Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը կխոսի Մարտի 1-ի մասին» (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 17:41

Այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց, որ ճիշտ կարծիք է հայտնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, այսինքն` նման փոփոխությունների կարիք չկա:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` արդյոք Ռ. Քոչարյանի նման տեսակետը կապված չէ՞ այն հանգամանքի հետ, որ նա, այնուամենայնիվ, ցանկություն ունի վերադառնալ իշխանություն, իսկ սահմանադրական բարեփոխումներն ըստ էության բավականին սահմանափակում են նախագահի լիազորությունները, ընդ որում, մի շարք քաղաքական ուժեր նույնիսկ անհրաժեշտություն են համարում նախագահականից անցումը խորհրդարանական կառավարման:

Այս առնչությամբ, պարոն Հարությունյանն ասաց, որ խնդիրը միայն համակարգը չէ, եւ կառավարումը չէ, այլ այն, որ Հայաստանի պարագայում եթե հաշվի առնենք, թե ովքեր են խորհրդարանում, նման կառավարումը ճիշտ չէ. «Տեսեք Հանրապետական կուսակցությունում ովքեր են` Սամվել Ալեքսանյան, Մհեր Սեդրակյան, Ռուբեն Հայրապետյան. 2012 թվականին խորհրդարանական ընտրություններում նրանք տեսեք ում էին պաշտպանում: Այսինքն` մեխանիզմը մեծամասնականի, այն է, որ մարդիկ, ովքեր փող կամ հեղինակություն, կամ քրեական հեղինակություն ունեն, իրենց փողով եւ ազդեցությամբ ձայներ են բերում իրենց եւ կուսակցության համար, ստեղծվում է մի թիմ, մեծամասնություն: Իսկ բարեփոխման դեպքում, թե ով է լինելու վարչապետ, կորոշեն Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը, այն մարդիկ, որոնք իրենց թաղերում ընտրությունների ժամանակ հաղթեցին քաղաքական դեմքերին: Տեսեք, 1995 թվին էլ թաղային հեղինակություններ կային, ու ազդեցություն ունեին, բայց ոչ այսքան: Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն թույլ չէր տա գալ Էրեբունի կամ Մալաթիա համայնք ու ասել` ավանդույթի համաձայն՝ մեր կուսակցությունը պաշտպանում է Սամվել Ալեքսանյանին, իսկ Սերժ Սարգսյանը ասել է Սուրիկ Խաչատրյանի համար, ասել է Մհեր Սեդրակյանի եւ Սամվել Ալեքսանյանի համար»:

Պարոն Հարությունյանն ասաց, որ Քոչարյանի մոտ համոզմունք է` Հայաստանի նման պետության համար շատ կարեւոր է, որ լինի պետության գլուխ, կոնկրետ պատասխանատվություն. «Որովհետեւ պառլամենտականի դեպքում ավելի շատ դառնում է ինտրիգների թատերաբեմ, մի քանի հոգով գան ու որոշեն վարչապետին հանել: Կամ` արտաքին քաղաքականության դեպքում, հիմա գիտենք Սերժ Սարգսյանն ու Նալբանդյանն են պատասխանատու, իսկ այնպես, կարող են Սամվել Ալեքսանյանի վրա մեղքը բարդել: «Քոչարյանի ժամանակ արտաքին քաղաքականությունում կորուստներ չենք ունեցել: Ինչո՞ւ Քոչարյանի ժամանակ Էրդողանը չէր խոսում, Գյուլը չէր խոսում այսպես: Այսօր հայ-թուրքականից մնաց Սերժ Սարգսյանի ֆոտոսեսիան Գյուլի հետ, Նալբանդյանի քաշքշած թշերը, մեկ էլ` սփյուռքը պառակտվեց, ուրիշ բան չի մնացել»:

Մանրամասն`  տեսանյութում

 

Ինչ վերաբերում է Քոչարյանի 2-րդ վերադարձին իշխանություն, ապա, ըստ պարոն Հարությունյանի, Քոչարյանն ինքն է որոշողը, բայց Սերժ Սարգսյանն արդեն զգում է Քոչարյանի շունչը. «Եվ Սերժ Սարգսյանի շնչառությունը հաստատ արագացել է, դա փաստ է: Իսկ թե Քոչարյանն ի՞նչ քաղաքական ուժով կգա, եթե մենք նայում ենք՝ ովքեր են պաշտպանել 2003-ին Քոչարյանին նախագահական ընտրություններում` ՕԵԿ, Դաշնակցություն, ՀՀԿ, Գագիկ Ծառուկյանն իր ազդեցությամբ է պաշտպանել, ՀԱԿ-ը դեմ է եղել, բայց հիմա որեւէ մեկը չի կարող ասել, թե հիմա էլ նույնն է: Համոզված եմ՝ հանրապետականը ճաք կտա, հաստատ, այսօր իրենց մեջ խնդիր կա: Համոզված եմ, այն օրը, երբ Քոչարյանը կհայտարարի, որ ստեղծում է դաշինք, շատ քաղաքական ուժեր, անհատ պատգամավորներ, գործիչներ հայտ կներկայացնեն, որպեսզի այդ դաշինքի անդամ դառնան: Քոչարյանի ժամանակ մարդիկ լավ են ապրել, հասարակ մադը կընդունի նրան, պաշտոնյաներն իրենց մարդ են զգացել»

Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի հետ են կապում հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը, պարոն Հարությունյանը բավականին ոգեւորված հերքեց դա, ասելով, որ հոկտեմբերի 27-ի համար Քոչարյանն այնքան է մեղավոր, որքան Վազգեն Սարգսյանը. «Նույն հաջողությամբ կարող էին սպանել Քոչարյանին, կամ մեկ ուրիշին: Քոչարյանը առավոտյան Վազգեն Սարգսյանին ասել էր` մի գնա պառլամենտի նիստի, նա էլ ասել էր` բիձեն կնեղանա, նկատի ուներ Դեմիրճյանին: Դա ես չեմ ասում, սա ամերիկյան դիվանագետն է ասել: Եթե Քոչարյանը կապ ունենար, նա չէր փորձի պահել Վազգենին: Բացի այդ, Արամ Սարգսյանը վարչապետ էր, Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար, Գագիկ Ջհանգիրյանը գործն էր քննում, բոլորն ընդդեմ Քոչարյանի մարդիկ են, եթե փաստեր ունենային, կարող էին ներկայացնել: Այսօր որեւէ ապացույց չկա, որ Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ: Նաիրի Հունանյանին ծեծել էին, որ ցուցմունք տա, չի տվել, չկա նման բան»:

Արամ Հարությունյանը վստահ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը մի օր խոսելու է մարտի 1-ի մասին, քանի որ ՀՀ 2-րդ նախագահը եւ բավականին տեղեկացված է, եւ մարտի 1-ի հետ էլ կապ չունի. «Քոչարյանը, եթե ուզենար, մարտի 1-ի գիշերը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպեր: Սերժ Սարգսյանն է եղել պատասխանատուն մարտի 1-ի: Քոչարյանը կապ չունի, նրան ձեռնտու չէր, քանի որ նա գնացող մարդ էր»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. nver says:

    վերջապես ճիշտ խոսք ասվեց Ռ Քոչարյանը շատ մեխքեր ունի բայց նա մեղավոր չի հոկ-27 ու մարտի 1 համար

  2. susan says:

    իսկ դու որտեղից գիտես , որ չի արել, որ այդպես վստահ խոսում ես?.ոչ մեկն էլ բարի պտուղ չեն.բոլոր երեքն էլ հանցագործ են. թող աստված դրանց դատն անի.

  3. Галуст says:

    Он виноват. Может быть специально блефавал и Вазгена Саргсяна просто говорил “не ходи” он так это сделал что мы сегодня знаем об этом. А если к власти пришли “Бидзен” Он и Серж не заработывали те миллиарды. Ни надо сейчас о Роберте писать оправдательные статьи он чудовища не должен прийти к власти. Надо чтобы их наказывали. Он и Серж одинаково преступники, предптели Армянского народа.

  4. dyadyur says:

    Իսկ Արամ Հարությունյանի մտքով չի անցել,թե ինչու է Ռ.Քոչարյանը Վ.Սարգսյանին հորդորել,որ նա այդ օրը չգնա ԱԺ: Ստացվում է,որ ,,Վոին,,-ը պայծառատես է նաև:Առավել տարօրինակ են նման ,,կուսակցապետի,,ելույթները: ,,Կուսակցապետ,, որի կուսակցության անդամները նույնիսկ մեկ ,,Ռաֆ,, մեքենա էլ չեն լցնում:Եթե ամեն ինչ այնպես է,ինչպես ներկայացնում է նախագահի ,,հավերժ թեկնածուն,, ապա ինչն էր խանգարում,որ երկրորդ նախագահն այդպես էլ չպարգևատրվեց:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930