Օրվա լրահոսը

«Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ. «Ակտիվիստները՝ ջուր են լցնում այդ չաշխատող վերին շերտի ջրաղացին». «Հրապարակ»

Այսքան հուշարձան է քանդվել, սա առաջին դեպքն է, որ կատարվել է ապամոնտաժման նախագիծ, եւ հենց այդ նախագծով էլ պետք է ապամոնտաժվի, որի մասին ոչ ոք չի խոսում։

«Զվարթնոց» մասնաճյուղը ևս հաճախորդներին կսպասարկի «մեկ պատուհանի» սկզբունքով

Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում »մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այսօրվանից «Զվարթնոց» մասնաճյուղը ևս հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» մասնաճյուղը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում և աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: «Մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են Յունիբանկի «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա

«Գաղտնի» ծեծել չի հաջողվի

Սեպտեմբերի 3-ից հետո ես մի քանի անգամ մտահոգություն եմ հայտնել, որ խոսքի եւ ցույցերի ազատության այն նվազագույն աստիճանը, որին հասել է Հայաստանը` սկսած մոտավորապես 2011 թվականից, նահանջ է ապրելու: Հայաստանի իշխանությունները, մտածում էի ես, այլեւս «եվրոպական» պարտավորություններ չեն ունենա եւ հակառակը` կփորձեն նմանվել մեր «մաքսային գործընկերներին»: Կուզենայի սխալվել, բայց դրա որոշակի տագնապալի նախանշաններ կան: Երեկ

ԱՍԵԿՈՍԵ

Մխիթար Գոշի մահվանից հետո Հայաստանում ոչ մի դատարան արդար չի դատել: ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պարգևատրել է Վանաձորի մարզադպրոցների և մարզաբազաների տնօրեններին

Միջազգային օլիմպիական օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում անմասն չի մնացել նաև Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքը` բոլոր մարզադպրոցներում ու մարզաբազաներում կազմակերպելով բազմաթիվ մրցաշարեր, սպորտային միջոցառումներ ու վազքարշավ: Ի գնահատումն այդ ամենի Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այսօր` հունիսի 23-ին պարգևատրել է Լոռու մարզական կառույցների և մարզադպրոցների տնօրեններին: Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից նախատեսված հավաստագրերով մարզդպրոցների տնօրեններին էլ պարգևատրել է

Հանձնելու են բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը

Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել (տես կից հավելումը) անհապաղ դադարեցնել Աֆրիկյաների ակումբի ապամոնտաժման աշխատանքները: Չնայած դրան, որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը: Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի

Վաղը կգա Սերժ Սարգսյանի հերթը. «Հրապարակ»

Ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանը թույլ էր տալիս, որ իր իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ հայհոյեն ու քննադատեն Լեւոն Տեր-Պետրոսյանին, չէր կարող պատկերացնել, որ մի օր ինքն իր փորած փոսն է ընկնելու։ Եվ եթե իր ժամանակ Ռուբեն Հայրապետյանն էր Լեւոն Տեր-Պետրոսյանին «քլնգում»՝ հաճույք պատճառելով քոչարյանական վերնախավին, գալու է մի օր, որ Շարմազանովն ու Կարեն Ավագյանն են իրեն

Տարոն Մարգարյանի հարվածը Քոչարյանին. «Ժամանակ»

Երեկ հարցազրույցով կարմիր գծերին անդրադարձած Ռոբերտ Քոչարյանին, որը քննադատել էր, այսպես կոչված, փողոցային կայանատեղիների այն պրակտիկան, որ կիրառում է քաղաքապետարանը, պատասխանել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր կայանատեղիների կազմակերպումը մենաշնորհով մասնավոր ընկերությանը շնորհելու և տեղական տուրք սահմանված վճարի 70 տոկոսն այդ ընկերությանը փոխանցելու տարբերակը, որ ընտրել է քաղաքապետարանը: Եվ ահա, Տարոն Մարգարյանը պատասխանել

Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին Հայաստանի առողջապահության համակարգին ցուցաբերած աջակցության և երկարամյա համագործակցության համար: «Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք` հաշվի առնելով անցած ճանապարհը»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա բարձր գնահատեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության

Հայաստանը Մագնուս Կարլսենին իր հայրենիք Նորվեգիան է հիշեցնում

Acronis ընկերության եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հրավերով երեքօրյա այցով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն երեկ Լեւոն Արոնյանի հետ այցելել էր Տաթեւ: Վերադառնալուց հետո շախմատի երկու հսկաները հանդիպեցին լրագրողների հետ: Acronis-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բելոուսովը նշեց, որ թեեւ Մագնուս Կարլսենին ներկայացնելու հարկ չկա, այդուհանդերձ ընդգծեց, որ մինչեւ Կարլսենը աշխարհին ամենից հայտնի նորվեգացին

Ո՞վ է «կուկլավոդը»

Ի՞նչ է ուզում Ռոբերտ Քոչարյանը`«Առավոտի» հարցին ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը վստահություն չունի ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր դաշտում ու անհասկանալի է նրա ակտիվությունը. «Խամաճիկ խաղալիքներ կա, որ խաղացնում ես` խաղում են: Ո՞վ է «կուկլավոդը»` չգիտեմ»:   Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի վերաբերյալ Շահեն Պետրոսյանի գնահատականներն ամբողջությամբ` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: 

Ստյոպա Սաֆարյան. «Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի որոշում, ինչպես ոչինչ չի որոշել նախկին վարչապետը»

Կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանում ԱԺ-ում քննարկվեց եւ ընդունվեց Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը: Սա բուռն արձագանք ստացավ խորհրդարանի ընդդիմադիր հատկապես այն պատգամավորների կողմից, որոնք ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հավատացրել էին, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ այս օրենքը էլ չեն փաթաթի մարդկանց վզին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպիսի տեսակետ հայտնեց.

Անասնաբույժը` կենդանիների մորթուց բռնած քաշ տալու, նրանց պոչն ու ականջները սեղմելու մասին

Aravot.am-ի հետ զրույցում  «Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը, որը մասնագիտությամբ անասնաբույժ է, անդրադառնալով գյուղնախարար Սերգո  Կարապետյանի` օրերս Աժ ներկայացրած առաջարկությունների  այն փաթեթին, համաձայն որի «օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել,  առանց ցավազրկման նրանց  եղունգները հեռացել, ամորձատել, նրանց դյուրազգաց մասերը,օրինակ`պոչերը սեղմելը, գլխից, ականջներից, մորթուց բռնած քաշ տալը  և այլն», կարծիք հայտնեց, որ սա թեև լավ նախաձեռնություն է, սակայն

Աֆրիկյանների շենքի քարերը 2-3 Գազելով տարել են. (Տեսանյութ)

Ակտիվիստները՝ մշակույթի նախարարությանը. «Մենք ձեզ սպասելու ժամանակ չունենք»

Նոր մանրամասներ՝ Զվարթնոցի տաճարի կերուխումի եւ թանգարանի աշխատակցի աշխատանքից ազատվելու մասին

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի որոշումը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին համարում է ճիշտ ու տեղին: Հիշեցնենք, որ պարոն Գրիգորյանը աշխատանքից ազատվեց տաճարի տարածքում վերջերս տեղի ունեցած կերուխումից հետո, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: «Որոշ կետեր չեմ կատարել, աշխատանքից հեռացրել է: Սխալ եմ եղել, նախարարը մոտեցում է ցույց տվել, ընդունում

Հերմինե Նաղդալյան. «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հասցեին կշտամբանքներ են հնչել»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր առանձին լսումներ են եղել` նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ իրականացվող վերջին շրջանի ճնշումներին: Լսումների նախաձեռնողը Նիդեռլանդները ներկայացնող պատվիրակ Պիտեր Օմչիկն է եղել: Այդ մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Մինչ լսումները, նման հարցադրումներ են հնչել նաեւ լիագումար նիստում: Ադրբեջանի նկատմամբ կշտամբանքներ

Պուտինը Ղարաբաղի հարցով նոր նախաձեռնությամբ հանդես կգա. Սերգեյ Մարկով. Haqqin.az

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների փուլն այս պահին գտնվում է բավական ինտենսիվ փուլում, «Հաքքին.ազ» լրատվականին հայտնել է ռուս քաղաքագետ, քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հեռախոսազրույցը: Ըստ նրա, Երևանին չի գոհացնում իրավիճակը փոխելու ներկայիս միտումները, իսկ Բաքուն դժգոհ է ներկայիս իրավիճակից, որովհետև կարծում է, որ ոտնահարվում են իր ազգային

Այս տարի Կապանի անտառներում վարակի օջախներ չեն հայտնաբերվել

Անցյալ տարի Կապանի անտառտնտեսության  տարածքում  մեծ տարածում գտած վնասատուները  բավականին վնասներ էին հասցրել Կապանի անտառներին: Մասնագետների փոխանցմամբ` վարակնեկելէր հարակիցԱրցախիանտառիցեւտարածքում գտել   Սյունիքի, Առաջաձորի, Կապանի, ՃակատենիեւԴավիթԲեկիանտառպետությունների տարածքներում: Անտառտարածքներըվնասատուներիցպաշտպանելուեւդրանցտարածումըկանխելունպատակով՝  անցած տարի ուղղաթիռովզանգվածայինսրսկումներէին իրականացվել: «Հայանտառ» ՊՈԱԿ-իԿապանիանտառտնտեսությանպետԳարիկ Միրզոյանիխոսքով՝այս տարի վարակվածության դեպքեր դեռ չեն արձանագրվել, իսկ անտառպետերն էլ ոչ մի ահազանգ չեն ստացել: Այս տարի Սյունիքի մարզ այցելած  «Հայանտառ» ՊՈԱԿ-իմասնագետները տեղում

Ակտիվիստ Արա Կարագյոզյանը հիվանդանոցից հետո էլ սրտի ու գլխի ցավեր ունի

Արա Կարագյոզյանին ոստիկանների քաշքշուկից հետո տարել են վերակենդանացման բաժին

Սեյրան Օհանյանը Վոլոդյա Ավետիսյանի գործով կարեւոր տեղեկություննե՞ր ունի

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը այսօր իր պաշտպանյալի հեռախոսազրույցների ձայնագրությունները դատարանում լսելուց հետո հայտարարեց, որ նման խոսակցություններ իր պաշտպանյալը չի ունեցել, դրանք հատուկ ծրագրով սարքած զրույցներ են: «Լազերային սկավառակներն էլ հետազոտվեցին, բայց դրանց հետազոտումից պաշտպանական կողմի համար ակնհայտ դարձավ, որ չի կարելի լսելուց ասել Վոլոդյան խոսում էր սրա կամ նրա հետ, ինչպես անում էր

Վրաստանի ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրումն «անամպ» չէ Ջավախքի համար

Հայ փորձագետները հիշում են ամեն ինչ, բացի մեսխեթցի թուրքերի վերադարձի նկատմամբ Վրաստանի պարտավորություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան այցելությունից հետո հայկական հեռուստատեսությամբ հաճախացել են տարբեր թոք-շոուները, ուր քաղաքագետները փորձում են հայ հասարակությանը համոզել, թե որքան շահեկան է, որ Վրաստանը և Հայաստանը գտնվելու են տարբեր (կարելի է անգամ ասել՝ հակադիր) աշխարհաքաղաքական-տնտեսական միությունների կազմում: Չափից դուրս լավատեսությամբ

Ադրբեջանի՝ Հայաստանի պատվիրակության դեմ բանաձևը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ որոշումներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը անդրադարձավ Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովի պատրաստած բանաձևի նախագծին, որով հեղինակը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի պատվիրակության՝ պատճառաբանելով, թե «Հայաստանը Ադրբեջանի տարածքների օկուպացրել է»: Պարոն Զուրաբյանը, վկայակոչելով մի շարք միջազգային փաստաթղթեր, վեհաժողովին վստահեցրեց, որ ադրբեջանական նախաձեռնությունը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ

Նաիրա Կարապետյան. «Ադրբեջանական իշխանությունները ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր փորձում են խաղաղության, երկխոսության գնալ»

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանում  Հարգելի գործընկերներ, Անշուշտ դուք տեղեկացված եք, որ Ադրբեջանում ապրիլի 19-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց հանրահայտ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ ակտիվիստներ՝ Արիֆ և Լեյլա Յունուսները, ապրիլի 29-ին հրավիրվեցին ոստիկանություն՝ հարցաքննության: Նրանք այն հազվադեպ հանդիպող ադրբեջանցիներից են, ովքեր մասնակցում էին «Մարդիկ մարդկանց համար»կամ «Ուղի համար

Տարոն Մարգարյան. «Գումարները պետք է ուղղվեն ծառայության կազմակերպման և հավաքագրման ծախսերը ծածկելու նպատակով». Tert.am

Tert.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ զրուցել է վճարովի ավտոկայանատեղիների թեմայի շուրջ, որին այսօր անդրադարձել էր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասելով, թե այս «գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում»: – Պարո՛ն քաղաքապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ երկրորդ Նախագահի ձևակերպումները վճարովի ավտակայանատեղիների վերաբերյալ։ – Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում

«Եթե մեր առաքելական եկեղեցին ժամանակակից չդառնա, կկորցնի իր հավատացյալներին». սոցիոլոգ

«Կրոնական բոլոր կառույցները փողերի լվացման նպատակ են հետապնդում և ոչ թե հոգևոր սնունդ մատակարարելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և հավելեց, որ արտասահմանից ղեկավարվող ու ֆինանսավորվող կրոնական կառույցները Հայաստանում գործելու իրավունք չունեն. «Որպես կրոնական կառույցներ գրանցված Հայ ավետարանական եկեղեցին և Հայ ավետարանչական

Սերժ Սարգսյանն ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ Պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեության, ինչպես նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու դերի և նշանակության հարցերի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես

Պատվոգրի հանձնման արարողություն Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում

Հունիսի 21-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը դեսպանությունում տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգիր հանձնեց Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին: Պատվոգիրը Նժդեհ Խաչատուրյանին շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի կապակցությամբ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած աջակցության համար»: Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը

Լրագրողը պահանջում է դատաբժշկի ուղեգիր

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց միջադեպ գրանցվեց ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկաններն իրենց տարածքն ազատելու համար շղթա կազմեցին եւ հրում էին բոլորին՝ ազատելու համար տարածքը: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանն ասաց, որ իրեն հարվածել է մի ոստիկան՝ քաշքշոցի ժամանակ: Նա դիմել է Սարյանի վրա գտնվող վարչություն, հաղորդում է տվել հանցագործության մասին, ինչպես նաեւ խնդրել  է

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Հունիսի 23-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև կայացած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Ռուսաստանի արտգործնախարարին` նախարար Նալբանդյանը նշեց, որ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս անդրադառնալու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031