Լրահոս
Օրվա լրահոսը

Պիլոտային երկու ծրագրերը կիրականացվեն Երեւանում եւ Վանաձորում

Ապրիլ 28,2014 13:15

«Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի փակման եւ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի մեկնարկն այսօրվանից հայտարարեցին ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, Հայաստանի արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, ԵԽ խորհրդատու , ծրագրի գնահատող Ջերարլդ դե Յոնգը:

seminar_3 seminar_2 seminar_1

Վերջնական արդյունքների ամփոփմանը մասնակցում էին ՀՀ դատարանների նախագահներ, դատավորներ, քրեակատարողական հիմնարկների , արդարադատության նախարարության աշխատակիցներ, հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օ.Պավլյուկն ասաց, որ Հայաստանում պրոբացիոն ծրագրի հաջողման համար մի շարք միջոցառումներ են իրականացվել:Արամ Օրբելյանի տեղեկացմամբ էլ, պիլոտային ծրագրերը կիրականացվեն Երեւանում եւ Վանաձորում:

Հաշվի է առնվել ներուժը, խափանման միջոցների արդյունավետությունը, հասարակական սեկտորի անթաքույց հետաքրքրությունն այս ծրագրերի նկատմամբ, ինչը փոխնախարարի կարծիքով, դրական է:

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ պրոբացիայի ծախսային եւ սոցիալական արդյունավետությունը» հետազոտություն էր արվել, որը ներկայացրեց Ջերարդ դե Յոնգը:

Նա ասաց, որ 50 էջից է բաղկացած հետազոտությունը: Այն իրականացվել էր Նորվեգիայի կառավարության կողմից ՝ ԱԳ նախարարության եւ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի շրջանակներում:
Հետազոտության մեջ ներկայացվել են ներկայումս քրեակատարողական համակարգում մեկ կալանավորված անձի ՝ դատապարտյալի վրա ծախսվող ֆինանսական միջոցները, ներառյալ ուղղակի ծախսը՝ սննդի, հագուստի, անկողնային պարագաների, հիգիենիկ պարագաների հաշվարկից:

Չնայած մեր հյուրն իր բանավոր խոսքում չասաց, թե որքան կնստի Հայաստանի վրա պրոբացիոն ծառայության ներդրումը, բայց ըստ հետազոտման՝ «Պրոբացիայի ծառայության ստեղծումը ենթադրում է ինչպես քաղաքական , ռազմավարական, աշխարհահայացքային փոփոխություններ, այնպես էլ ֆինանսական ներդրումներ:Մասնավորապես, ինչպես ցանկացած նոր ներդրվող կառույց, Պրոբացիոն ծառայությունը ենթադրում է ֆինանսական ծախսեր, այս դեպքում 840 000 000,0 ՀՀ դրամի չափով, որից մոտ 392 000 000,0 ՀՀ կազմում են միանգամյա ծախսերը»:
Ծրագրի գնահատող մեր հյուրի կարծիքով, սակայն, այս ծառայության լիարժեք գործունեությունը կառաջացնի ֆինանսական մի շարք խնայողություններ, դատապարտյալների վրա ուղղակի եւ անուղղակի կատարվող ծախսերի նվազեցում, ՔԿՀ-ներում գերբնակեցման նվազեցում:

Ըստ էության , մեր հյուրի կարծիքով, պրոբացիայի ծառայությունն ավելի «էժան» է ազատազրկումից:

Դե Յոնգն ասաց նաեւ, որ հայկական պատվիրակությունները եղել են Ռումինիայում եւ Իռլանդիայում՝ ուսումնական այցելություններով, տեղի պրոբացիոն ծառայություններում:
«Հայաստանում հանցավորությունը եւ կրկնահանցագործությունը նպաստող գործոնների որակական եւ քանակական հետազոտությունը» ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունից Աննա Մելիքյանը:
Մանրամասները քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930