Օրվա լրահոսը
Պարտադիր վճարումներ չկատարած գործատուներին չեն տուգանի
«Քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ, ես կառավարության կայքէջում ներկայացրել եմ իմ դիրքորոշումը այս հարցի շուրջ եւ ուղերձով հանդես եմ եկել, խնդրում եմ նայեք»,-այսօր կառավարության նիստում ասաց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների խնդրին: Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց տույժերից ու տուգանքներից ազատել այն գործատուներին, որոնք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն
Քոչարյանն իր հարցազրույցով բացահայտեց, թե վերջին ամիսներին ում ականջներն էին երեւում «հրաշալի քառյակ»-ի հետեւից. «Ժողովուրդ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա հարցազրույցով բացահայտեց, թե վերջին ամիսներին ում ականջներն էին երեւում «հրաշալի քառյակ»-ի հետեւից։ Թեեւ մինչ այդ շատերը Քառյակի գործողությունների համակարգումը վերապահում էին առավելապես Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն Քոչարյանի վերջին հարցազրույցում առկա մեսիջներն ի ցույց դրեցին Քառյակի առնվազն երեք ուժերի ծրագրերի սկզբնաղբյուրը։ Մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության հետ կապված Քոչարյանը երկրորդեց
Կայացավ Տեղական տնտեսական զարգացման մոդելի մշակման արդյունքների ներկայացում
22 ապրիլ, 2014թ., ք. Ալավերդի: Ապրիլի 22-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մշակույթի տանը կայացավ Ալավերդու քաղաքի և շրջակա Հաղպատ, Օձուն, Աքորի, Արդվի, Հագվի, Ջիլիզա, Կաճաճկուտ, Ծաղկաշատ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով ՏՏԶ մոդելի զարգացումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները
927 կգ նարկոտիկը չեն ոչնչացրել. «Հայկական ժամանակ»
Կարող է ոչնչացվել բացառապես օրինական դատավճռի հիման վրա, եթե դատավճռում նման ցուցում լինի։
Դատախազության եւ ՀՔԾ-ի արկղերը ապօրինությունների համար են
«Զարկերակ» մամուլի ակումբում ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Գիվի Հովհաննիսյանն այսօր անդրադարձան ՀՀ այլընտրանքային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման ղեկավար Սահակ Հարությունյանին եւ առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին եւ գործը դատարան ուղարկելուն: Անդրանիկ դատական նիստը նշանակված է ապրիլի 25-ին: Նախաքննությունն իրականացրել է հատուկ քննչական ծառայությունը: Անցյալ տարվա հոկտեմբերի 14-ից էլ նրանք գտնվում են
Գումարի առկայության դեպքում «Անբան Հուռի» մուլտֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա վերջին (տեսանյութ)
Երևանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի մուլտիպլիկացիոն էկրանավորման աշխատանքները: Անցյալ տարիներին նկարահանված և Համացանցում ավելի քան կեսմիլիոն դիտում արձանագրած մուլտֆիլմի 3-րոպեանոց հատվածին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ շուտով ավելանալու է ևս 3-ը: 15-17 րոպեանոց ապագա մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքերով, այսօր օրհասական է արհեստավարժ մուլտիպլիկատորների բացակայության խնդիրը, ինչը ոլորտում ֆինանսների բացակայության հետևանք է: «Նմանատիպ
Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանին զրկված է անգամ անձնագիր ստանալու հնարավորությունից (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկը հերթական այցելության ժամանակ հանդիպեցին ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված Ղազարյանների ընտանիքին: Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք
Ռոբերտ Քոչարյանը տակտիկական սխալ թույլ չի՞ տալիս արդյոք. «Հրապարակ»
Ճի՞շտ է, արդյոք, հաշվարկել Ռոբերտ Քոչարյանն իր առաջիկա քայլերը եւ մտավախություն չունի՞, արդյոք, որ ԲՀԿ-ի հետ միայնակ կմնա քաղաքական դաշտում։ Ի՞նչ է նշանակում «չորով» մերժել առաջարկվող փոփոխությունների մի փաթեթ, որի մեջ ներառված կետերին դեմ ես միայն դու եւ քո մամլո ծառայությունը՝ ԲՀԿ-ն, որ տակավին քաղաքական ուժի համարում ունի գյուղամիջում։ Քոչարյանը տակտիկական սխալ թույլ չի՞ տալիս,
Նախարարի պաշտոնակատարի դերում գտնվողների ցուցակը վերանշանակման հավանականությունը. «Հայկական ժամանակ»
Հրայր Թովմասյանի նախարարական շրջանը նշանավորել է բոլորին կառավարության դեմ լարելու բացառիկ ընդունակությամբ։ Այսպես ասած քաղաքացիական սեկտորից հայտնվելով կառավարությունում՝ նա Հռոմի պապից կաթոլիկի կերպար ձևավորեց իր շուրջ՝ չափազանց արագ, եւ շուտով դարձավ բացասական էներգիայի կրող։
Փլուզված ժայռաբեկորը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մասից
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23 – ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահմանի 74-րդ կմ- ում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Երեկվա տեմպերով եթե շարունակվի, չի բացառվում, որ խորհրդարանում Արգամիչի կառավարության ծրագրին հաշված մարդիկ դեմ քվեարկեն. «Հրապարակ»
Եթե նախկինի օրոք, անկախ ծրագրի բովանդակությունից, խորհրդարանական ոչ իշխանական ուժերը խիստ քննադատության էին ենթարկում այն, ապա Արգամիչի դեպքում զգուշությունը պատել է օրենսդիր մարմինը։
Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Կարեն Ճշմարիտյանին (Տեսանյութ)
Քիչ առաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղ մնաց մոտ 10 րոպե: Վարչապետը էկոնոմիկայի նախարարություն էր եկել ներկայացնելու ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Հավելենք, որ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք
Նենգություն, խայթոց պարունակող խոսքը չեմ կարևորում. Գալուստ Սահակյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին. 1in.am
Ավելի կոպիտ բառ չուզեցի ասել, բնութագրեցի որպես խայթոցներ, ավելի շատ ոչ թե առաջարկությունների խնդիրն է, այլ կարծեք թե ամբողջ հայտարարությունը հենց նպատակադրված էր այդ ուղղությամբ:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Եթե ԱՊՊԱ, ապա՝ ապահով, եթե ապահով, ապա՝ հանգիստ, եթե հանգիստ, ապա՝ հոգեհանգիստ, եթե հոգեհանգիստ, ապա՝ կվարտետ, եթե կվարտետ, ապա՝ քառյակ, եթե քառյակ, ապա՝ ընդդիմադիր, եթե ընդդիմադիր, ապա՝ այլընտրանքային, եթե այլընտրանքային, ապա՝ քաղաքագիտական, եթե քաղաքագիտական, ապա՝ Լեւոն, եթե Լեւոն, ապա՝ պայքար, պայքար մինչեւ վերջ:
Ռայան Գիգզը նշանակվել է ՄՅՈՒ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
Ընթացիկ մրցաշրջանում անհաջող մրցելույթների պատճառով այսօր առավոտյան պաշտոնաթող արված գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի (նրա հետ միասին հեռանում են նաեւ օգնականները՝ Սթիվ Ռաունդը եւ Ջիմի Լամսդենը) փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է թիմի վետերան, կիսապաշտպան, 41-ամյա Ռայան Գիգզը: Այս մասին տեղեկացնում են արտասահմանյան մարզական հրատարակությունները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Բալասանյանի` կադրերին պատժելու յուրօրինակ մեթոդները. (Տեսանյութ)
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսպես ասած անհնազանդ, իրենց չարդարացնող կադրերին պատժելու բավական հետաքրքիր մեթոդների է տիրապետում: Ինչպես հայտնի է, նա վերջերս որպես պատիժ մեկուսացրել է մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին` ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հորը: Քաղաքապետը, ըստ էության, նրան աշխատանքից չհեռացնելով, չպաշտոնազրկելով, այդուհանդերձ պաշտոնը ձեռքից քաղաքավարի վերցրել է` նրա լիազորությունները դնելով մշակույթի բաժնի մեկ այլ
Տավուշցիները սգում են Հրանտ Վարդանյանի մահը
Ապրիլի 22-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, նրա տեղակալ Լեւոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Տավուշի մարզի համայնքների ղեկավարներ, մարզի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ղեկավարներ այցելեցին Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի, մասնակցեցին հայտնի գործարար եւ բարեգործ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգստին: Սկսած 2008 թվականից «Գրանդ հոլդինգը» տարեկան 1 միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում,
Վաչե Գաբրիելյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Մինչ այդ Վաչե Գաբրիելյանը զբաղեցնում էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը: ՀՀ Կառավարություն
Կարեն Ճշմարիտյանը նշանակվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Նախագահի աշխատակազմ
Կրթություն արտասահմանում. հայացք ներսից
Հայաստանյան իրականության մեջ երիտասարդների մեծամասնությունը երազում է կրթությունը շարունակել արտասահմանյան բուհերում: Թե ինչքանով են նրանք ձգտում երազանքին ու համառորեն սովորում՝ հարցի այլ կողմն է: Փաստը մնում է փաստ, որ երևանյան ամեն համալսարանի գլխավերևում քեմբրիջներից ու օքսֆորդներից կազմված երազանք-ամպիկներ են կախված: Երիտասարդները ձգտում են արտասահմանում սովորել՝ ցանկանալով անկախանալ ու լավ կրթություն ստանալ՝ հաճախ մոռանալով, որ մեդալը
BBC. Բայդենը՝ Կիևում. ԱՄՆ փոխնախագահը նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որն ապրիլի 22-ին պաշտոնական այցով ժամանել է Կիև, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե Մոսկվան շարունակի աջակցել Ուկրաինայի արևելքի անջատականներին: Փոխանցում է «Բի ԲԻ Սի»-ն: «Մենք ուզում ենք, որ Ռուսաստանը չաջակցի այն մարդկանց, որոնք թաքնված են դիմակների տակ և զինվորական
Գագիկ Բեգլարյանը նշանակեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ նախագահի աշխատակազ
Արմեն Երիցյան. «Գյադեք էս կողմ, գյադեք էն կողմի» ժամանակներն անցել են. «Ազատություն»
Երիցյանը, ով ՕԵԿ ղեկավար մարմնի անդամ էր, այս մասին լրագրողներին տեղեկացրեց այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում: Հիշեցնենք, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ամեն Երիցյանը և Տիգրան Սարգսյանի կառավարությունում ՕԵԿ-ական ևս երկու նախարար՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դիմում են ներկայացրել ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Սա տեղի ունեցով ճիշտ այն ժամանակ, երբ
Պարզաբանվեց գյումրեցի մեռելներին իրար մեջ բաժանելու ու նրանց անուններով փողեր «լվացնելու» մեխանիզմը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատավարությունը: Ամբաստանվողներից մեկը` սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, որը նախաքննական մարմնին տված ցուցմունքում ամբողջ մեղքը վերցրել էր իր վրա, նշել էր, որ ինքը մեղսակից է կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման,
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Հասմիկ Պողոսյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար: ՀՀ նախագահի աշխատակազմ
Արթուր Սաքունց. «Սպառնալիքներ հղողը շարքային քաղաքացի չէր, այլ փոխնախարար»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքի քննումը, որն ընդմիջվեց, որպեսզի բավարարվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի միջնորդությունը՝ ապահովել ՀՔԾ եւ դատախազության ներկայացուցիչների ներկայությունը դատարանում: Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից ՀՀ նախագահին կազինո գնալու
Հարցված հայաստանցիների 55%-ը կողմ է Մաքսային Միությանը
Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, Ադրբեջանում, մարդիկ առաջնային խնդիր են համարում տարածաշրջանային չլուծված հակամարտությունները, մեր եւ մեր հարեւան երկրներում արդեն 4 տարի է ինչ առաջնային խնդիրը շատերի համար համարվում է գործազրկությունն ու աղքատությունը: 2013 թվականին 6000 տնային տնտեսությունների շրջանում կատարած հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի տվյալներով` (www.crrc.am) Հայաստանում հարցվածների 45%-ը գլխավոր խնդիր է ընկալել գործազրկությունը, 16%-ը`
Զորավար Անդրանիկի ձեռագրերը հանձնվեցին Հայաստանի պատմության պետական թանգարանին
Հայաստանի պատմության պետական թանգարանում այսօր տեղի ունեցավ հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին հանձնեց բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը: Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը թանգարանի անունից իր երախտագիտությունը հայտնեց պարոն Կույումջյանին և ապա, անդրադառնալով թանգարանին հանձնված ձեռագրերի կարևորությանը, ասաց. «Թանգարանն իր էությամբ շատ անհագուրդ ու ագահ
Լաուրա Բաղդասարյան. Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունը ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա. Аrminfo.am
Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունները ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա, այդպիսի կարծիք է հայտնել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը`ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով ադրբեջանցի լրագրող և քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությանն իր «մեղսակցությունը»: Միրկադիրովը ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում Թուրքիայից արտաքսվելուց հետո: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը լրագրողին մեղադրում է 2008 թ. ապրիլից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու


















































