Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին

Ապրիլ 27,2014 15:53

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր և նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար:

Այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Ծաղկահավաքին մասնակցել են կամավորներ, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արմինե Բարսեղյանը նոր կյանք ստացած ծաղիկները համեմատում է հայ ժողովրդի հետ. «Ծաղկահավաքը խորհրդանշում է մեր պատմությունը։ Ինչպես այս ծաղիկների թերթերը, այնպես էլ հայ ժողովուրդը վերածնվում, նոր կյանք է ստանում արհավիրքից հետո։ Նման միջոցառումները նաև համախմբում են երիտասարդներին, նրանց մեջ սերմանում սեր բնության, գեղեցիկի նկատմամբ»։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930