Օրվա լրահոսը

Ռուսական կողմի պարզաբանումը` Գյումրու լոկոմոտիվային դեպոյի գործադուլի շուրջ (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Գյումրու լոմոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն ու նրանց օգնականները իրենց օր օրի ցածրացող աշխատավարձերի պատճառով 2 ժամյա գործադուլ էին հայտարարել: Նրանք ղեկավարությունից պահանջում են նորմալ հաշվել իրենց աշխատավարձը, ոչ թե աչքի չափով վճարել ու Հայաստանում հայի հետ ստրուկի պես վարվել: Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Նիկոլայ Լավրենչուկը լրագրողների հետ զրույցում այս գործադուլը որակեց անհիմն`

Հրաշալի քառյակը կսպասի Հովիկ Աբրահամյանի արձագանքին (Տեսանյութ)

Խորհրդարանական «հրաշալի քառյակի» նախորդ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առաջիկա քառօրյայում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու: Այդ նախաձեռնությունը դեռ ուժի մեջ է: Այսօր քառյակի հերթական քննարկումից հետո լրագրողներին այդ մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը. «Մենք որոշել էինք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք

ՀԱԿ-ում համաձայն են ՀԱԿ գրասենյակի վրա հարձակված քաղաքացուն պատասխանատվությունից զրկելու որոշման հետ

«Դատաբժշկական փորձաքննության արդյունքում որոշվել է անմեղսունակ ճանաչել այդ անձին, ինչը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է, ուստի դատավճիռը համարում եմ արդարացի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք բավարարո՞ւմ է իրենց ՀԱԿ-ի գրասենյակ դաշույններով մտած Օհանյանին քրեական պատասխանատվությունից ազատելու՝ դատարանի որոշումը, այսպես պատասխանեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 1-ին ՀԱԿ գրասենյակ դաշույններով մտած, Սպիտակի քաղխորհրդի

Սեյրան Օհանյանը տվել է հանձնարարականներ

Ապրիլի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված հակաօդային պաշտպանության կատարելագործման ուղիներին: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը: Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ,

Արթուր Բաղդասարյան. «Մինչեւ 2018 թ.-ը դեռ շատ ջրեր կհոսեն»

Այսօր իր ասուլիսի ընթացքում, այն բանից հետո, երբ հայտարարեց, որ հրաժարվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չբացառեց, որ կառաջադրվի 2018թ. նախագահական ընտրություններին, բայց վերապահում արեց՝ «մինչ այդ դեռ շատ ջրեր կհոսեն, դեռ վաղ է այդ մասին խոսելը»: Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե ՕԵԿ-ը իշխանությունների հետ պայմանավորվածությունների շրջանակում է իշխանությունից

Սերժ Սարգսյանը Պրահայում ներկա է գտնվել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պրահայում ներկա է գտնվել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են չեխ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայի խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և չեխ

«Օլիգարխիայի կառավարությունն» ու «անօրակարգ քառյակը»

Սերժ Սարգսյանի խոսուն հայտարարությունների արխիվն ավելացավ «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում

Սերժ Սարգսյան. Եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով

Նախագահ Սերժ Սարգսյան Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք

100 տարի անց Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն է տեղի ունեցել

Առաջին մկրտվողը եղել է սուրենավանցի 8-ամյա Վանը «Անցյալ տարի սեպտեմբերի 8-ին 8-ամյա տղայիս՝ Վանի հետ շրջագայեցինք Արեւմտյան Հայաստանով մեկ: Թեկուզ նրա փոքր տարիքին՝ ցույց տվեցի մեր կորցրած Հայրենիքի որոշ մասը՝ իր պատմամշակութային գլուխգործոցներով: Իմ գիտակցության ձեւավորման տարիքից ուխտ էի արել՝ ունենալ տղա, Վան կոչել նրան եւ մկրտել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ու այնտեղ

«Սերժ Սարգսյանը հաշվետու է Գարեգին Բ-ին եւ հանրության կարծիքը կարեւոր չէ»

«Հայաստանի նման «ժողովրդավար» երկրներում հանրային կարծիքը բացարձակապես կարեւոր չէ, որովհետեւ հանրային կարծիքը կարեւոր է այն ժամանակ, երբ որ հանրությունն է իշխանություն ձեւավորում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը, որը մեր խնդրանքով մեկնաբանեց ապրիլի 23-ին ՀՀ Ազգային գիտությունների տարեկան ժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթին: Ակադեմիկոս

«Ռոբերտ Քոչարյանը կխոսի Մարտի 1-ի մասին» (Տեսանյութ)

Այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց, որ ճիշտ կարծիք է հայտնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, այսինքն` նման փոփոխությունների կարիք չկա: Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` արդյոք Ռ. Քոչարյանի նման տեսակետը կապված չէ՞ այն հանգամանքի հետ, որ նա, այնուամենայնիվ, ցանկություն ունի վերադառնալ իշխանություն, իսկ սահմանադրական բարեփոխումներն ըստ էության բավականին

Պատգամավորները նախարարին նեղը գցեցին (Տեսանյութ)

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր բավական բուռն քննարկումներ տեղի ունեցան կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու նախագծի շուրջ: Հիշեցնենք, վերանայման անհրաժեշտությունն առաջացավ, երբ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ փոխանցումներ չկատարած գործատուները տույժ ու տուգանքներ չեն վճարի: Հարցն առաջիկա քառօրյայի օրակարգում կընդգրկվի, թեպետ ՀԱԿ-ական Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ-ական Արագած

УНИАН. Դոնեցկում կորել են ԵԱՀԿ ռազմական պատվիրակության անդամները. Ուկրաինայի ԱԳՆ

Դոնեցկում անհետացել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության զինվորական պատվիրակության անդամները, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը՝ նշելով, որ հնարավոր է՝ նրանց առևանգել են: Փոխանցում է «Ունիան»-ը: «Հենց նոր մենք տեղեկություն ստացանք, որ Դոնեցկի մարզում ԵԱՀԿ դիտարկող զինվորական պատվիրակության անդամների հետ կապը կորել է, – ասել է Պերեբիյնիսը՝ ապրիլի

Պարույր Հայրիկյանն էլ հանրահավաքը սկսելուց առաջ աղոթեց

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր համակիրների հետ Հանրապետության հրապարակում «ՄՄ. անվճար ուղեգիր Սիբիր» եւ այլ հակառուսական պաստառներով հանրահավաք էր հրավիրել: Պարոն Հայրիկյանը հավաքին միացողներին դիմավորում եւ ողջագուրվում էր «Եկեք, եղբայրներ, մենք միանանք» երգի հնչյունների ներքո, նրանց գլխավերեւում ծածանվում էր Հայաստանի եւ Եվրամիության դրոշները: Պարույր Հայրիկյանն իր դժգոհությունը հայտնեց, որ հանրահավաքը չի կարողացել անցկացնել Ազատության

«Ում ուզում է բերեն, վարչապետ նշանակեն, միեւնույն է` այսօրվա համակարգը ոչ ոքի չի թողնում աշխատել»

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով՝ ՀՀ-ում փոփոխություն չի լինելու, մինչեւ չլինի սոցիալ-տնտեսական կուրսի փոփոխում: «ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը հասարակ քաղաքացու կյանքում ոչ մի փոփոխություն չի մտցնելու»: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը: Նրա կարծիքով՝ մեր երկրում համակարգային

Ուղիղ միացում. Ստեփան Սաֆարյանն ու Գառնիկ Իսագուլյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ արդյոք նոր կառավարությունը վարելո՞ւ է նոր քաղաքականություն: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:  

Քառյակը վարչապետին է փոխանցել կենսաթոշակային համակարգի իր նախագիծը (Տեսանյութ)

«Գիտեի, որ հանդիպում է լինելու այստեղ: Եկա, որ մասնակցեմ իմ գործընկերների հետ հանդիպմանը: Ստացա կենսաթոշակային կուտակային համակարգի նախագիծ, կգնանք կառավարություն, կքննարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը`դուրս գալով քառյակի հանդիպումից: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի փակ քննարկումը դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանն այսօր անսպասելի ներկայացել էր վարչապետը : Լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ եք զգում

Ռուբեն Եգանյան. Արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն կտան լավագույններին (Տեսանյութ)

«Եթե չունեք որեւէ հորիզոնական ազգական, որը բնակվել է ներկայիս Ռուսաստանի տարածքում, դուք այս օրենքի շրջանակների մեջ չեք տեղավորվում»,- այսօր՝ ապրիլի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված քաղաքացիությունը հեշտացնելու մասին օրենքին, հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նա հնարավոր չի համարում միգրանտ դուրս տվող երկրի կողմից միգրացիոն քաղաքականություն

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սեուլում

Ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ

«Մենք հիշում ենք». կրթամշակութային ծրագիր դպրոցներում

Ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը, որ Երևան է ժամանել մասնավոր այցով, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հրավերով մասնակցում է նաև «Մենք հիշում ենք» կրթամշակութային ծրագրին, որը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 99-ամյակի հիշատակի օրվան։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Պատրիկ Մալաքյանը Երևանի հ. 128 դպրոցում ներկա են եղել ծրագրում ընդգրկված միջոցառումներից

«Ինձ տեղադրվել է մահացած ամերիկացու սրտի սարքը»

Հովհաննես Կաթրջյանի եւ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դատական վեճին մենք անդրադարձել ենք տարիներ առաջ: Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 4-ի վճիռը թվում էր՝ վերջ կդներ այս վեճին, սակայն մինչ օրս քրեական գործով տուժող ճանաչված Կաթրջյանը խնդիրներ ունի սրտաբանական կենտրոնի հետ: Ընդհանուր իրավասության դատարանի վճռի նկարագրական մասում նշվել էր, որ Հովհաննես

Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել իշխանությունների ոչ օրինակարգ լինելը

Ապրիլի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել իշխանությունների ոչ օրինակարգ

Բրունո Բրունի. «Հայկական և իտալական արվեստները որոշակի նմանություններ ունեն»

Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իտալացի անվանի նկարիչ, քանդակագործ Բրունո Բրունիի աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՀՀ նախագահի հովանու ներքո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, համադրողը «Անտիկյան» ցուցասրահն է, իսկ գլխավոր հովանավորը՝ «Ռենկո» շինարարական կազմակերպությունը:

Ա. Հարությունյան. «Տիգրան Սարգսյանին շպիոն Օնիկ կդարձնեն` դեսպան նշանակելով»

«Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելը շատ սխալ քայլ կլինի»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հնարավոր է դեսպան նշանակեն կամ Բելգիայում կամ ԱՄՆ-ում: Արամ Հարությունյանի մեկնաբանմամբ` Տիգրան Սարգսյանը խոցելի է, եւ եթե նրան նշանակեն դեսպան, նա կդառնա գործիք արտաքին ուժերի ձեռքում,

Արթուր Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանն իմ ընկերն է, բայց ինքը՝ իր ճանապարհով, ես՝ իմ» (Տեսանյութ)

«Թողնելու եմ կառավարական առանձնատունը եւ գնամ իմ վեց հոգանոց ընտանիքով երեք սենյականոց բնակարանում ապրելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրեն վերագրված բոլոր դղյակները ֆանտազիա են, բայց ինքը պատրաստվում է առաջիկայում տուն կառուցել:

Կարինե Հակոբյան. Եթե ուզում ենք, որ մեր քաղաքացիները չգնան, պետք է բարձրացնենք կենսաթոշակը

«Ամեն ինչ չափազանց ակնհայտ է. Փոխվում են Ռուսաստանի մարտավարական քայլերը, բայց երբեք չի փոխվում քաղաքականությունը»,- այսօր՝ ապրիլի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը: Նա հայտարարեց, որ չգիտի ինչ-որ տեղանուն, որ նման կլինի ռուսական Վլադիկովկաս,Վլադիվոստոկ անվանումներին, բանախոսը նրանց «владей» (տիրիր) արմատը պատահական չի համարում. «Ի՞նչ է լեզուն, մտածողություն է, հոգեբանություն է, դա նրանց

Պարտադիր կուտակային փոխանցումներ չկատարած գործատուները տույժ ու տուգանք չեն վճարի (Տեսանյութ)

«Առաջինը վերաբերում է գործատուների կողմից եկամտային հարկի և պարտադիր վճարների հաշվարկի ժամանակ հաշվետվություններ ներկայացնելիս իրենց կամքից անկախ պարտադիր կուտակայինը հաշվարկելու հարցին, այս նախագիծը որ ընդունվի, նշանակում է արդյոք, որ էլեկտրոնային հաշվետվության «թռչնակը» հանվելու է, այսինք թողնվելու է գործատուի ցանկությանը, եթե աշխատակիցը չի ուզում, ուրեմն գործատուն իրավունք չունի աշխատակցի համար փոխանցում անել»,-հարցն այսօր ԱԺ Սոցիալական հարցերի

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսավոր սուրբ պատարագ, որին Մայրավանքի բակում հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական, մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին Անթիլիասի Մայրավանքի բակում գտնվող «Նահատակաց հուշարձանի» մոտ:

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի աշխատավարձը`18 հազար դոլա՞ր (Տեսանյութ)

Այսօր գործադուլ հայտարարած Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները, որոնք անչափ դժգոհ են իրենց աշխատավարձից, գտնում են, որ իրենց խաբում են` աչքի չափով վճարելով: Նրանք Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի աշխատավարձը 18 հազար դոլար է կազմում: «Լիքը անիմաստ վարչական աշխատակիցներ կան, որոնք ահռելի գումարներ են ստանում, եթե գնաք Երևան, հիմնարկի դուռը բացեք, լիքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի, ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու այլ պաշտոնատար անձանց հետ Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031