Օրվա լրահոսը
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքն անցկացրեց տարեկան ընդհանուր ժողովը
Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Սիրունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Պատրիկ
Ազատամարտիկներին արգելում են մեկնել Քեսաբ (Տեսանյութ)
Ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսապահայության մոտ: Սակայն նրանց ընթացքը կասեցվել է: Անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել, որ նրանք նստեն օդանավ: Նախախորհրդարանի մամուլի հաղորդագրություն
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչների հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքը հաղորդում է՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Հերթական հանդիպումը «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչների հետ է եղել: Կողմերը վերահաստատել են, որ երկու քաղաքական ուժերի մոտեցումները նույնն են և սկզբունքային տարբերություններ նրանց միջև չկան: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի
Սամվել Ալեքսանյանը նամակով խնդրել է իրեն ազատել պատասխանելու պարտականությունից
Պարոն Ալեքսանյանը նամակով բացատրել էր, որ թիվ 1 շուկա ՍՊԸ-ի սեփականատեր չէ, որեւէ կապ չունի այդ ընկերության հետ, հետեւաբար նպատակահարմար չի գտնում պատասխան ուղարկել:
Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը «Առավոտի» հրապարակման առնչությամբ
«Առավոտ» օրաթերթի հարգելի խմբագրություն,Ձեր 22.04.2014թ. «Ամեն օր շենքի պատերը «ճտճտում են», ճաքերը՝ մեծանում» հրապարակմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որԲաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 երկհարկանի քարաշեն բնակելի շենքը չորրորդ աստիճանի վնասվածության շենքերի ցանկում ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 25.12.2007թ. հ.ՔՆ-23/5620 գրության համաձայն: Այն, որ Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 տան բնակիչները 2007 թվականից դիմել են պատկան
Կհրապարակվի 10 բուհերի հավատարմագրման մասին որոշումը
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի հայաստանյան տասը բուհերի հավատարմագրման վերաբերյալ: Հավատարմագրման գործընթացի ամփոփիչ փուլ են հասել ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՊՃՀ-ն, ԵրՃՇՊՀ-ն, ԵՊԼՀ-ն, ԵՊԿ-ն, ՀԱԱՀ-ը, Գլաձոր համալսարանը և Հյուսիսային համալսարանը: Հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել. hավատարմագրել, պայմանական հավատարմագրել, չհավատարմագրել: Հավատարմագրումը նշանակում է, որ բուհը թույլատրելի նվազագույնից
ՀԱԿ-ի գրասենյակ դաշույններով մտած Օհանյանը ազատվեց քրեական պատասխանատվությունից
Ի դեպ, Օհանյանի դանակները փորձագետները սառը զենք չեն համարել:
ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքն անցկացրեց իր տարեկան ընդհանուր ժողովը
Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լեւոն Թավադյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վլադիմիր Հարությունովը եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը: Լեւոն Թավադյանը, մասնավորապես, նշեց, որ 2013թ. տպագրվել
ՀԱԿ-ի գրասենյակ դաշույններով մտած «անմեղսունակը» Սպիտակի քաղխորհրդի գործկոմի նախկին նախագահն էր
Այս գործով տուժողները 4 հոգի են՝ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամներ Սամվել Աբրահամյանը, Սամվել Մկրտումյանը, Արշակ Բանուչյանը, Վարդգես Հայոցյանը:
Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչել է Քեսաբում կատարված իրադարձությունները
Ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական
Սուրեն Սարգսյան. «Ռոբերտ Քոչարյանն իր ծոծրակը կտեսնի, բայց ՀՀ իշխանությունն այլեւս չի տեսնի»
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով, փորձում է ապահովել «հանցագործ» Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: «Ես լիազորված եմ իմ բոլոր ընկերների անունից հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանն իր ծոծրակը կտեսնի, այլեւս Հայաստանի իշխանություն չի տեսնի: Ղարաբաղյան կլան, երեւանյան կլան չի լինելու, շուտով կհասնենք դրան ու կապացուցենք, իսկ եթե Հայաստանում կլան լինի, դա
Գագիկ Գինոսյան. «Մշակութային ինտերվենցիա է իրականացվում». A1plus.am
Հայաստանում այսօր մշակութային ինտերվենցիա է իրականացվում, որը ցեղասպանության հիմքն ՝ համոզված է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը. «Տեղի է ունենում հայկական մշակույթի բռնազավթում: Թուրքիան, Ադրբեջանը մեզ տնտեսապես շրջափակել են, ու պետք է տգետ լինել, չհասկանալու համար, որ նրանք ֆինանսական ներդրումներ են անում հայկական մշակույթը ոչնչացնելու համար»։ Պարոն Գինոսյանը ցավով է նշում, որ այսօր
Հովիկ Աբրահամյանը խոստացել է կասեցնել «պարտադիր» բաղադրիչը
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ուղղությամբ քայլեր անել: Առաջիկա երկու օրերին պատրաստ կլինի կառավարության մշակած օրենքի նոր նախագիծը, որը կդրվի քննարկման: Արծվիկ Մինասյանի խոսքով, մինչև հաջորդ երկուշաբթի կառավարության նոր նախագիծը պատրաստ կլինի: Այսօր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ
Մահվան ելքով պատահար Երևանի Լենինգրադյան փողոցում
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է՝ ապրիլի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վազգեն Ասատրյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Վարչապետն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, անկաշկանդ համագործակցության
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն անցկացրեց տարեկան ընդհանուր ժողովը
Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Ակադեմիկոս Նորայր Առաքելյանը, մասնավորապես, նշեց, որ բաժանմունքն իր նպաստն է բերել միջազգային գիտակրթական համագործակցության զարգացման, արտերկրի հետ գիտական համագործակցության, միջազգային գիտաժողովներ և հանդիպումներ կազմակերպելու
Վրաերթի ենթարկված 5-ամյա աղջիկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074-120-21» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Մաշտոցի փողոցի թիվ 113 տան մոտ վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Էլմիրա Նազարյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի նոր մասնաշենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին և գործունեության ծրագրերին: Շենքը վերանորոգվել և ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաև փաստաբանների
Հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Պայմանագրերը, ինչպես ծաղիկներն ու կանայք, շատ շուտ թառամում են»
«ԱՄՆ դիրքորոշումը այս անգամ ևս երկիմաստ կլինի»,-հարցին ինչպիսի՞ ուժեղ ու տպավորիչ ելույթ սպասել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ապրիլի 24-ին, այսպես պատասխանեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, թե այս տարի ԱՄՆ-ից ուժեղ հայտարարություն է պետք սպասել: Շարունակելով խոսքը՝ պարոն Հարությունյանը նշեց. «Օրեր առաջ ՄԱԿ-ում որոշվեց Քեսաբի հարցը քննարկել, բայց
«Սոցիալական փաթեթի անկատարության պատճառով ուսուցիչները բուժվելու փոխարեն ինֆարկտ են ստանալու»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Հարգելի պարոն Աբրահամյան, ուսուցիչների բանակում շրջանառվում են լուրեր այն մասին, որ 2014 թվականին ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթից հանվել է առողջության համար տրվող գումարը: Անհասկանալիորեն փոխվել է ուսուցիչների սոցիալական փաթեթների վճարման կարգը: Ինչպես տեղեկացել եմ, փաստորեն յուրաքանչյուր 1 դրույք ունեցող ուսուցչին տրամադրվող 132000 դրամից կամ 0.5 դրույքից ոչ պակաս ժամ ունեցող ուսուցչի
«Ռուսաց լեզվի կրողներին»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ռուսաց լեզվի կրողներին» պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը: Ըստ օրենքի՝ քաղաքացիություն կստանան այն ռուսալեզուները, որոնք կամ որոնց նախնիները ապրել են Ռուսաստանյան կայսրության, ԽՍՀՄ կամ ժամանակակից Ռուսաստանում: Պարզ է, որ այս պահին դա արվում է Արեւելյան Ուկրաինայի (Պուտինի եզրաբանությամբ` «Մալոռոսիայի») տարածքում ապրող այն մարդկանց համար, որոնք կարող են լինել
Մայրաքաղաքում մեկնարկել են հայտարարությունների նոր ցուցատախտակների տեղադրման աշխատանքները
Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ.-ից սկիզբ առած այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ մաքուր պահել քաղաքամայր Երևանն ու ազատվել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից: Մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից նախապես ընտրված
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն անցկացրեց տարեկան ընդհանուր ժողովը
Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Վիլեն Հակոբյանը, մասնավորապես, նշեց, որ բաժանմունքի գիտնականները սերտ համագործակցում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոնների հետ, մասնավորապես, համագործակցությունը ընդլայնվում է Ռուսաստանի, Չինաստանի,
Ազգային արխիվի տնօրեն. «Արխիվը քաղաքականությամբ չի զբաղվում, մենք ցույց ենք տալիս» (Տեսանյութ)
Այս պահին Հայաստանի ազգային արխիվում ցեղասպանության հետ առնչվող 12000 փաստաթուղթ կա, տնօրենի խոսքով, իր ամեն հրապարակային ելույթից հետո մարդիկ նոր արխիվային նյութեր են բերում:
Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
Police.am. Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 18-ին, ժամը 10.50-ին, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ֆեդերալ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Կիրո Մանոյան. «Հիմք չունեմ կարծելու, որ Սերժ Սարգսյանը ստորագրությունը հետ վերցնելու մասին հայտարարություն անի»
«Հիմք չունեմ կարծելու, որ Սերժ Սարգսյանը հանկարծ ստորագրությունը հետ վերցնելու մասին հայտարարություն անի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է այն, որ ՀՀ-ն ետ կկանչի հայ-թուրքական արձանագրություններում իրենց ստորագրությունը, այսպես պատասխանեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն ասել էր, որ ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական
Կովկասյան կանայք հանուն խաղաղության` մի սեղանի շուրջ. Medialab.am
Ըստ հայկական Democracy today և նրա գործընկեր ադրբեջանական ՀԿ-ների համատեղ հետազոտության` ներքին տեղահանված հայ և ադրբեջանական բնակչությունը չի ցանկանում հետ վերադառնալ: Democracy today ՀԿ հիմնադիր Գյուլնարա Շահինյանը «Մեդիալաբին» ասում է, որ համատեղ ուսումնասիրության արդյունքները տրամադրվել են Մինսկի խմբին, և նրանք իրական թվերը գիտեն, սակայն հանրության համար հրապարակելի չեն: «Որովհետև գործընկերս խնդիր կունենար իր երկրում, քանի
«Միջազգային կազմակերպությունները անպատժելի են թողնում հայերի նկատմամբ իրականացվող հանցագործությունները»
Այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հումանիտար աղետների արագ արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին փախստականության մի քանի կազմակերպություններ, քաղաքական-հասարակական գործիչներ, երիտասարդական հասարակական նախաձեռնությունների անդամներ: Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի անդամ Մարիամ Ավագյանն ասաց, որ քննարկումը նպատակ ունի վերջ դնել վերջին հարյուրամյակի ընթացքում հայերի նկատմամբ անընդհատ տեղի ունեցող հանցավոր
Գեւորգ Գորգիսյան. Վարչապետը մեզ առաջարկում է գնալ երկխոսության այնպիսի հարցերի, պահանջների շուրջ, որոնք մերը չեն. «Հայոց աշխարհ»
Ի վերջո մենք իրավասու չենք որեւէ մեկի անունից երկխոսելու:
Ոստիկանները ջրատարում հայտնաբերել են 14 նռնակ` պայթուցիչներով
Police.am. Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օրերս ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զինամթերք է թողել Արագածավան գյուղի Այգեգործների գրասենյակի նստավայրի մոտ` ջրատարի մեջ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր 14 նռնակ` պայթուցիչներով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


















































