Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Կարեն Ճշմարիտյանին (Տեսանյութ)

Ապրիլ 23,2014 10:28

Քիչ առաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղ մնաց մոտ 10 րոպե: Վարչապետը էկոնոմիկայի նախարարություն էր եկել ներկայացնելու ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին:

 

 

Հավելենք, որ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին  համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:

«Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է կառավարությունում և Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները  կօգնեն մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախարարի առջև դրված խնդիրները հստակ են, և նրանք պետք է շարունակեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջև ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ վարչապետին դիմավորեցին եւ ճանապարհեցին Կարեն Ճշմարիտյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը:

IMG_2315

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930