Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Նարեկ Սարգսյանին հարկավոր է բետոնե խցի մեջ պահել»

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ կան ուժեր, որոնք ձգտում են Հայաստանի ու մեր նման այլ երկրների քաղաքացիներին համոզել, թե առանց իմպերիայի չի կարող պետություն, բանակ ու տնտեսություն լինել. « Իբր պետք է գնանք միանանք մեծ, կայացած պետության, դառնանք նրանց վասալը ու այդպես ապրենք»: Մյուս կողմից էլ նա հույս ունի,

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թեհրանում

Թեհրանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ապրիլի 22-ին Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, Թեհրանի Հայոց Հասարակական միության սրահում տեղի ունեցած հանդիպմամբ, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի Մեջլիսի պատգամավորներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին, իրանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, պարսիկ մտավորականներ: Հանդիպմանը ելույթ ունեցավ Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը,

Վահան Շիրխանյան. «Քոչարյանը երբեք Հայաստանին չի ծառայել»

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեցին ներիշխանական խնդիրներից եւ նոր կառավարության ձևավորումից՝ Մաքսային միությանն անդամագրվելուն ընդառաջ: Aravot.am-ը բանախոսներից խնդրեց մեկնաբանել շրջանառվող այն տեսակետը, թե քոչարյանական կառավարության կազմ է ուրվագծվում: Ազատ Արշակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին օտար մարդ չէ: Նրա ձեւակերպմամբ, ՀՀ երկրորդ

Մեկնարկեց ավանդական ուշուի միջազգային մրցաշար՝ նվիրված Հայոց Գենոցիդի 100-ամյակին

«Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ավանդական ուշուի միջազգային 10-րդ մրցաշարը՝ ընդառաջ եկող տարի նշվելիք Հայոց Գենոցիդի 100-րդ տարելիցին: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Արցախի,  Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Իրանի շուրջ 160 մասնակիցներ (92-ը՝ Հայաստանից), որոնք չորս տարիքային խմբերում մրցելու են վարժահամալիրային եւ մենամարտային ուշուից: Միջազգային մրցաշարի կազմակերպիչներն են ՀՀ

ՀՀ Սահմանադրությունում հանրաքվեի հետ կապված էական փոփոխություններ են սպասվում

«Այսօրվա իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս հնարավորինս ապահովելու նաեւ սահմանադրական վերահսկողություն, եւ այն նորմերը, որոնք գուցե ժամանակին իրենց արդարացրել են, զարգացման այդ փուլին համահունչ են եղել վերանայելու եւ ավելի կատարելագործելու էլ ավելի անհրաժեշտությունը կա»,- այսօր՝ ապրիլի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր,

«Բայց ես Եվրոպայի հեռախոսահամար ունեմ՝ ռոումինգով». տատիկը՝ Արամ MP3-ին

«Հետաքրքիր էներգիա ունի եվրատեսիլյան մեր «Not alone» երգը, որը կարծես մտնում է մարդու հոգու խորքը և կարողանում է ինչ-որ դրական փոփոխություններ մտցնել նրա հոգեկան աշխարհում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ MP3-ին՝ ինչ-որ չափով բացահայտելով իր երգի հաջողության գաղտնիքը: «Ինձ համար դժվար է այդ մասին որևէ հստակ բան ասելը: Պարզապես, երգը գրվելուց հետո շատ

Քոչարյանն ուզում է վերադառնալ իշխանությա՞ն

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում խնդիրը քննարկում են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Արամ Աբրահամյան.- Այսօր թերթերից մեկում կարդացի, որ Հայաստանի երկրորդ նախագահը փաստորեն հայտարարել է, որ ցանկանում է նախագահ դառնալ եւ թույլ չի տա, որ սահմանադրական այնպիսի փոփոխություններ անցկացվեն, որոնք իր այդ մտադրությանը կխանգարեն:

Եվրոպան եւ մենք. Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր իրավունքները հարգվեն

Թե՞ դա հակասում է մեր «ազգային հոգեկերտվածքին» Այս տարվա մարտի 27-ին հրապարակվել է ԵՄ հարեւանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցը, որը գնահատում է 2013 թվականին Հայաստանում արձանագրված փոփոխությունները: Քննադատությունը հիմնականում արդար է, մասնավորապես, այդ տարի անցկացված նախագահական ընտրությունների մասով: Մի քանի հարցերում, օրինակ, հեռարձակող լրատվամիջոցներում բազմակարծություն ապահովելու հարցում արժեր, հավանաբար, արձանագրել որոշակի առաջընթաց: Սակայն խոսքն այստեղ

«Եթե շուտ լիներ այդ սկրինինգը, տղաս հիմա առողջ կլիներ»

13-ամյա Աշոտիկը հանրակրթական դպրոց չի հաճախում. մայրն ասում է՝ երեխան ինքը չի ցանկանում: Իսկ այսպես ասած՝ սովորական դպրոցից Աշոտիկի հրաժարվելու պատճառը նրա լսողական խնդիրն է: Մայրն ասում է՝ ընկերները հաճախ ծաղրում են Աշոտիկին, որովհետեւ նրա խոսքը զարգացած չէ՝ 12 տարեկանին համարժեք չէ, ականջներին լսողության համար նախատեսված սարքերն էլ ընկերները որ տեսնում են, ինչ անուն ասես,

Վասն ճշմարտության

Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել… Վահան Տերյան Ահավասիկ, դարձյալ մեծամասնություն կոչվածը թելադրում է իր կամայականությունները, որոնք ի կատար են ածվում Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով. նշանակվում են նախարարներ՝ միեւնույն անունների շուրջ: Այսինքն՝ գալիս են ու վերարտադրվում երկրորդ եւ երրորդ նախագահների օրերին գործող իշխանավորները: Այս նշանակումներից առավել դժգոհ է ՕԵԿ-ը, որն այլեւս սպառել

Սեւ գույնի արտահագուստ կրելը դեռ չի նշանակում, որ բոլորս անուղղելի ենք

Դատապարտյալի դիմում-հայտարարությունը Լինելով երիտասարդ՝ ես կատարել եմ մի սխալ (հանցագործություն) եւ արդյունքում 143 000 ՀՀ դրամի վնաս պատճառելու մեղադրանքով դատապարտվել եմ 7 տարի ժամկետով ազատազրկման: Պատիժը կրելու ընթացքում դրսեւորում եմ լավ վարքագիծ, հարգալից վերաբերմունք, թույլ չեմ տալիս կարգապահական խախտում, չունեմ քաղհայց, նախկին դատվածություն, արժանացել եմ երկու խրախուսանքի, վերջինը՝ «տրված հանձնարարությունները բարեխիղճ կատարելու համար», ստեղծել եմ

Անվանիների դաշնամուրային դուետներն առաջին անգամ հնչեցին

Պատճառների մասին խոսում են մասնագետները Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ երկու դաշնամուրի համար» CD-ի շնորհանդեսը: Ընդգրկված են կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի եւ Էդվարդ Միրզոյանի երկու դաշնամուրի համար գրված պիեսները, որ կատարում են տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը եւ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացած

Աղցան «Կեսար»

Երբեմն «Կեսար» աղցանի անվան տակ մեզ մատուցում են խաշած հավի, պատրաստի պաքսիմատների, Լոռի կամ Էդամեր պանրի եւ մայոնեզի խառնուրդ: Իրական «Կեսարի» հանդեպ դա անհարգալից վերաբերմունք է: Պատրաստելուց եկեք պատրաստենք տեղը տեղին «Կեսար»: Ֆինանսական միջոցներն ու եռանդը, որ կներդնեք այդ աղցանի պատրաստման մեջ՝ կարդարացվեն: Անհրաժեշտ մթերքները Հավի կրծքամիս – 700-800 գրամ Հաց (ցանկալի է որեւէ համեմունքով

Մշակույթը խաղուպար չէ

Ինչ անում է ներկայիս վարչապետը` փորձում է կասեցնել կուտակայինը, հանդիպում է ակտիվիստների հետ, մասնակցում է «քառյակի» նիստին, նրա ընդդիմախոսներն ասում են` «սա PR ակցիա է»: Դե, եթե այդպես մոտենանք, ապա ցանկացած քաղաքական գործչի ցանկացած քայլ` հարցազրույց, հրապարակային ելույթ, գործնական ճաշ եւ այլն, այդ ամենը կարելի է անվանել «PR ակցիա», այսինքն` գործողություն, որն ուղղված է տվյալ

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կա. Գեւորգ Դանիելյան

«Մենք՝ հեղինակներս,  համարում ենք, որ հայեցակարգը պատրաստ է, բայց պատրաստ է մեր պատկերացմամբ եւ հանրային լսումների իմաստն այն է, որ մենք կարողանանք ունենալ հնարավորություն՝ ավելի առարկայական պատկերացում ունենալու ե՛ւ քաղաքական դիրքորոշումների,  ե՛ւ մասնագետների մոտեցումների մասին, ըստ այդմ հարկ կլինի վերանայել հայեցակարգը եւ ավարտուն տեսքով ներկայացնել»,- այսօր՝ ապրիլի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդուժը շփման գծի երկարությամբ անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 19.45-ի սահմաններում, 1990 թ. ծնված Արսեն Գ.-ն «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպանի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սարոկինի հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: ԲՀԿ մամուլի գրասենյակ

Գերմանիայի Ենա քաղաքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

  Ապրիլի 24-ին Գերմանիայում առաջին անգամ Ենա քաղաքի քաղաքապետարանի հրապարակում զետեղվել է Հայաստանի դրոշը, որը խոնարհեցվել է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իր ուղերձում Ենայի  քաղաքապետ դոկտոր Ալբրեխտ Շրյոթերը նշել է, որ Հայաստանի դրոշի խոնարհեցումը նախ և առաջ Գերմանիայի մեղսակցությունը հիշեցնելու նշան է: Բացի դրանից, այն պետք է ուշադրություն հրավիրի այն փաստի վրա, որ ցեղասպանության ճանաչումը

Բախվել են մեքենաներ

Ոստիկանության   պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կատարվում է քննություն։

Կդիտվի արագ փոփոխվող եղանակ

Հանրապետության ողջ տարածքում ապրիլի 26-ին կդիտվի արագ փոփոխվող եղանակ, կեսօրից հետո ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, երեկոյան` առատ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում ապրիլի 26-ին օրվա 2րդ կեսին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +8+13, ցերեկն ստվերում +20+23, երեկոյան

Քաղաքացի է ընկել կիսակառույց շինության տանիքին եւ մահացել

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 26-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 3 շենքից քաղաքացի է ընկել մոտակա մեկ հարկանի շինության տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վ. Տ.-ը (ծնվ. 1985թ.) ընկել է Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի մոտակա կիսակառույց շինության

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ

Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը

Մայրաքաղաքում ընթանում են կրապատման և ճմապատման աշխատանքներ

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման և սիզամարգերի ճմապատման աշխատանքներ։ Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել են, որ արդեն կրապատվել է շուրջ 15 հազար ծառ։ Կրապատումը կարևոր միջոցառում է ծառերի առողջության ու պահպանման առումով: ՀՀ մարզերից Երևան է ներկրվել և արդեն տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։ Աշխատանքներն իրականացվում են վարչական

Լուծարված ՀԺԱՄ-ի նախագահը վերցնելու է մանդատը. Panorama.am

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի նախարար նշանակվելուց հետո ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորական մանդատ ստանալու հերթը ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանինն է: Վերջինս Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մանդատը պատրաստվում է վերցնել, ինքնաբացարկի մասին խոսք չկա և որ հավանաբար, հենց այսօր էլ ԿԸՀ-ն կկազմի համապատասխան արձանագրությունը: Հրապարակումն ամնբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Քեսաբի ազատագրության համար հայկական լեգիոն կձևավորվի

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ ապրիլի 24-ին Լաթաքիայի հայկական սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպասակ դրեց՝ նկատելով, որ 21-րդ դարում տեղի ունեցած Քեսաբի իրադարձությունները 20-րդ դարասկզբի  Ցեղասպանության շարունակությունն են: Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Քեսաբի մատույցներից դատապարտում է Թուրքիայի կառավարությանը և հայտարարում, որ Քեսաբի հայաթափման պատասխանատուն թուրքական իշխանություններն են:

Հայաստանի պատանի բասկետբոլիստուհիները Կազանում գրավեցին 3-րդ տեղը

Կազանում ավարտվեց ԱՊՀ երկրների դպրոցական երկրորդ խաղերի բասկետբոլի մրցաշարը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայաստանի բասկետբոլիստուհիները հինգերորդ տուրում 77:47 հաշվով պարտության մատնելով Բելառուսի իրենց հասակակիցներին՝ մրցաշարում գրավել են 3-րդ տեղը: Մեր աղջիկներն անցկացրել են հինգ հանդիպում, որից երեքում հաղթանակ տոնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջից

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին` մեր օրերի մեծ երաժիշտ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ: «Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ և ավյուն հաղորդելով

Շուստրիների կառավարությունը. «Ժամանակ»

Երեկ պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության Ազգային ժողով ներկայացրած օրինագիծն իրականում ոչ թե առկախում է կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, այլ էլ ավելի է խճճում հարցը կամ ընդամենը հարցը խճճելու նոր միջոց է: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ հայտարարեց, որ օրինագիծ պետք է մշակվի, ըստ որի կասեցվում

Արմեն Աշոտյանը շաբաթօրյակ է անցկացրել իր աշխատասենյակում․ նա հավաքել է իր իրերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել: Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է: «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել՝ արդյոք արդեն հավաքել է իր անձնական

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930