Օրվա լրահոսը
Հրշեջ-փրկարարները 8 քաղաքացիների տեղափոխում են անվտանգ տարածք
Հունիսի 17-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ մի խումբ արշավորդներ բարձրացել են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Սբ. Սպիտակավոր» եկեղեցի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել կունգ ամենագնացը: Ժամը 19.50-ի դրությամբ հրշեջ-փրկարարները 8 քաղաքացիների տեղափոխում են անվտանգ տարածք: ԱԻՆ
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Նախագահը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների հետևողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման
Մրցույթ-փառատոն, որի հաղթողները դրամական պարգևներ չեն ստանա՝ դրանց բացակայության պատճառով
Հունիսի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կովկասի առաջնություն» խորագրով երգի և պարի մրցույթ-փառատոն: Միջազգային փառատոնների կովկասյան ասոցիացիայի նախագահ, մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Արման Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում այսպիսի մեծամասշտաբ մրցույթ-փառատոն, որին մասնակցում են տարբեր ազգերի ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: «Թեև մրցույթ-փառատոնը «Կովկասի առաջնություն» խորագիրն ունի, բայց դա չի
Գլենդելի քաղաքապետը` ԱՄՆ-ի այս քաղաքում 30 հազար գյումրեցի բնակիչ ունենալու ու Գյումրու դերը հայրենիքում չգիտակցելու մասին. (Տեսանյութ)
Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրան հյուրընկալելով քաղաքապետարանում ու ներկայացնելով իր աշխատակազմին, ասաց. «Հարգելի հյուրեր և լրագրողներ, այսօր մեզ համար շատ բարձր պատիվ է, որ Գյումրիում է գտնվում Գլենդել քաղաքի քաղաքապետը, բերեք ողջունենք նրա այցը, ծափահարություններ… Զարեհ Սինանյանին ես համարում եմ իմ լավ ընկերը, մարդ, որին հարգում
ԲՀԿ-ն վաղը կխոսի կենսաթոշակային կուտակային օրենքի նոր նախագծի մասին
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստ: Դռնփակ նիստից հետո ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին ասաց, որ քննարկել են օրհասական, հանրությանը հուզող, հետաքրքրող հարցեր.«Խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքները փակված նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում, արտահերթ նիստի ընթացքում եւ դրանից հետո, ամառային արձակուրդների ընթացքում էլ»: Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ
Թյորբորն Յագլանդը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին`Հակոբ Ինջիղուլյանի հարցով
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը վերջերս այցելել էր Բաքու։ Մինչ Ադրբեջան այցը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պաշտոնապես դիմել էր Թյորբորն Յագլանդին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել հայ գերիների եւ մասնավորապես հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը։ Այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը պաշտոնապես
Լևոն Զուրաբյան. «Քառյակն ամեն օր կռվի մեջ է»
Ոչ իշխանական քառյակի հասցեին հնչող քննադատությունները չեն դադարում: Դրանք նոր թափ ստացան այն ժամանակ, երբ հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը: 12 պահանջների շարքում է՝ վերացնել կուտակային պարտադիր բաղադրիչը, կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը
Էպոսագետն իր մեքենայով «Արթիկ» քրեակատարողականո՞ւմ է իրավախախտ դառել
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի դեմ գործով երկարատեւ ազատազրկման դատապարտված, էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ԱՊՊԱ-ին չի ենթարկվել, ճանապարհային ոստիկանությունն էլ «նեղված» վարչական վարույթ է հարուցել, տույժի պահանջ ներկայացրել: Վ.Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ դիմել է վարչական տույժի հարցը վերանայելու խնդրանքով: Ինչ է կատարվել: Այս տարվա մայիսի վեցին Վարդան Սեդրակյանն իր մեքենայով չի
Սամվել Նիկոյան. «Պաշտոնական հանդիպումները պետք է լինեն հայերենով»
Սամվել Նիկոյանը նշեց, որ ցանկացած աշխատանքային հանդիպումների, քննարկումների ժամանակ կարելի է օգտագործել ռուսաց լեզուն
Լեւոն Զուրաբյան. «Այդ 2 համազեկուցողներին էլ շատ դաժան քննադատության եմ ենթարկել»
ԵԽԽՎ համազեկուցողները ՀԱԿ խմբակցությունից հետաքրքրվել են, թե ինչքանո՞վ են պաշտպանված սեռական փոքրամասնությունների իրավունքները
«Գազի հանձնաժողովում» հարցեր են կուտակվել
Միջանկյալ հաղորդում կներկայացնենք: Քաղաքական ուժերի հետ եկել ենք այն համաձայնության, որ հանձնաժողովը պետք է երկարացնի իր գործունեության ժամկետը մինչեւ վեցերորդ նստաշրջանի ավարտ:
Հայ-ֆրանսիական արշավախմբի կատարած պեղումները կնպաստեն Էրեբունու վերականգնմանը
Ֆրանսիայի դեսպանությունը և Հայկական Ալիանս ֆրանսեզն այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ), վերջինիս հետ գործընկերությամբ, կազմակերպել էին հանդիպում Երերույքի, Կովկասի և Էրեբունու հնավայրերի հետազոտման ֆրանսիական հնագիտական առաքելության ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի գիտնականները ներկայացրին իրենց վերջին հետազոտությունների արդյունքները, գիտական ծրագրերը, խոսեցին նաև հայ-ֆրանսիական հնագիտական համագործակցության նոր հեռանկարների մասին: «Էրեբունիում հայ-ֆրանսիական արշավախումբն արդեն
Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատարանի վճիռն ու սոցապի նախկին պաշտոնյաների բուռն արձագանքը. (Տեսանյութ)
Մոտ մեկ տարի տևած դատավարությունից հետո այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ Գյումրիում մեղադրվում էին 4 պաշտոնյաներ` Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը,
Միաժամանակյա խաղի սեանս՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին
Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մանկական զբոսայգում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր միաժամանակյա խաղի սեանս, որն անցկացրել է միջազգային կարգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Միաժամանակյա խաղի սեանսին հետևել է նաև Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով մասնակիցներին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ օրն առանձնակի խորհուրդ ունի և
Ադրբեջանցի գրոհայինները ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անձնագրեր են ստանում. Haqqin.az
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը իր գրոհայիններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին, սկսել է մահմեդական անձնագրեր տրամադրել, այդ մասին հրապարկվել է ԻԼԻՊ Ֆեյսբուքի էջում: Ահաբեկիչները տարածել են նաև անձնագրի նկարը: Ավելի վաղ ԻԼԻՊ-ի կազմում Սիրիայի պատերազմին մասնակցող ադրբեջանցիները պատռել էին իրենց ադրբեջանական անձնագրերը և այդ մասին հայտնել համացանցում: Նրանք նշել էին, որ այդպես են
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Աջափնյակի շախմատի դպրոց
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ միասին Աջափնյակի շախմատի դպրոցում ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված մրցաշարի բացմանը: Շախմատային ընկերական հանդիպման մասնակիցները Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների շախմատի դպրոցների սաներն էին: Շնորհավորելով մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Կառավարությունն երթևեկության կանոնների խախտման տուգանքների փոփոխությունների մասին. Panorama.am
ՀՀ կառավարությունն առաջարկում է. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 21-րդ հոդվածը թույլ է տալիս, որպեսզի նվազ նշանակություն ունեցող դեպքերում, տուգանք նշանակող պաշտոնատար անձն իրավունք ունենա խախտում կատարածին ազատել վարչական պատասխանատվությունից: Գործադիրն առաջարկում է նշված հոդվածը լրացնել երկրորդ մասով, ինչի արդյունքում երթևեկության կանոնների՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքով արձանագրված խախտումները վերադասության կարգով բողոքարկման ընթացքում կարող են նաև վերացվել:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման գործում կատարած աշխատանքի համար: Նրա խոսքով` Հայաստանում խորքային բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են եւ անշրջելի: Գալուստ Սահակյանը նշեց, որ
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի, Շիրակի փող. 2, 4, 6, 8, 10 համարների և 1-ին նրբանցքի, Արարատյան փող. 62, 64, 66 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
Գազի հանձնաժողովը դատի կտա՞ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. 168.am
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մտադիր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները վիճարկել դատարանում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես դիմել եմ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովին, որի անդամ եմ նաև ես, որպեսզի հանձնաժողովը դիմի դատարան, և վիճարկի գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները: Հիմա երբ գազի հանձնաժողովը
Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի արբանյակային ծրագրով
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Մեծ պատ » չինական արդյունաբերական ընկերության և Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։ «Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիան» (ՉՄՊԱԿ) և «Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիան» (ՏՏՉԱ), որոնք մաս են կազմում «Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի», Չինաստանի միակ պետական կառույցն է, որը պատասխանատու է տիեզերագնացության և տիեզերքի հետազոտման ոլորտի
Մեկուսացված հայերիս բառերով հասցված վիրավորանքը տհաճ ու զայրացնող է. Ռիչարդ Գիրագոսյանը՝ Բաքվից
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը թվիթերյան իր էջում գրում է. ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը Բաքու այցելելու հնարավորություն է, սակայն էմոցիոնալ պոռթկումներն ու մեզ` 3 մեկուսացված հայերիս, բառերով հասցված վիրավորանքը տհաճ ու զայրացնող է: Հայաստանի պատվիրակները՝ Կորյուն Նահապետյան և Թեւան Պողոսյան, ՆԱՏՕ-ի Բաքվի հանդիպման ժամանակ գովելի աշխատանք են կատարում` պաշտպանելով ու ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը: Դեռ մի
410.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Աֆրիկյանների տան ապամոնտաժումն անօրինական էր․ փաստում է Մշակույթի նախարարության ներկայացուցիչը. hraparak.am
Մշակույթի նախարարությանՊատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, ահազանգ ստանալով Աֆրիկյանների տան ապամոնտաժման մասին, շտապել է դեպքի վայր։ Ուսումնասիրելով տարածքը, պարզել է, որ ապամոնտաժումն անօրինական է և այն դադարեցնել է տվել։ Կարո Այվազյանը տեղեկացրեց, որ շինարարություն իրականացնող «Միլենիում քընսթրաքշն» ընկերությունը, ինչպես օրենքն է պահանջում, չի դիմել նախարարություն ու չի տեղեկացրել
Կենտրոնական բանկը կորպորատիվ միջոցառում անցկացնելու համար 1 մլն դրամով «փակել» է Գառնիի տաճարը. NEWS.am
Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը՝ անդրադառնալով սոցկայքերում տարածված լուրերին, թե Զվարթնոցի տաճարում խրախճանք է օրերս կազմակերպվել: «Խրախճանքների մասին խոսք լինել չի կարող, պարզապես միջոցառումներ
Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը. «Մեդիալաբ»
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հայաստանյան յուրաքանչյուր ընտանիքի վրա ամսական կտրվածով միջինը 1000 դրամ հավելյալ ծախս կարժենա: Այս հաշվարկներն արել է «Հայաստանի սպառողների միությունը», որի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ մեկը մյուսին հաջորդող թանկացումները բարդ խնդրի առաջ են կանգնեցրել մարդկանց: «Խնդիրն այն է, որ ամեն մի թանկացում ունի իր տեսակարար կշիռն ընտանեկան ծախսերի մեջ: Թանկացումներն անընդհատ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան` Ֆրանսիայի դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել հնագիտության բնագավառում աշխատանքների շարունակությանը
Հունիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հայ գիտնականների հանդիպումը Երերույքի, Կովկասի և Էրեբունու հնավայրերի ֆրանսիացի առաքելության ղեկավարների հետ: Հանդիպումը կազմակերպել էր Ֆրանսիայի դեսպանությունը և Հայկական Ալիանս ֆրանսեզը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Շատ
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Լեւոն Մարտիրոսյան եւ Հայկակ Արշամյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանի հետ: Թեման՝ Հայ-ռուսական հարաբերությունները Կիսելյովի այցից հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, ծանոթացել կատարված փոփոխություններին՝ հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, եթերային նոր քաղաքականությանը, հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին և դեռևս առկա խնդիրներին: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և հեռուստաընկերության գործադիր տնօրենի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն


















































