Օրվա լրահոսը

Երեկվա տեմպերով եթե շարունակվի, չի բացառվում, որ խորհրդարանում Արգամիչի կառավարության ծրագրին հաշված մարդիկ դեմ քվեարկեն. «Հրապարակ»

Եթե նախկինի օրոք, անկախ ծրագրի բովանդակությունից, խորհրդարանական ոչ իշխանական ուժերը խիստ քննադատության էին ենթարկում այն, ապա Արգամիչի դեպքում զգուշությունը պատել է օրենսդիր մարմինը։

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Կարեն Ճշմարիտյանին (Տեսանյութ)

Քիչ առաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղ մնաց մոտ 10 րոպե: Վարչապետը էկոնոմիկայի նախարարություն էր եկել ներկայացնելու ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին:     Հավելենք, որ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին  համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք

Նենգություն, խայթոց պարունակող խոսքը չեմ կարևորում. Գալուստ Սահակյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին. 1in.am

Ավելի կոպիտ բառ չուզեցի ասել, բնութագրեցի որպես խայթոցներ, ավելի շատ ոչ թե առաջարկությունների խնդիրն է, այլ կարծեք թե ամբողջ հայտարարությունը հենց նպատակադրված էր այդ ուղղությամբ:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Եթե ԱՊՊԱ, ապա՝ ապահով, եթե ապահով, ապա՝ հանգիստ, եթե հանգիստ, ապա՝ հոգեհանգիստ, եթե հոգեհանգիստ, ապա՝ կվարտետ, եթե կվարտետ, ապա՝ քառյակ, եթե քառյակ, ապա՝ ընդդիմադիր, եթե ընդդիմադիր, ապա՝ այլընտրանքային, եթե այլընտրանքային, ապա՝ քաղաքագիտական, եթե քաղաքագիտական, ապա՝ Լեւոն, եթե Լեւոն, ապա՝ պայքար, պայքար մինչեւ վերջ:

Ռայան Գիգզը նշանակվել է ՄՅՈՒ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

Ընթացիկ մրցաշրջանում անհաջող մրցելույթների պատճառով այսօր առավոտյան պաշտոնաթող արված գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի (նրա հետ միասին հեռանում են նաեւ օգնականները՝ Սթիվ Ռաունդը եւ Ջիմի Լամսդենը) փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է թիմի վետերան, կիսապաշտպան, 41-ամյա Ռայան Գիգզը: Այս մասին տեղեկացնում են արտասահմանյան մարզական հրատարակությունները:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սամվել Բալասանյանի` կադրերին պատժելու յուրօրինակ մեթոդները. (Տեսանյութ)

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  այսպես ասած  անհնազանդ, իրենց  չարդարացնող  կադրերին  պատժելու բավական հետաքրքիր  մեթոդների է տիրապետում:  Ինչպես հայտնի է, նա վերջերս որպես պատիժ   մեկուսացրել է մշակույթի  բաժնի պետ Արտաշես Կարապետյանին` ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի  հորը: Քաղաքապետը,  ըստ էության, նրան աշխատանքից չհեռացնելով, չպաշտոնազրկելով, այդուհանդերձ պաշտոնը ձեռքից քաղաքավարի վերցրել է` նրա լիազորությունները դնելով մշակույթի  բաժնի մեկ այլ

Տավուշցիները սգում են Հրանտ Վարդանյանի մահը

Ապրիլի 22-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, նրա տեղակալ Լեւոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Տավուշի մարզի համայնքների ղեկավարներ, մարզի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ղեկավարներ  այցելեցին Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի, մասնակցեցին հայտնի գործարար եւ բարեգործ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգստին: Սկսած 2008 թվականից «Գրանդ  հոլդինգը» տարեկան 1 միլիոն դոլարի  բարեգործական  ծրագրեր է  իրականացնում Տավուշի մարզի  սահմանամերձ համայնքներում,

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Մինչ այդ Վաչե Գաբրիելյանը զբաղեցնում էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:   ՀՀ Կառավարություն

Կարեն Ճշմարիտյանը նշանակվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ   ՀՀ Նախագահի աշխատակազմ

Կրթություն արտասահմանում. հայացք ներսից

Հայաստանյան իրականության մեջ երիտասարդների մեծամասնությունը երազում է  կրթությունը շարունակել  արտասահմանյան բուհերում: Թե ինչքանով են նրանք ձգտում երազանքին ու համառորեն սովորում՝ հարցի այլ կողմն է: Փաստը մնում է փաստ, որ երևանյան  ամեն  համալսարանի գլխավերևում քեմբրիջներից ու օքսֆորդներից կազմված երազանք-ամպիկներ են կախված: Երիտասարդները ձգտում են արտասահմանում սովորել՝ ցանկանալով անկախանալ ու լավ կրթություն ստանալ՝  հաճախ մոռանալով, որ  մեդալը

BBC. Բայդենը՝ Կիևում. ԱՄՆ փոխնախագահը նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որն ապրիլի 22-ին պաշտոնական այցով ժամանել է Կիև, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե Մոսկվան շարունակի աջակցել Ուկրաինայի արևելքի անջատականներին: Փոխանցում է «Բի ԲԻ Սի»-ն: «Մենք ուզում ենք, որ Ռուսաստանը չաջակցի այն մարդկանց, որոնք թաքնված են դիմակների տակ և զինվորական

Գագիկ Բեգլարյանը նշանակեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ   ՀՀ նախագահի աշխատակազ

Արմեն Երիցյան. «Գյադեք էս կողմ, գյադեք էն կողմի» ժամանակներն անցել են. «Ազատություն»

Երիցյանը, ով ՕԵԿ ղեկավար մարմնի անդամ էր, այս մասին լրագրողներին տեղեկացրեց այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում: Հիշեցնենք, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ամեն Երիցյանը և Տիգրան Սարգսյանի կառավարությունում ՕԵԿ-ական ևս երկու նախարար՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դիմում են ներկայացրել ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Սա տեղի ունեցով ճիշտ այն ժամանակ, երբ

Պարզաբանվեց գյումրեցի մեռելներին իրար մեջ բաժանելու ու նրանց անուններով փողեր «լվացնելու» մեխանիզմը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատավարությունը: Ամբաստանվողներից մեկը` սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, որը նախաքննական մարմնին տված ցուցմունքում ամբողջ մեղքը վերցրել էր իր վրա, նշել էր, որ ինքը մեղսակից է կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման,

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը:   ՀՀ Նախագահի աշխատակազմ

Հասմիկ Պողոսյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար: ՀՀ նախագահի աշխատակազմ

Արթուր Սաքունց. «Սպառնալիքներ հղողը շարքային քաղաքացի չէր, այլ փոխնախարար»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքի քննումը, որն ընդմիջվեց, որպեսզի բավարարվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի միջնորդությունը՝ ապահովել ՀՔԾ եւ դատախազության ներկայացուցիչների ներկայությունը դատարանում: Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից ՀՀ նախագահին կազինո գնալու

Հարցված հայաստանցիների 55%-ը կողմ է Մաքսային Միությանը

Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, Ադրբեջանում, մարդիկ  առաջնային խնդիր են համարում տարածաշրջանային չլուծված հակամարտությունները, մեր եւ մեր հարեւան երկրներում արդեն 4 տարի է ինչ առաջնային խնդիրը շատերի համար համարվում է գործազրկությունն ու աղքատությունը: 2013 թվականին 6000 տնային տնտեսությունների շրջանում կատարած հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի տվյալներով` (www.crrc.am) Հայաստանում հարցվածների 45%-ը գլխավոր խնդիր է ընկալել գործազրկությունը, 16%-ը`

Զորավար Անդրանիկի ձեռագրերը հանձնվեցին Հայաստանի պատմության պետական թանգարանին

Հայաստանի պատմության պետական թանգարանում այսօր տեղի ունեցավ հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին հանձնեց բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը: Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը թանգարանի անունից իր երախտագիտությունը հայտնեց պարոն Կույումջյանին և ապա, անդրադառնալով թանգարանին հանձնված ձեռագրերի կարևորությանը, ասաց. «Թանգարանն իր էությամբ շատ անհագուրդ ու ագահ

Լաուրա Բաղդասարյան. Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունը ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա. Аrminfo.am

Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունները ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա, այդպիսի կարծիք է հայտնել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը`ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով ադրբեջանցի լրագրող և քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությանն իր «մեղսակցությունը»: Միրկադիրովը ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում Թուրքիայից արտաքսվելուց հետո: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը լրագրողին մեղադրում է 2008 թ. ապրիլից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու

«ՍԴ-ի կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է»

«ՍԴ-ի կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է» ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով իր օրվա հացը վաստակելու խնդրի առջեւ կանգնած քաղաքացուց անգամ 200, 1000 դրամ պահելն անթույլատրելի է: «ՀՀ Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ գործով կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է

Հովիկ Աբրահամյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին. NEWS.am

Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Նա մասնավորապես ասել է. «Անշուշտ, ուշադիր ընթերցել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ես իսկապես շնորհակալ եմ երկրորդ նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ բարեմաղթանքների

Թուրքահայ գործարարն ընտրվել է թուրք-ամերիկյան պալատի ղեկավար

Ազգությամբ հայ թուրք գործարար Արետ Թաշչյանն ընտրվել է Նյու-Յորքում հիմնված թուրք-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի (TACCI) ղեկավար, հայտնում է «Հուրիեթ» թերթը: Թաշչյանը, որը զբաղեցնում է ծովային ապահովագրության և ծովային փոխադրումների ամերիկյան ամենակարևոր ընկերություններից մեկի՝ OMNI  ՍՊԸ-ի  ներկայացուցչի պաշտոնը, ընտրվել է 12-ից 7 ձայն հավաքելով, TACCI-ի վերջին ընդհանուր ժողովի ժամանակ: 63-ամյա գործարարը վաղուց ապրում է ԱՄՆ-ում և երկար

Փոփոխություններ` սահմանադրական հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին 2013թ. սեպտեմբերի 4-ի որոշման մեջ: Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuը` որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի

Կիրո Մանոյանը Էդվարդ Նալբանդյանի մասին՝ հումորով. «Մարդը երեք անգամ հրաժարվել է»

«Մարդը երեք անգամ հրաժարվել է, դրա համար էլ երեք անգամ նշանակվել է»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը ողջունո՞ւմ է, այսպիսի հումորով պատասխանեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն բազմիցս պահանջել է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը՝ մասնավորապես աղմկահարույց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: ՀՅԴ-ն դեռ շարունակում է պահանջել

Ամերիկացիների նվիրատվությունը կազմել է 40 միլիոն դոլարից ավելի. Ջոն Հեֆերն

Այսօր լրացավ «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության 20 տարվա գործունեությունը Հայաստանում: Վերջինիս  նպատակն է Հայաստանում պաշտպանել երեխաների իրավունքները, օգնել նրանց սոցիալապես, ինչպես նաեւ իրագործել զարգացման ծրագրեր: Միջոցառման ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ասաց, որ ամերիկացիների նվիրատվությունը երեխաների կրթության, առողջապահական խնամքի, պաշտպանության ոլորտներում  «կազմել է 40 միլիոն  դոլարից ավելի»: Նա հավելեց, որ կա եւս մեկ ծրագիր,

«Գլավարը պարզել ենք ով ա: Նախարարը հրաման կտա, ու քննիչին մի հատ աստղ տալ, միլպետին մի բան տալ»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քիչ առաջ ավարտվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխնախագահ Արմեն Մանուկյանի ավտմեքենայից հիսունվեց միլիոն դրամի գողության գործով մեղադրվողներ Աշոտ Առուշանյանի եւԷդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, հրապարկվող ձայնագրության մեջ ուշագրավ մանրամասներ կային, որքան էլ մեղադրող պարոն Ուզոյանը վտանգավոր նախադեպ համարեց հրապարկվածը: Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպանը

Լրագրողների պաշտպանության ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի վերլուծաբան Միրկադիրովի կալանավորումը

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանական «Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի կալանավորումը, որին մեղադրում են պետական դավաճանության, լրտեսության մեջ: Միրկադիրովին կալանավորել են Բաքվում, ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսելուց անմիջապես հետո: Նա վերջին երեք տարիները Անկարայում էր ապրում: «Կարծես արտաքսումը բավական չէր, Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է լրտեսության մեջ և ազատազրկված է: Մենք Ադրբեջանի իշխանություններին

«Իսկ մենք ինքներս ընդունե՞լ ենք Հայոց ցեղասպանությունը». Արշակ Զաքարյան

«Մենք պահանջում ենք, որ ողջ աշխարհն ընդունի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի, բայց արդյոք մենք ինքներս ընդունե՞լ ենք, ճանաչե՞լ ենք, արդյոք մենք պահանջատե՞ր ենք, մենք ամբողջովին դատապարտե՞լ ենք այդ ոճիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարցադրում արեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով այն բացթողումներին, որոնք առկա են այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին: «Ես կարծում եմ՝ ոչ,-

«Ճամփորդություն Հայաստան». ֆրանսահայ դպրոցականներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան

Փարիզի շրջանի Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տարրական դպրոցի ավարտական դասարանի 18 աշակերտներ այցելել են Երևանի քաղաքապետարան, ապա շրջել Երևան քաղաքի պատմության թանգարանում, ունկնդրել Երևանի հիմնադրման և անցյալի ու ներկայի մասին պատմական ակնարկները։ Երկլեզու հայկական կրթարանում, որտեղ պարտադիր ծրագիրը ֆրանսերենով է, հայերեն են ուսանում կրթարանի բոլոր 200 աշակերտները։ «Արդեն ավանդույթ է դարձել, որ ավարտական տարում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031