանձնարարել է հաստատել Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքային կառավարման մարմինների ստեղծման ծրագիրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչեւ մարտի 29-ը հաստատել Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքային կառավարման մարմինների ստեղծման ծրագիրը: Գրում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի լրատվական ծառայությունը: Հանձնարարությունը տրվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, Պաշտպանության նախարությանը, Ներքին գործերի նախարարությանը, Դաշնային անվտանգության ծառայությանը եւ այլ պատկան մարմինների:
Երկու քաղաքացի մոլորվել է «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում
Meteo.am Մարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում` «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) և Յ. Գ.-ն: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ մեկնել են «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենայով և այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների կորած քաղաքացիները
Հայաստանից ապաստան խնդրած ընտանիքը լուրջ վտանգի տակ էր Ադրբեջանում. News.am
Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի մասով որոշումը կկայացվի առավելագույնը առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Թե ինչ որոշում կկայացվի, նա չնշեց՝ հավելելով, որ երբ որոշումը լինի, կիմանաք այդ մասին: Իսկ թե ինչ է պարզվել վարչական վարույթի ընթացքում, Գագիկ Եգանյանն ասաց, որ տվյալները չեն


















































