Օրվա լրահոսը

Ռուսաստանն այլևս չի՞ ցանկանում Հայաստանի` Մաքսային միության անդամակցումը (Տեսանյութ) 

«Չեմ կարծում, որ Հայաստանը տեղյակ էր, որ նամակ ընթերցվելու է: Եթե մի պահ անգամ հավատամ, որ նամակի գոյության մասին մենք տեղյակ էինք, այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի անակնկալի եկած տեսքը և մայիսի 31-ի իր գնահատականը, թե Նազարբաևի հայտարարությունը տհաճ էր, լավագույնս վկայում է այն մասին, որ ՀՀ-ն չէր սպասում նման քայլի»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի

Սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան. «Փաստինֆո»

Այն, ինչ կատարվում է քաղաքացիների հանդեպ, այսինքն՝ բացարձակապես առանց վարչարարություն իրականացնելու գումար բռնագանձելու պահանջները միանգամից գնում են Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը: «Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար

Բանդայի «պարագլուխ» Արտուշ Հակոբյանը սկանդալային հայտարարություն արեց (Տեսանյութ) 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, «Բանդայի գործով» ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի հայտարարությունը լսելուց հետո, դատարանին տրամադրված տեսանյութը` հանգուցյալ Արման Դալլաքյանին վերաբերող, ԶԼՄ-ներում եղած հրապարակումները, տրամադրեց դատարանին, ինչը կցվեց քրեական գործի նյութերին: Չնայած մեղադրող Սասուն Խաչատրյանը հայտարարությունը համարեց ամբաստանյալի ցուցմունք: Նա անգամ հորդորեց պաշտպանական կողմին, որ դիմեն պատշաճ մարմիններին՝ հայտարարության մեջ

Ամենօրյա խնամք՝ կանաչ տարածքների պահպանման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքում ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու նպատակով հաշվի

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի արտասահմանցի մասնակիցները դժգոհել են ադրբեջանցիների ագրեսիվ պահվածքից

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի կազմակերպած ընդունելությանը հայկական պատվիրակության բոյկոտը մնացել է աննկատ: Բաքվում գտնվող հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը Aravot.am-ին պատմեց, որ ոչ ադրբեջանցիների, ոչ էլ վեհաժողովի մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների կողմից արձագանք չի եղել. «Մնացել է աննկատ: Որեւէ հարցադրում չի եղել նրանց պատվիրակության անդամների կամ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի մյուս պետությունների մասնակիցների

Արմեն Ռուստամյան. «Պահանջում ենք, որովհետեւ բանը բանից անցել է» (Տեսանյութ)

«Եթե խոսում են ականջալուր լինելու մասին, բայց լուրջ չեն վերաբերվում մեր 12 կետերին՝ դրա համար էլ վիճակն այսպիսին է»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում կառավարության՝ Ազգային ժողովի հանդեպ վերաբերմունքի մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, որ ինչպես որոշել են սեպտեմբերի վերջին անցկացնել հանրահավաք, այդպես էլ անելու են, առաջ չեն բերելու հանրահավաքի

Կարինե Կույումջյան. «Այրիանալուց հետո նորից ամուսնանալը հոգեբանական խնդիր է հայերի մոտ»

Ամենաշատ այրիները Երեւանում են, ԱՎԾ տվյալներով, այրիների քանակով 2-րդը Լոռու մարզն է, ամենաքիչ այրիները Վայոց Ձորում են

Իրավախախտ վարորդների տուգանքները վերանայվում են. ղեկին հեռախոսով խոսելու համար ավելի շատ են տուգանվելու (Տեսանյութ)

Կառավարությունն առաջարկում է ՃԵԿ խախտումների համար սահմանված տուգանքները փոխել:

Էլիտար պողոտայի ավերակները

Հյուսիսային պողոտան վերածվել է ավերակների: Նախկինում մարդաշատ այս հատվածն ամայացել է, այս օրերին պողոտայով մեկ հսկայական քարաբեկորներ են թափված, եւ փողոցը փոշու ու կեղտի մեջ կորած է: Ընդամենը 7 տարեկան Հյուսիսային պողոտան կրկին շինհրապարակի է վերածվել: Այս անգամ պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որը որոշել է պողոտայի՝ ժամանակին արված անորակ բետոնը փոխարինել երկարաժամկետ սալիկներով:

Աֆրիկյանների ակումբի շենքի շինաշխատողները շարունակում էին «բոլտերը ձգել»՝ չնայած հրահանգվեց դադարեցնել ապամոնտաժումը

Կարո Այվազյանը հավաստիացրեց, որ բոլոր շինարարական գործողությունները դադարեցվել են՝ փաստաթղթերի բացակայության պատճառով

Հայ-ռուսական խորհրդարանական ակումբը ազատ հարթակ է

ՄԻ քանի օր առաջ ԱԺ հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում հյուրընկալվել էր «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Նրա այցը բուռն քննարկման տեղիք տվեց՝ պայմանավորված այն հայտարարություններով, որ Կիսելյովը հնչեցրել է խորհրդարանում: Հանդիպման մանրամասների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: – Տիկին Նաղդալյան, ինչո՞վ եք բացատրում աղմուկը Դ. Կիսելյովի այցի եւ հայտարարությունների նկատմամբ:

ԱԺ փոխնախագահը հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ: Հանդիպումը կայացավ զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրին իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ: Լսելով զոհված զինվորների մայրերի բարձրացրած խնդիրները՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ նրանց հուզող

Քսան տարի առաջ ՀՀ ստորագրմանը ներկայացված ՄՄ-ի նախագիծը հակասել է ՀՀ պետական, ազգային շահերին

Ըստ 1992-1997թթ. Մաքսային վարչության ղեկավար Երջանիկ Աբգարյանի` դեռ 1994-1996թթ. ՀՀ-ն ՄՄ-ի ստեղծման շուրջ բանակցությունների է մասնակցել: – Մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ընթերցեց Ադրբեջանի նախագահի նամակը, որում նա պահանջում էր ՀՀ անդամակցության պարագայում կիրառել նույն սկզբունքը, որը գործել է մեր երկրի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ժամանակ, այսինքն՝ ըստ նրա`

Կիսելյով. մասնավո՞ր, թե՞ պաշտոնական կարծիք

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը: Արամ Աբրահամյան.- Ինչո՞վ է պայմանավորված, որ ռուսաստանցի լրագրողի այցն այսքան մեծ ուշադրության արժանացավ: Լեւոն Մարտիրոսյան.– Ես կարծում եմ, որ ռուսաստանցի լրագրողի մեջ չէ խնդիրը, այլ իսկապես մեր մեջ

ԵվրԱզԷս-ն ու Ղարաբաղի խնդիրը բոլորովին տարբեր հարցեր են. Լավրով. Haqqin.az

Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու հարցը պետք չէ կապել Ղարաբաղի հետ, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հունիսի 18-ին Ադրբեջանում իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը: «Այս ամսվա վերջում Հայաստանը կմիանա միությանը: Ղարաբաղի հարցը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է, – ասել է Լավրովը, – ինչպես գիտեք, հայկական կողմը հայտնել է, որ Հայաստանը

Ստեփան Դանիելյանը՝ Զվարթնոցի մասին. «Հետաքրքիր է՝ միջոցառման համար վճարած 700000-ը ո՞նց են տնօրինելու»

  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նորմալ է վերաբերվում պատմական հուշարձանների տարածքում մշակութային միջոցառումների անցկացմանը, եթե, իհարկե, պահպանված են կանոնները եւ ամեն ինչ պատշաճության սահմաններում է: Ինչ վերաբերում է Զվարթնոցի տաճարում կատարվածին , նա չցանկացավ գնահատական տալ, ասելով, որ տեղյակ չէ, թե հատկապես ինչ է տեղի ունեցել իրականում:

Ինչպե՞ս է ապրում սահմանամերձ Խարկով գյուղի 78-ամյա միակ բնակչուհին

Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված ու Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող Խարկով կամ վերջերս անվանափոխված՝ Նոր Շեն գյուղում ողբալի վիճակ է. գյուղի տները քարուքանդ են եղել, եկեղեցին խոնարհվել է, մարդկային ոչ մի շունչ չկա… միակ բնակիչը 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանն է, որի ամուսինը մահացել է երկու տարի առաջ: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե թուրքերն

«Հայէլցանցերը» ֆինանսներն ուրիշ տեղ է ծախսում ու մտնում սպառողի գրպանը» (Տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ է հոսանքի գինը բարձրացնում

ԱՄՆ-ի Կոնգրեսում այսօր քվեարկություն կանցկացվի Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության բանաձևի շուրջ. «Ամերիկայի Ձայն»

«Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվություն» թիվ 4347բանաձևի շուրջ լսումներ անցկացնելուց առաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ կանցկացնի «Թուրքիայում քրիստոնեական ժառանգության պաշտպանություն» բանաձևի շուրջ

Հյուսիսային պողոտայով «Տաշիր գրուպն» է հետաքրքրված

Պողոտան կպատվի գրանիտե սալիկներով 7 տարի առաջ կառուցված Հյուսիսային պողոտայում այս օրերին կրկին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Քաղաքացիները, չհասցնելով վայելել «էլիտար» պողոտայում զբոսնելու, ժամանակ անցկացնելու հաճույքը, ստիպված են կրկին փոշի շնչել, շինարարական տեխնիկայի աղմուկը լսել: Պողոտայի հատակն ամբողջությամբ քանդված է, մեծ-մեծ քարաբեկորներն էլ ամենուր թափված: Այս անգամ Հյուսիսային պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ»

Արամ Կարապետյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հետ

«ՀՀ-ն մինչև հուլիսի մեկը կստորագրի Մաքսային միությանն անդամակցության մասին փաստաթուղթ, եթե Ադրբեջանի հետ կապված որևէ խնդիրներ չծագեն: Բայց Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը գրեթե անհավանական է»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա նաև հավելեց, թե այս համատեքստում շատ բան կախված է նաև Ալիև-Լավրով հանդիպումից: Ըստ պարոն Կարապետյանի՝ մինչև

Գենդերային ֆուտբոլ

Երբ այս ամսվա 13-րդ օրը համընկավ ուրբաթի հետ, շատերն անմիջապես հասկացան, որ 13-ը նաեւ, կներեք Հայաստանում չսիրված բառի համար՝ գենդերային թիվ է: Այդ օրը Բրազիլիա-Խորվաթիա խաղով ողջ աշխարհում սկսվեց տղամարդկանց եւ կանանց հակամարտությունը: Խոսքն, իհարկե, այն կանանց մասին չէ, որոնք այնքան կրքոտ են գոռում կեսգիշերային ֆուտբոլային հեռուստառեպորտաժների ժամանակ, որ հարեւանները ժպտում են՝ «Էլի սրանք սեքսով

Փաստաբանի սպանության գործով մեղադրանքի կողմի բոլոր «ապացույցները» դատարանում հօդս են ցնդել

Վանաձորցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով մեղադրանքի հիմքում դատաբժշկական երկու փորձաքննության եզրակացություն է դրված՝ սկզբնական եւ լրացուցիչ հանձնաժողովային: Առաջինում փորձագետը հանգել է հետեւության, որ հանգուցյալի բոլոր վնասվածքները կարող էին առաջանալ մեկ ներգործության, մահն էլ՝ մեկ հարվածի հետեւանքով, իսկ հանձնաժողովայինը բացառել է մեկ ներգործությունը՝ որպես մահվան պատճառ, եւ նշել, որ այն վրա է հասել բազմակի հարվածներից: Նախաքննական

«Մարիինյանի մեներգիչ եմ, միայն թե՝ հրավիրյալ»

Հայաստանցի տենոր Հովհաննես Այվազյանն ազատ «պատուհան» է փնտրում Երեւանի օպերային թատրոնում հանդես գալու համար ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, տենոր Հովհաննես Այվազյանի դեպքում, վերջին շրջանում «դրսում» պահանջված լինելը կրում է ամենամսյա բնույթ. այն կարծես վեր է ածվել աշխատաոճի: Այս առիթով մեզ հետ զրույցում երգիչը փաստեց, որ վերջին

Աղվան Վարդանյան. «Եթե մեր 12 կետերը ընդունեն, մենք պատրաստ ենք հրաժարվել «պահանջում ենք» բառից» (Տեսանյութ) 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ մեկնաբանել ՀՀ նախագահի երեկվա հեռուստահարցազրույցում ընդդիմության պահանջների մասին տեսակետը, ասաց, որ չի դիտել Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Երբ մոտավոր ներկայացրինք, թե ինչի՞ մասին է խոսքը, Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք քառյակում չենք քննարկել այս հարցը, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում բոլորիս անունից հայտարարել՝ եթե իրենք կընդունեն

Վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 17-ին, ժամը 11.10-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի մոտ «Մերսեդես Բենց Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 11.50-ին, վրաերթ կատարած 17-ամյա վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է

Հակոբ Հակոբյան. «Իրավական տեսակետից խնդիր չկա» (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, «Առավոտի» հարցին ի պատասխան, թե՝ որքանո՞վ է ճիշտ համարում, որ կառավարությունը փորձեց հատուկ կարգով անցկացնել այնպիսի կարեւոր հարց, ինչպիսին կուտակային կենսաթոշակների մասին հարցն է՝ ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում նրանում, որ կառավարությունը արագացված, հատուկ կարգով է փորձում անցկացնել շատ կարեւոր օրինագծեր: Ըստ նրա՝ իրավական տեսակետից

Աշխարհի առաջնության մեկնարկն առանձնանում է գոլերի առատությամբ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ութ խմբերից հինգում ազգային հավաքականներն արդեն անցկացրել են մեկնարկային հանդիպումները. Բրազիլիա-Խորվաթիա` 3:1, Մեքսիկա-Կամերուն` 1:0, Իսպանիա-Հոլանդիա` 1:5, Չիլի-Ավստրալիա` 3:1, Կոլումբիա-Հունաստան` 3:0, Կոտ դ’Իվուար-Ճապոնիա` 2:1, Ուրուգվայ-Կոստա-Ռիկա` 1:3, Անգլիա-Իտալիա` 1:2, Շվեյցարիա-Էկվադոր` 2:1, Ֆրանսիա-Հոնդուրաս` 3:0: Նշված խմբերում առաջին տուրից հետո հավաքականները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ (մրցաշարային աղյուսակներում հավաքականների դիմաց նշված է անցկացրած հանդիպումների եւ

«Նկատվում են վտանգավոր զարգացումներ Քեսաբի շուրջ». արաբագետ

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում արաբագետներ Հայկ Քոչարյանը և Սարգիս Գրիգորյանը խոսեցին Քեսաբի ազատագրման՝ որպես սիրիական հակամարտության մեջ շրջադարձային փուլի, սիրիահայ համայնքի առաջ ծառացած խնդիրների, Իսլամական պետության ձևավորման նախադրյալների մասին: Սարգիս Գրիգորյանն, անդրադառնալով Քեսաբում կատարվող դեպքերին, նշեց. «Չնայած նրան, որ Թուրքիան հայտարարել է, որ փակում է զինյալների առջև իր սահմանը, չեմ կարծում,

Լավրովը Ղարաբաղում զոհված ադրբեջանցիների գերեզմանո՞ց է այցելել

Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի գերեզման, ինչից հետո, գրում է «Հաքքին.ազ»-ը, մեկնել է Շեհիդների պուրակ, որտեղ թաղված են նաև Ղարաբաղի պատերազմում զոհված ադրբեջանցիները և ծաղկեպսակ է դրել անմար կրակի մոտ: Այժմ ընթացքի մեջ է Լավրովի և Ադրբեջանի նրա գործընկեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031