Օրվա լրահոսը
ԲՀԿ-ն ապրիլի 28-ի առավոտյան կորոշի` կողմ քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը, թե ոչ. News.am
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ապրիլի 28-ին ԱԺ նախագահի պաշտոնում ոչ մեկին չի առաջադրելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Քառյակում նման հարց չի քննարկվել, Հանրապետականն ունի ձայների վերահսկիչ փաթեթ, իրենք որոշել են, թե ում նշանակեն: Մնացած քաղաքական ուժերն այս առաջադրումները դժվար թե մեկնաբանեն, քանի որ սա բացառապես ՀՀԿ-ի որոշումն է:
Օբամա. «Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է համատեղ գործեն Ռուսաստանի դեմ». Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է գործեն համատեղ՝ Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում իրականացվող գործողությունների պատճառով պատժամիջոցներ ընդունելու հարցում: Նախագահ Օբամայի համաձայն, Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները վտանգում են Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը: Միացյալ Նահանգների նախագահը Մալայզիայում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք
Սլավյանսկում ազատ է արձակվել ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդներից մեկը
Սլավյանսկում ազատ է արձակվել Ուկրաինայում ռազմական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ մասնակից-պետություններից մեկի ներկայացուցիչը, իսկ ԵԱՀԿ-ի բանակցողները հեռացել են քաղաքից: Գրում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ նախնական տվյալներով՝ ազատվել է Շվեյցարիայի քաղաքացի Ինգվի Թոմաս Յոհանեսը: Նրան ազատելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ նա տառապում էր դիաբետով: ԵԱՀԿ-ից ռազմական առաքելություն իրականացնող դեռ տասը մասնակից անազատության մեջ են:
Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ ապրիլի 27-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի թիվ 65 շենքի բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Նույն համարանիշներով Mercedes «Յաշիկների» բախում` Երևանում. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախվել են Mercedes G 550 մակնիշի 47 AR 047 համարանիշի և Mercedes G 550 մակնիշի 47 OF 047 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթար վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության
Մանսուդ Ջաֆարի. «Մենք բողոքում ենք Թուրքիայում կատարված Հայերի Գենոցիդի եւ, ընդհանրապես, ոճրագործությունների դեմ»
Ավանդական ուշուի երեւանյան մրցաշարի մասնկիցները՝ մրցաշարի եւ Հայոց Գենոցիդի մասին «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Հայոց Գենոցիդի 100-ամյակին ընդառաջ ավանդական ուշուի 10-րդ միջազգային մրցաշարը: Հայտնի դարձան վարժահամալիրային եւ մենամարտային մրցաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները: Aravot.am-ը այսօր զրուցեց Իրանի պատվիրակության ղեկավար եւ թիմի հովանավոր Մանսուդ Ջաֆարիի հետ: «Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո, մենք երրորդ տարին է, որ մասնակցում ենք
Ընտանի կենդանի պահելու դրական և բացասական կողմերը
Տանը կենդանի պահելն ունի իր լավ և վատ կողմերը: Ընտանի կենդանի պահելով` մարդը ձեռք է բերում հավատարիմ ընկերոջ, ով միշտ իր կողքին կլինի: Վերջինս դրական է ազդում երեխաների վրա. նրանք դառնում են ավելի բարի և պատասխանատու: Հոգեբան Լաուրա Ավետիսյանը նշում է, որ կենդանիներից շատ բան կարելի է սովորել, եթե մարդը հասուն է և կարողանում է
Հրդեհ հանգստի տաղավարում
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 27-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի գերեզմանատանն այրվում հանգստի տաղավարի ծածկը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.53-ին, մարվել՝ 14.02-ին: Այրվել են տաղավարի ծածկի փայտյա կառուցատարրերը՝ 5քմ մակերեսով:
Հելսինկիի միտրոպոլիտն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իր հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին ու նրա ուղեկիցներ իրավաբանական գիտությունների դոկտոր տիար Անտի Հայկինհայմոյին և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ տիար Տիմո Կիտևեյնեին: Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նրանց` միաժամանակ ընդգծելով այս հանդիպման կարևորությունը
ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր և նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից
Գյումրիում նշվեց Հովհաննես Շիրազի ծննդյան օրը
Այսօր` ապրիլի 27-ին Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում` Գյումրիում` այսպիսով ազդարարելով «Շիրազյան տարվա» սկիզբը: Միջոցառումների մեկնարկը տրվեց Շիրազի հուշատուն-թանգարանի բակում ծաղիկներ դնելով, որին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այնուհետև տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև
Ամփոփվել են Փաստաբանների պալատի նոր շենքի բացման միջոցառումները
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել Հայաստանի փաստաբանական ինստիտուտի զարգացմանը: Միջոցառումների ընթացքում ապրիլի 23-ին տեղի է ունեցել քննարկում «Փաստաբանական ինստիտուտի մարտահրավերներն ու արդի զարգացումները» թեմայով՝ Ֆրանսիայի, Վրաստանի, Բելառուսի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի, Ռուսաստանի փաստաբանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցները քննարկման առարկա են դարձրել՝ • անվճար
Ընդդեմ ԱԺ հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը կարճվել է. Pastinfo.am
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը կարճել է «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 28-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստում: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը՝ մինչև պատգամավորներին ներկայացնելը զերծ մնալով որոշման հիմնավորման հրապարակումից: Ի դեպ՝ այս
Անդրիաս Ղուկասյան. Սա Քոչարյանի կառավարությունն է. Tert.am
Այս կառավարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևավորածն է, ինչն ակնհայտ է՝ դատելով նշանակումներից: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ըստ նրա` քաղաքական հանրությունը բաժանվում է երկու խմբի՝ օլիգարխիկ և հանրային։ Վերջինը ներկայացնում է քաղաքացիական հանրույթը, որի շարքերում էլ հանդես է գալիս ինքը, և թեև նոր կառավարությունն ամբողջությամբ
Արմեն Աշոտյան. «Խոստովանեցիք, որ միասին դեռ աշխատանք ունենք անելու»
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ԿԳ նախարարի պաշտոնում վերանշանակման մասին կատարել է գրառում. Սիրելի ֆեյսբուքահայություն Я старый солдат и не знаю слов любви, Իրականում, դժվարանում եմ արտահայտել իմ շնորհակալությունը հարյուրավոր նամակներին, գրություններին և զանգերին ի պատասխան: Անսահման հուզված էի ձեր ուշադրությունից և ջերմությունից, որն ճառագում են մարդիկ` անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից և հայացքներից ՀՀ Նախագահի
Գյումրիում հնչած կրակոցների մեջ կասկածվում է քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի ազգականը
Ինչպես հայտնի է , երեկ ժամը 22.00-ի սահմաններում Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց հնչել էին կրակոցներ, որի պատճառով հրազենային վնասվածքներ էր ստացել տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանը: Նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և վիրահատել էին: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ հիվանդի կյանքին
Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է
Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 11 բուհի թիմեր։ 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի թիմերը: Թեժ պայքարի արդյունքում 3:0 հաշվով 3-րդ տեղը զբաղեցրեց Ագրարային համալսարանի թիմը: 1-ին և 2-րդ տեղերի համար պայքարեցին ԵՊՀ և
Հայտնաբերվել է քաղաքացու դին
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Պ.-ը գնացել է դաշտ՝ աշխատանքի և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով և կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան: Ապրիլի 26-ին, ժամը
Քաղաքացին վերադարձել է տուն
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Միկոյան փողոցի տներից մեկի հոգեպես անհավասարակշիռ բնակիչ Տ. Ք.-ը (ծնվ.1980թ.) դուրս է եկել տանից՝ թողնելով հագուստը տան մոտակայքում, և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը Ժամը 23.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 27-ին հանրապետության արևմտյան մասում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Հյուսիսային և արևելյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում գիշերն ու օրվա 2րդ կեսին հնարավոր է տեղատարափ, առատ և տևական անձրև: Հնարավոր է նաև քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հյուսիսային և արևելյան շրջաններում կնվազի 3-5աստ: Երեւանում ապրիլի 27-ին և 28-ին`
Արմեն Գեւորգյանը նորից փոխվարչապետ է
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Կրակոցներ Գյումրիում. բժիշկները պայքարում են 27-ամյա Արտակի կյանքի համար. News.am
Ապրիլի 26-ին, ժամը 22:00-ի սահմանում կրակոցներ են հնչել Գյումրու բուլվարային թաղամասում: Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Վարդ-բաղ 1 թաղամասի 1-ին շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, Արտակ Մարատի Անդրեասյանը մեջքի հատվածում հրազենային վնասվածքով: Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշ-երեկո Ամստերդամում
Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 Կոմիտեն, 300-ամյա պատմություն ունեցող Ամստերդամի նոր վերանորոգված Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու կամարների ներքո հուշ-երեկո էր կազմակերպել նվիրված Մեծ Եղեռնի զոհերի անմար հիշատակին: Երեկոն բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը , որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը հանդուրժողականության
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը
Ապրիլի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆինլանդիայի հեղինակավոր «Պաասիկիվի» արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը, որի կազմում էին Ֆինլանդիայի քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ։ Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի
ՃՏՊ Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհին
Ապրիլի 26-ին, ժամը 19.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 06 LO 213 պետհամարանիշով ավտոմեքենան Նոյեմբերյան-Բերդավան (Հ-26) ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարներն ուղղել, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Ապրիլի 24-ին Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, որից հետո տեղի ունեցավ բազմահազարանոց քայլերթ դեպի Ապրիլ 24-ի հուշարձան` Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Բուշ Դյու Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինիի, Մարսել Պրովանս Մետրոպոլի քաղաքային համայնքի նախագահ Գի Տեսիեի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սըրմաքեշի
Հրանտ Մելքումյանը կարող է հաղթող դառնալ Սիդնեյում
Վաղը Ավստրալիայում ավարտվում է շախմատի «Sydney International Open 2014» միջազգային մրցաշարը, որի եզրափակչում 6,0 միավորով երրորդ տեղում ընթացող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սեւերով խաղալու է հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ: Հաղթանակի հասնելու դեպքում հայաստանցի շախմատիստը կարող է շրջանցել միանձնյա առաջատար, միջազգային վարպետ Մուլթուն Լուին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանցին երկրորդ անգամ փորձել է ինքնաթիռ առևանգել. Haqqin.az
Կոպենհագեն-Օսլո ապրիլի 25-ի չվերթի ուղևորներից մեկը փորձել է առևանգել օդանավը՝ զգուշացնելով, որ իր բեռի մեջ ռումբ կա: Ինքնաթիռը Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել, իսկ առևանգողին ձերբակալել էին: «Հաքքին.ազ»-ը, հղում անելով Ազատություն ռադիոկայանին, գրում է, որ այդ ուղևորը ադրբեջանցի Ռամին Մուսաևն էր: Սա ադրբեջանցու ինքնաթիռ առևանգելու առաջին փորձը չէր: 1993թ., երբ իր ընտանիքի հետ
Վազգեն Մանուկյանը ցավակցել է Կոնստանտին Օբելյանի ընտանիքին
Հայ մշակույթը հրաժեշտ տվեց մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկին՝ ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին: Մեծ է նրա ավանդը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի կերտման, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կայացման և զարգացման գործում: Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ընդմիշտ կապրի սերունդների սրտում և կոգեշնչի երիտասարդ ստեղծագործողներին: Իմ և Հանրային խորհրդի անունից ցավակցում եմ
Ավանդական ուշուի երեւանյան միջազգային մրցաշարի հյուրերը՝ մրցաշարի եւ Հայոց Գենոցիդի մասին
«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած ավանդական ուշուի միջազգային 10-րդ մրցաշարի ընթացքում, որը նվիրված է 2015 թվականին նշվելիք Հայոց Գենոցիդի 100-ամյակին, Aravot.am-ը մասնակից երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ զրուցեց մրցաշարի եւ Հայոց Գենոցիդի մասին իրենց տեղեկացվածության մասին: Յազմարադ Աննամարադով (Թուրքմենիա): «Մենք 3-րդ անգամ ենք մասնակցում Երեւանում անցկացվող մրցաշարին: Շատ բարձր մակարդակի միջոցառում է: Բոլոր մասնակիցները լավ են նախապատրաստված:


















































