Օրվա լրահոսը

Ֆիրդուսցիները հուսով են, որ Հովիկ Աբրահամյանը մյուս վարչապետերի նման հարցը չի «ջրի»

«Մեզ բան չի խոստացել, ուղղակի մենք պայմանավորվել ենք, որ ինքը մանրամասն կուսումնասիրի, կծանոթանա մեր հարցին, նոր այդ ժամանակ կսկսվեն բնակիչների հետ բանակցությունները»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ խոստումներ է տվել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆիրդուսիի` իրացված թաղամասի  բնակիչներին, ասաց Թամարա Հակոբյանը, որը նույնպես արդեն քանի տարի սպասում է իր նոր բնակարանին: Շաբաթ օրը` ապրիլի 19-ին, ինչպես

Եվրախորհրդարանի պատգամավորը այցելել է Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին եւ «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային: Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ

ՊՆ նախկին փոխնախարարին հիշեցնում է` 1991-1993-ին ռուս վարձկանների գործողությունները

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զարմանում է` ինչու են հայերը հիշում միայն ուկրաինացի վարձկանների գործողությունները ընդդեմ հայերի 1991-1993-ին Արցախյան պատերազմի տարիներին: «Արցախյան պատերազմում ոչ միայն ուկրաինացի վարձկաններն էին մասնակցում, այլեւ ռուս վարձկանները: Գետաշեն, Շահումյան տարածաշրջանի բնակիչների բռնի տեղահանման գործողություններն իրականացվել են ռուսական զինվորականների կողմից: Ադրբեջանական զինվորական կազմավորումներ չեն եղել, ինքնակազմակերպված խմբավորումներ չկային, խորհրդային գործող ստորաբաժանումեր էին, որոնք

Հայաստանի պատմությունը 36 հատորով. religions.am

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» ձեռնարկել է Հայաստանի պատմությունը ներկայացնող 36 հատորով հրատարակություն, որտեղ ընդգրկված կլինեն Մեծ և Փոքր Հայքերը: Հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը «Religions.am»-ին պատմում է, որ միտքը ծագել է Պավել Չոբանյանի հետ զրույցի ընթացքում, երբ շոշափվել է այն թեման, որ դարեր շարունակ մեր մտավորականությունը հեղինակել է ոչ թե հայրենիքի, այլ ժողովրդի պատմությունը:

Շուտով կլուծվի Ալեք Մանուկյան փողոցի հանրակացարանների խնդիրը. ԼՂՀ վարչապետ

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 120 և 120ա հասցեում գտնվող հանրակացարանների բնակիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքերի վերանորոգման և օտարման հետ կապված հարցեր: Իր խոսքում վարչապետը նշել է, որ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրով նախատեսված է լուծել վթարային և հանրակացարանային շենքերի խնդիրը: Գործադիրի ղեկավարը ընդգծել է, որ

Թոխմախի Մհերը գնել է Փայլակ Հայրապետյանի՝ արգելանքի տակ գտնվող «Էրեբունի» միավորման տարածքը. shamshyan.com

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` «Թոխմախի Մհերը», գնել է սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ն: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով` Մհեր Սեդրակյանը իր հետ չի բանակցել, այլ տարածքը գնել է «Ամերիա» բանկից, քանի որ իր գույքն արգելանքի տակ

«Ամեն օր շենքի պատերը «ճտճտում են», ճաքերը` մեծանում»

«Երեկ երեկոյան ես տանն էի տղայիս հետ, կողքի սենյակի պատը վաղուց ճաքել էր, ձայն լսեցինք, տեսանք, որ այն ամբողջովին փլուզվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Բաղրամյան 4-րդ նրբանցքի 15 տան բնակիչ Մելինե Զախարյանը: Ըստ նրա, փլուզվել է 4-րդ կարգի վթարային շենքի արտաքին պատը: Իսկ շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկի առաստաղին եւ պատերին առաջացել են ճաքեր:

Hurriyet. Ֆրանսիայում Թուրքիայի նոր դեսպանը պատրաստ է հայերի հետ «անկանխակալ երկխոսության»

«Ատելության հողի վրա բաժանումը սիրտս կոտրում է»,- ասել է Թուրքիայի դեսպանը

Օլանդը կմասնակցի ապրիլքսանչորսյան միջոցառմանը Փարիզում. azatutyun.am

«Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն», – շեշտում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Ուղիղ միացում. Ավետիք Իշխանյանն ու Դավիթ Պետրոսյանը՝ «Դեմ առ դեմ»

Ուղիղ հեռարձակմամբ դիտեք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի եւ «Նոյյան Տապան» լրատվական գործակալության վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի բանավեճը: Թեման՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:  

ՀՀ ԱԳ նախարարությունը գիտնականների ուսումնասիրությունները թողնում է անարձագա՞նք

«Նշանակումից այնքանով եմ գոհ, որ Էդվարդ Նալբանդյանն արևելագետ է»,-Aravot.am-ի հարցին` արդյոք գո՞հ է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումից, այսպես պատասխանեց արաբագետ Հայկ Քոչարյանը: Արաբագետը համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե արտաքին քաղաքականության ոլորտում կան բացթողումներ ու նաև նկատեց, թե այդ պարագայում չի հասկանում` որն էր Նալբանդյանին վերանշանակելու սկզբունքն ու տրամաբանությունը: Այնուհետև հավելեց. «ՀՀԿ-ին է

Գյումրու քաղաքապետարանում հաստիքային կրճատումներ են կատարվում (Տեսանյութ)

Այս մասին օրերս ավագանու նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Նրա տեղեկացմամբ, քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժինները միավորվելու են և արդյունքում 8 հաստիք կրճատվելու է: Ըստ տիկնոջ, բոլոր բաժինների գծով կատարվում են տնտեսումներ, որովհետև այսուհետ այս բոլորին վճարելու են բացառապես տեղական բյուջեի հաշվին, սուբսիդավորում այդ նպատակի համար այլևս չի

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պատասխանը քաղբանտարկյալների վերաբերյալ դիմումին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և մի շարք այլ հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին դիմում էր ուղարկվել խնդրանքով, որպեսզի նրանք հետևողական գտնվեն, որ քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի քննությունը կատարվի պատշաճ կերպով և նրանց նկատմամբ քաղաքական

Ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին

Հովհաննես Սահակյանն ասաց, որ եթե անգամ պաշտոնական Երեւանը ետ կանչի իր ստորագրությունը, դա էլ չի լինելու պահի ազդեցության տակ արված քայլ:

Կիրո Մանոյան. «Նախագահին վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական արձանագրությունների մասին». yerkirmedia.am

«Հիմա ես հարցնում եմ ձեզ, եւ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին եւ այն, ըստ ոմանց, պետք է

Ապրիլի 28-ին բողոքի մեծ ակցիա ԱԺ-ի դիմա՞ց (Տեսանյութ)

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները նոր վարչապետից հույսեր ու ակնկալիքներ ունեն: «Հույս կա, որ իր ասածները կիրականանան, բայց ամենակարեւորն այն է, որ մարդիկ իմանան, որ պայքարելու են»,- ասաց այսօր բակերում իրազեկման ակցիայի անդամ Հայկ Ավետիսյանը: Անդրադառնալով վարչապետի քննարկումների հրավերքին`ասաց. «Քննարկենք, բայց ի՞նչ: Այնպես չէ, որ ասում ենք, թե որեւէ բան քննարկելու պատրաստակամություն չունենք: Այո, իհարկե, ունենք,

1 միլիոն դրամ տուգանք եւ 9.5 միլիոն դրամի «Այֆոն»՝ հօգուտ պետության

Երեւանի բնակիչ, 1975թ. ծնված Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 6-ին օդափոխման համակարգեր ներկրելու նպատակով մեկնելով Վրաստան, չի կարողացել դրանք գնել եւ Թբիլիսի քաղաքում, ոմն Գիյայից, Հայաստանում իրացնելու նպատակով ձեռք է բերել 24 հատ «Այֆոն Ս 5» մոդելի բջջային հեռախոս: Տ. Պետրոսյանը իր վարած «Նիսան» ավտոմեքենայի սրահի նստատեղի դիմացի

Պաշտոնական Երեւանը ծրագի՞ր ունի հայ-թուրքական արձանագրությունների մասով

«Մամուլի խոսնակի հայտարարության մեջ ես ավելի շատ ուղերձներ տեսա դրսին ուղղված, քան ներքաղաքական»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն` անդրադառնալով նախօրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, որ ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի: Հիշեցնենք, դրանից մեկ օր առաջ ՀՀ ՊՆ այցելության ժամանակ, նախագահ Սարգսյանը խոսել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում` Ապրիլի 22-ին, 25-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Ապրիլի 22-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին

Աղվան Հովսեփյան. «Այսօրինակ բարեփոխումները չի կարելի մի քանի օրում անել»

Aravot.am-ի տեղեկություններով, կոմիտեին 6 հարկանի շենք է հատկացվել Կոմիտասում եւ արդեն իսկ սկսվել են վերակառուցման համար անհրաժեշտ նախագծման աշխատանքները:

ՀՅԴ գերագույն ժողովը պաշտպանել է իշխանական կոալիցիա չմտնելու՝ ԳՄ-ի որոշումը. 1in.am

Աղվերանում շուրջ 3 օր տևած ՀՅԴ Գերագույն ժողովն ավարտել է աշխատանքը և ԳՄ-ն նոր կազմ է ընտրել: Ըստ այդմ՝ ՀՅԴ ԳՄ նոր անդամներ են դարձել ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Սամվել Երանյանն ու Պետրոս Մեղրյանը: ԳՄ-ի անդամությունից հրաժարվել են արդեն նախկին ԳՄ-ականներ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը: Այսօր ժամը 17-ին ՀՅԴ ԳՄ-ն նոր կազմով ժողով

«Տղերք ի՞նչ է պետք անեմ , Սերժիկին մի հատ հայհոյե՞մ». «Դեմ եմ-ի» ակցիան Զեյթունում (Տեսանյութ)

«Դեմ եմ» նախաձեռնության մի քանի անդամ այսօր իրազեկման ակցիա էին կազմակերպել Զեյթունում: Շրջելով համայնքի բակերով` քաղաքացիներին իրազեկեցին պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ ՍԴ որոշման մասին ու կոչ արեցին նրանց դիմել գործատուներին` հրաժարվելով իրենց աշխատավարձերի պարտադիր պահումներից: «Հայաստանի իշխանությունը որեւէ օրինական զենք չի կարող այլեւս գտնել, որ պահումներ կատարի: Կոչ ենք անում, թե’ պետական , թե’ մասնավոր

Հարցումներ․ Պուտինի նկատմամբ դրական վերաբերմունքը Ռուսաստանում աճում է. azatutyun.am

Դրա հետ մեկտեղ, նվազել է Պուտինի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունեցողների թիվը․ այս տարվա հարցման մասնակիցների միայն 2 տոկոսն են իրենց վերաբերմունքը որպես հակակրանք ձևակերպել՝ նախորդ տարվա 5 տոկոսի փոխարեն:

Սերժ Սարգսյանը փորձում է կարգավորե՞լ ՀՅԴ-ի հետ հարաբերությունները

«Սերժ Սարգսյանի քայլերն այլևս ոչ մեկին հետաքրքիր չեն: Նրա իրական իշխանությունը փաստացի ավարտված է, վերարտադրվելու հնարավորությունն էլ գործնականում զրո է: Մնում է մեղմ քաղաքականությամբ ժամանակ ձգել մինչև ժամկետների ավարտը: Դա նվազագույն դիմադրությամբ անելու համար անհրաժեշտ է մի քիչ ժողովրդահաճ ու ընդդիմությունահաճ քայլեր կատարել` չեզոք կադրային նշանակումներ, ձևական հայտարարություններ և այլն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ

Գյուղացիներին տրվել են բանջարեղենի սերմեր եւ տնկիներ

Վնասները դեռ հաշվարկում են

Անուշ Գրիգորյանը առնվազն բրոնզե մեդալ ապահովեց աշխարհի առաջնությունում

Հայաստանցի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը անգլիացի Քրիստալ Բերքերի նկատմամբ փայլուն հաղթանակ տոնելուց հետո մտնելով կիսաեզրափակիչ` իր եւ Հայաստանի հավաքականի համար աշխարհի երիտասարդական առաջնությունում ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Ապրիլի 23-ին Անուշը եզրափակչի ճանապարհին մրցելու է Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի` մրցավայրից

Դատարանը «մասնագիտացել է» Հմայակ Հովհաննիսյանի դեմ տարատեսակ գործերը վարույթ ընդունելով

«Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի հայցի քննությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է մայիսի 13-ին: Դատարանն այսօր ծանուցագրով տեղեկացրել է նաեւ երրորդ անձ ճանաչված «Առավոտ» ՍՊ ընկերությանը: Սենիկ Ջուլհակյանը պատասխանողից՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից պահանջում է, որ վերջինը ներողություն խնդրի իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով

Պատերազմի վտանգ կա՞

«Այս գործընթացը կարող է ակտիվանալ, սակայն ես պատերազմի վտանգ չեմ տեսնում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում ադրբեջանական կողմից ակտիվություն է գրանցվել, կրակոցներ են հնչել: Ադրբեջանագետն այս ակտիվությունը կապեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկման իրականացման հետ ու նշեց. «Ցանկացած նմանատիպ այցի և կարևոր իրադարձության

Դպրոցական բասկետբոլիստուհիները Կազանում մեկնարկեցին հաղթանակով

Կազանում այսօր մեկնարկեց ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Բասկետբոլիստուհիների մրցաշարում մեր թիմը մեկնարկել է հաղթանակով` 78:52 հաշվով պարտության մատնելով Մոլդովայի իր հասակակիցներին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքէջի փոխանցմամբ, մեր աղջիկների վաղվա մրցակիցը լինելու է Ղազախստանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` basket.am-ի

Գյումրիում երիտասարդ տղամարդը 5-րդ հարկից իրեն վայր է նետել ու մահացել

Պատճառը, ըստ նրա հարևանների, սոցիալապես անելանելի վիճակում հայտնվելն է. մայրը մահամերձ է, իսկ կինը պառկած է հիվանդանոցում:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031