Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հնչած կրակոցների մեջ կասկածվում է քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի ազգականը

Ապրիլ 27,2014 11:26

Ինչպես հայտնի է , երեկ ժամը 22.00-ի սահմաններում Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց հնչել էին կրակոցներ, որի պատճառով հրազենային վնասվածքներ էր ստացել տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանը: Նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և վիրահատել էին:

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն  Արմեն Իսահակյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, ներքին օրգանները վնասված չէ, այլ վիրահատել են մեջքի հատվածը, ավելի կոնկրետ թիակը: Թե ով է եղել վերջինս կրակողը, ոստիկանությունը դեռ չի հրապարակում, մեզ փոխանցեցին, որ մանրամասները դեռ ճշտվում են: Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկանությունը կասկածում է Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հրաչիկ Խաչատրյանի ազգականներից մեկին, որը բավական ակտիվ շփման մեջ է եղել Արտակ Անդրեասյանի հետ:

Նշենք, որ Հրաչիկ Խաչատրյանը Վարդան Ղուկասյանի օրոք զբաղեցնում էր Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետի պաշտոնը, նա ժամանակին Ղուկասյանի ամենամոտ ընկերներից էր (այժմ, ըստ որոշ տեղեկությունների, նրանց միջև շփում չկա) , որին անգամ 99 տարի ժամկետով հանձնվեց «Տեքստիլ» մարզամշակութային ակումբը:

Բուլվարային թաղամասի բարձրահարկ շենքի բնակիչները կրակոցները չէին լսել` պատճառաբանելով, որ իրենք բավական հեռու են բնակվում «Շիրակ Ջրմուղկոյուղու» շենքից: Նշենք նաև, որ Բուլվարայինը Գյումրու աղքատիկ թաղամասերից մեկն է համարվում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Irakanum says:

    Հրաչիկ Խաչատրյանը ազգակցական կապ ունի սամվել բալասանյանի հետ՝մոր կողմից, Հրաչիկի աղջիկը աշխատում է քաղաքապետարանում, դա էլ գրեիք,

  2. an says:

    Երբ են մեր քաղաքում լռելու կրակոցները:

  3. Lilooooooooooooooooooooooooo says:

    ասենք թե գրեցին,հետո?դու վրթոիտ ու հրաչիկի սերտ կապերի մասին պատմի,թե ինչպես էր վերջինս վարդանիկի ու իրա անհաջող տղու համար ամեն ինչի գնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930