Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը տվել է հանձնարարականներ

Ապրիլ 25,2014 18:08

Ապրիլի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված հակաօդային պաշտպանության կատարելագործման ուղիներին: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը:

Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք:

Ներկայացնելով նիստի օրակարգում տեղ գտած հարցերը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ՀՕՊ զորքերի դերը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ ՀՕՊ զորքերն այսօր զինված ուժերի  ամենամարտունակ ու կայացած զորատեսակներից են, իսկ նորագույն սպառազինության համալրվածությամբ հակաօդային պաշտպանության կարողությունները բացառիկ մակարդակի վրա են:

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը, ով կոլեգիայի անդամներին հանգամանալից ներկայացրել է ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակը և ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Գնդապետ Արմեն Վարդանյանի խոսքերով` վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվել սպառազինության ու ռազմական տեխնիկայի հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ, համալրվել են ռազմատեխնիկական միջոցները, կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական կարողությունները:

ՀՕՊ զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, սպառազինության ու  ռազմական տեխնիկայի վերազինման ուղղությամբ ընթացիկ միջոցառումների և առաջիկա անելիքների, ոլորտում առկա խնդիրների և այլ հարցերի վերաբերյալ զեկույցներով ու առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան սպաներ:

Կոլեգիայի նիստից հետո տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և ԶՈւ ավիացիայի վարչության սպաների զեկույց-հաշվետվությունների ներկայացումը` զորատեսակի անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, արձանագրված ձեռքբերումների և հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:

Ի մի բերելով արծարծված հարցերը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ տվել է  համապատասխան հանձնարարականներ:

 

Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930