Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է

Ապրիլ 27,2014 11:16

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 11 բուհի թիմեր։ 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի թիմերը: Թեժ պայքարի արդյունքում 3:0 հաշվով 3-րդ տեղը զբաղեցրեց Ագրարային համալսարանի թիմը: 1-ին և 2-րդ տեղերի համար պայքարեցին ԵՊՀ և Ճարտարագիտական համալսարանի թիմերը։

3:0 հաշվով 1-ին տեղը գրավեց ԵՊՀ թիմը, 1-ին տեղում էր Ճարտարագիտական համալսարանի թիմը: Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական առաջնության շրջանակներում անցկացվելու է 14 առաջնություն՝ 11 մարզաձևից։ Խաղերին ընդհանուր առմամբ կմասնակցեն 20 բուհի շուրջ 3000 ուսանող։ Հաջորդ ծրագրված մրցաշարը տեղի կունենա մայիսի 1-ին Խուլ ու համրերի համալիրում, որտեղ ուժերը կչափեն ուսանող ձյուդոիստները։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, գնահատելով ուսանողական թիմերի մարզական պատրաստվածության ընդհանուր վիճակը նշեց. «Այս տարի նախորդ տարվա համեմատ թիմերի թե´ ակտիվությունը, թե´ մարզական պատրաստվածության աստիճանն ավելի բարձր էր: Մրցաշարի ընթացքում յուրաքանչյուր միավորի համար գրանցվում էր լավ խաղարկում, թեժ պայքար ու մրցակցություն»: Տեղեկացնենք նաև, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը առաջիկայում սուպեր եզրափակիչում կխաղա եզրափակիչում հաղթած՝ Ճարտարագիտականի թիմի հետ՝ սուպեր գավաթի համար:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930