Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մովսեսի բժշկական կենտրոնի տնօրենը հայրենի լեռների կարոտով արտագաղթում է Ռուսաստան

Ապրիլ 28,2014 10:43

Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Հարություն Շահնազարյանն առաջիկայում «Հայրենակիցներ» ծրագրով, իր ընտանիքով, հիմնական բնակության կմեկնի Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք: Նա մեզ ասաց, որ արդեն ստացել է միգրացիոն քարտ:

Հարություն Շահնազարյանը հայտնեց, որ ինքը «Հայրենակիցներ» ծրագրին դիմել է 2013թ. ապրիլին, երբ գործազուրկ էր: Անցյալ տարվա օգոստոսից նա ղեկավարում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը:

Հ. Շահնազարյանը ծագումով Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Բարսում գյուղից է: Նա 1992-1997թվականներին որպես վիրաբույժ աշխատել է Իջեւանում:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ ասաց, որ Հ. Շահնազարյանը բացի առողջապահական կենտրոնի տնօրենի աշխատավարձից եւ զբաղվածության կենտրոնից ստացած դրամական նպաստից, Մոսկվայում բնակվող մովսեսցիների կողմից ամսական ստանում էր 220 հազար դրամ աշխատավարձ: Գյուղապետն ասաց, որ այս տարվա փետրվարից մոսկվաբնակ մովսեսցիների կողմից տրվող գումարն այլեւս Շահնազարյանին չեն վճարում: Գյուղապետի վկայությամբ՝ Հ. Շահնազարյանի հետ կապված խնդիրներ կան, որոնք նա չցանկացավ մանրամասնել:

Հ. Շահնազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իր աղջիկներից մեկը պետք է սովորեր Երեւանի բժշկական համալսարանի ինտերնատուրայում, սակայն ուսման վարձի պատճառով չի կարողանում ուսումը շարունակել: Նրա մյուս աղջիկը սովորում է Երեւանի «Էրեբունի» բժշկական համալսարանում:

Հ. Շահնազարյանն ասաց, որ գյուղի առողջապահական հիմնարկի տնօրենի աշխատավարձը 180 հազար դրամ է, սակայն պահումներից հետո իր աշխատավարձը կազմում է մոտ 140 հազար դրամ: Բացի այդ, գոյություն ունեն բուժհիմնարկի պահպանության, կենտրոնի վարորդին վճարելու հետ կապված ծախսեր: Հ. Շահնազարյանն ասաց, որ մինչեւ այս տարվա օգոստոս ինքը կշարունակի պաշտոնավարել Մովսեսում, քանի որ զբաղվածության կենտրոնի հետ կնքված է 1 տարվա ժամկետով պայմանագիր:

Նրա վկայությամբ` մովսեսցիները չեն ցանկանում, որ ինքը Ռուսաստան տեղափոխվի: Այնուհետեւ նա ընտանիքով կտեղափոխվի Կալուգա, ուր կաշխատի որպես բժիշկ: Նրա խոսքերով` այդ քաղաքում ինքը հարազատներ ունի: Հ. Շահնազարյանն ասաց, որ Մովսեսից ինքը տեսնում է Շամխորի լեռները,որի ստորոտում գտնվում էին հայկական գյուղերը:

Հավելենք, որ ապրիլի 25-ին մարզպետ Արմեն Ղուլարյանի կարգադրությամբ Հ. Շահնազարյանին տրամադրվել է ամենամյա հերթական արձակուրդ՝ մայիսի 5-ին մինչեւ հունիսի 4-ը ներառյալ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Տավուշի մարզից արտագաղթում են ուսուցիչները, բժիշկները և այլոք, սակայն վերևներից ոչ ոք չի ցանկանում պարզել այդ երևույթը ծնող իրական պատճառները: Իրական պատճառներից գլխավորը մարզում տիրող գորշ մթնոլորտն է, որի հեղինակն իհարկե Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է, որն այժմ էլ աշխատում է նոր կառավարության ձևավորման գործընթացն օգտագործելով, ավելի եկամտաբեր պաշտոն ձեռք բերել՝ բնապահպանության նախարարի կամ Ե.Զախարյանին տեղափոխելու պարագայում, նրա տեղը: Ձեռք բերել միտքը պատահական չէ, քանի որ նա միմիայն վճարելով է իր աթոռին մնացել, բնականաբար միայն վճարելով էլ մտադիր է նոր պաշտոն ձեռք բելեր: Այս ամենի վառ ապացույցն է նաև գյուղապետի այն միտքը, որ ՞Հ. Շահնազարյանի հետ կապված խնդիրներ կան, որոնք նա չցանկացավ մանրամասնել՞:
    Եթե պաշտոնավարման և առաջխաղացման չափորոշիչները ոչ թե մարզի տնտեսության վիճակն է, արտագաղթի նվազեցումը, ժողովրդի բարեկեցությունն ու նման այլ հարցեր, այլ վերևներին փող հասցնելու մեխանիզմենիրին անսխալ տիրապետելը, ապա իրոք որ ժամանակն է Տավուշի մարզպետին նորանոր բարձունքներ վստահել:

  2. nver says:

    Գաղթում են, քանի որ մարզում պաշտոնի են նշանակվում անգրագետ ու ոչ մասնագետ մարդիկ, որոնք կարողանում են լեզու գտնել մարզպետի հետ,որի համար միակ սրբությունը փողն է Հետո զարմանում եք , որ ժողովուրդն իր գլխի ճարրը տեսնում է բռնելով գաղթի ճամփան Եթե փորձես արդարություն փնտրել ՀՀկ գրասենյակում , ապա կասեմ որ անտեղի զբաղմունք է, քանզի էնտեղ մարզպետի ոտն չեն կոխում քանի որ իրենցն…. է

  3. Kamo says:

    Տավուշի մարզպետն իր գիտակից կյանքում իր վարքագծով մի քանի անգամ է թշնամու համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Առաջինը, որ նա ուղղակիորեն խուսափել է կռիվներին մասնակցելուց և որևէ քայլ չի ձեռնարկել Իջևանի ջոկատի ձևավորման և նյութական ապահովման համար /այդ բոլորն արել է Ջեմմա Անանյանը/, երկրորդ՝ վերջին 15 տարիների ընթացքում բյուջեից ստացված գումարները փոշիացնելով, աննպատակ ծախսելով, վերևների իր տերերի հովանավորությամբ թալանելով, մարզի տնտեսությունը, եթե այս մնացորդը կարելի է տնտեսություն անվանել, հասցրել է աղետալի վիճակի, երրորդ՝ իր կենսագրությունը մարտական ուղիով, գնդապետի կոչումով, ԵԿՄ անդամությունով և մի շարք այլ… գունավորելով, բացասական առումով ի ցույց է դրել եկող սերունդին ու փորձում է ապացուցել, որ ՀՀ-ում էականը ոչ թե ինչ-որ բան անելն է, այլ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն ու տերերին քաղցր աչքով նայելը:

  4. Anna says:

    Տավուշում պաշտոն են ստանում ոչ բանիմացները,նշանակվում են անգրագետները,ովքեր ոչ ղեկավարել գիտեն,ոչ էլ կազմակերպչական աշխատանքից են հասկանում,վճարում են բավականին կլորիկ գումար և պաշտոնն արդեն իրենցն է:Խելցիներն էլ հեռանում են այնտեղ,որտեղ իրենց գնահատում են:Ժողովուրդն էլ ոնց կարող է՝ իր գլխի ճարը տեսնում է:Դե իհարկե այս վիճակը ոչ մեկին չի հուզում,տերն ո՞վ է………..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930