Օրվա լրահոսը
Շտապօգնություն` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Անիի նախկին ոստիկանապետի որդու համար (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 12.00-ին նշանակված էր դատական նիստ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով: Սակայն այն կես ժամը մեկ հետաձգվում էր, մինչև որ աշխատանքային ժամի ավարտին նշանակվեց այլ օր: Բանն այն է, որ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարությունը Սարգսյանը` Անիի նախկին ոստիկանապետին որդին, առողջական խնդիրներ
Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ պատգամավորներին
Վարչապետը ԲՀԿ պատգամավորներին պատճառաբանել է, որ առանց այն էլ ազգային տոնացույցում 116 տոն կա Վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ-ի պատգամավորների առաջարկը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանն օրենսդրական նախաձեռնության տեսքով, առաջարկել էին հանրապետության տոնացույցում ուսանողության օր սահմանել: Ինչպես տեղեկանում ենք կառավարության`
Փոխվարչապետին ճանապարհեցին մեծ շքախմբով
Այսօր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը աշխատանքային այցով Շիրակի մարզպետարանում էր: Վերջինս, ըստ էության, փակ խորհրդակցություն կամ որ ավելի ճիշտ է փակ հանդիպում անցկացրեց շիրակցի պաշտոնյաների հետ` առանց լրատվամիջոցների մասնակցության: Ու թեև լրագրողներին չէին հրավիրել, սակայն քիչ առաջ մարզպետարանի մուտքի մոտ կարելի էր տեսնել, թե ովքեր են մասնակցել աշխատանքային այդ քննարկմանը: Շիրակի փոխմարզպետները մի մեծ շքախմբով`
Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արժանացել է «Top Ten Award»-ի հատուկ մրցանակի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ
Kyiv Post. Կիևի ցուցարարներից երեքը կորցրել է աչքը, մեկը՝ ձեռքը
Կիևի կենտրոնում բողոքներին մասնակցող ավելի քան 40 ցուցարար է հիվանդանոց տեղափոխվել հունվարի 19-ից մինչ հունվարի 20-ի կեսօրն ընկած ժամանակահատվածում, երկուշաբթի օրը հայտնել է Կիևի քաղաքային աշխատակազմի մամուլի ծառայությունից: Փոխանցում է «Կիև փոստ» թերթը: Ընդհանուր առմամբ 104 հոգի դիմել է բժշկական օգնություն ստանալու համար, որոնցից 44-ը հոսպիտալացվել է: Հիվանդներից 3-ը կորցրել են իրենց աչքերը և վիրահատության
Եղեգնաձորում եւ Վայքում բուժհիմնարկներ են օպտիմալացվում
Պոլիկլինիկան կտեղափոխեն հիվանդանոց, ինֆեկցիոնը`Վայք
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերը: Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Շիրակի մարզպետարանում`մարզպետ Ֆելիքս , մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ: Զեկուցվեց մարզային զարգացման ծրագրի կատարման ընթացքը: Նշվեց, որ զարգացման ծրագրով 2013թ.
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21–ին`ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Unian. Կիևի այրվող ոստիկանները
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են այրվում «Բերկուտ»-ի (ոստիկանության հատուկ ջոկատ) աշխատակիցները: Հայտնում է «Ունիան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ-ի պաշտոնական կայքին: Ըստ նախարարության տվյալների, ՆԳՆ-ից արդեն 119 աշխատակից է դիմել բժշկական օգնություն ստանալու համար, նրանցից 80-ը հոսպիտալացվել են: Տուժածների մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածքներ, կոտրվածքներ, այրվածքներ,
Սոչի կմեկնի Հայաստանի չորս ներկայացուցիչ
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան այսօր անցկացրած հատուկ նիստում որոշել է, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում, գրում է Armsport.am-ը: Սոչիի մրցուղիներում հանդես կգան դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ, ամերիկահայ Արման Սերեբրակյանը (նկարում): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարգին Հայկոն` քաղաքականություն մտնելու, Հայաստանը լքելու, իր դեմ իջեցված պատվերի և անակնկալ ակցիայի մասին. Lurer.com
Հայկ Մարությանը’ Կարգին Հայկոն, վերջին շրջանում հաճախ է զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ: Ինչո՞ւ է հաջողակ հումորիստը որոշել թողնել շոու-բիզնեսը, ինչո՞ւ են ոմանք չարացած նրա դեմ, կլքի՞ Հայաստանը նա, առաջիկա նախագծերի և անակնկալների և այլ հարցերի շուրջ Lurer.com-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարգին Հայկոյի հետ: –Վերջերս շատ է խոսվում Ձեր‘ քաղաքականություն մտնելու հավանականության մասին: Արդյո՞ք Կարգին Հայկոն
Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպ Լեֆորին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման նպատակով
Ադրբեջանական դիվերսիաները պետք է կանխել դիվանագիտական խելամիտ քայլերով
Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններն օր առաջ, առանց հապաղելու, Ազգային ժողովի մակարդակով պետք է «բողոքի նոտա» ուղարկեն Ադրբեջանի իշխանություններին, միջազգային կառույցներին, հայտարարությամբ հանդես գան, որպեսզի նմանօրինակ դիվերսիաների կրկնության դեպքում մեր ինքնապաշտպանությանն ուղղված համարժեք գործողությունների համար պատասխանատվություն չկրենք, խուսափենք միջազգային կառույցների խիստ գնահատականներից:
Թե ինչ եղավ հետո, երբ գիշերային լռության մեջ միացավ խանութի ահազանգման համակարգը (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Ինչո՞ւ չի կարող միավորվել հայաստանյան ընդդիմադիր դաշտը (Տեսանյութ)
«Դա այն նույն վտանգն է պարունակում, ինչ Ուկրաինայում համաձայն որի` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են այդ նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը»,-Aravot.am-ի հարցին հնարավո՞ր է ընդդիմադիր հատվածի միավորում կենսաթոշակային, գազային խնդիրների շուրջ, այսպիսի կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Շարունակելով` նա հիմնավորեց. «Մենք ունենք չորս տարբեր բարոյախոսական և անձնական խնդիրներ ունեցող քաղաքական ուժեր, որոնք փորձում են
Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՀՀ ոստիկանության հունվարի 17-ին արված հայտարարության
Սույն թվականի հունվարի 16-ին՝ առավոտյան 8.30-ին մեկնարկեց և շուրջ մեկուկես ժամ տևեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը Հանրապետության հրապարակում: Այդ կապակցությամբ ցանկանում ենք գնահատել ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով ՃՈ աշխատակիցների ցուցաբերած պրոֆեսիոնալ և ադեկվատ պահվածքի համար: Ցանկանում ենք նշել նաև, որ ճանապարհային ոստիկանության պետը երթի մասին նշեց, որ ոչ մի խախտում
«Արձանագրված խախտումը հնարավոր է, որ կրի համակարգային բնույթ». Չի բացառվում, որ նոր ստուգումներ իրականացվեն ՊԵԿ-ում. Գալա
Շարունակվում է ՀՀ ֆինանսների նախարարություն- ՊԵԿ հեռակա բանավեճը: Ձեզ ենք ներկայացնում ԳԱԼԱ-ի հարցազրույցը Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի հետ: -Դուք ասուլիսի ժամանակ տեղեկացրել էիք, որ ՊԵԿ-ի ընդամենը երկու հարկային տեսչությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 600 մլն դրամի պարտավորություն պետբյուջեի նկատմամբ։ Տպավորություն էր, թե այս դեպքին շատ հպանցիկ անդրադարձաք։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ խախտումների մասին
Ալեքսանդր Բոժկոն` մայդանի հաջորդ փուլի և «երկու Յանուկովիչների» մասին
«Մայդանի հետագա զարգացումը մեծ մասամբ կախված է իշխանությունից, թե այն ինչ քայլեր կձեռնարկի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն: Պատասխանելով այն դիտարկումներին, թե որոշ քաղաքական ուժեր հրաժարվել են ընդդիմությունից, նախկին դեսպանն ասաց. «Ես չեմ ընդունում, թե որոշ քաղաքական ուժեր հրաժարվել են ընդդիմությունից: Այն, ինչ տեսնում ենք Ուկրաինայում, դա ծայրահեղական
Հայաստանում տղաներին աղջիկներից ավելի արժեքավոր են համարում
Գյուղական բնակավայրերում գենդերային խտրականությունն ավելի շատ է
Բոլոր հավակնորդները հաստատել են իրենց մասնակցությունը
ՖԻԴԵ-ի կայքում պաշտոնական տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ մարտի 13-ից 31-ը Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայանալիք հավակնորդների մրցաշարում ընդգրկված բոլոր գրոսմայստերները հաստատել են իրենց մասնակցությունը: Այսպիսով, աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ շախմատային թագը վիճարկելու համար կպայքարեն Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Շախրիյար Մամեդյարովը, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը եւ Դմիտրի Անդրեյկինը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
407.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.05 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Արտեմ Ասատրյան. «ՍԴ-ն երբ որոշում կայացնի, ամեն ինչ տեղը կընկնի»
«Օրենքները, որոնք ընդունվել են՝ պետք է կատարվեն: Քաղաքական ուժերն իրավունք ունեն ցանկացած հարցով դիմել դատարան, այդ թվում նաեւ Սահմանադրական դատարան, որն էլ իր լիազորությունների շրջանակում որոշում կկայացնի, եւ բնականաբար բոլորս պարտավոր կլինենք կատարել այդ որոշումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ կենսաթոշակային բարեփոխումների հակասահմանադրականությունը
Լավրով․ «Առաջընթացը Ղարաբաղի հարցում կախված է նախ և առաջ կողմերից». «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում հուսադրում է, սակայն գլխավորը կախված է հակամարտության կողմերից: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը, ինչպես և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, ջանում է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով նման երկխոսությանը, կան համանախագահների որոշակի մշակումներ, դրանք կողմերը չեն մերժում,
Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել համաշխարհային կրթական համաժողովում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում մասնակցում է Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին, այսօր հանդես է եկել ելույթով: Նախարարն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել
Գագիկ Ջհանգիրյանը` հոկտեմբերի 27-ի գործով ցուցմունքներ կորզելու մասին
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Արթուր Այվազյանի` Մանախի մեղադրանքներին՝ հոկտեմբերի 27-ի գործով կեղծ ցուցմունքներ կորզելու վերաբերյալ դատախազ Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ պատասխանել: Նա մեզ հետ զրույցում լսեց իր հասցեին ուղղված Մանախի բոլոր մեղադրանքներն ու ասաց. «Չեմ մեկնաբանում: Լավ եղեք»,- եւ անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանն ասել էր, որ դատախազներ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, Աշոտ Մելիքջանյանը, ԱԱԾ
ԵՄ-ն խորապես մտահոգված է Ուկրաինայում հիմնարար իրավունքները սահմանափակող օրենքների ընդունմամբ. eaparmenianews
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հունվարի 17-ին հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ուկրաինայում հիմնարար իրավունքները սահմանափակող միանգամից մի քանի օրենքների ընդունմամբ։ «Ինձ խորապես մտահոգում են Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատարն իր հայտարարության մեջ։ «Հապճեպորեն, խորհրդարանական ընթացակարգի եւ ժողովրդավարական սկզբունքների ակնհայտ խախտումներով ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում են
Մայդանի հետագա ճակատագիրը, Յանուկովիչի ռեժիմի պառակտումն ու Եվրոպայի արձագանքը
«Ոչ ոք չէր մտածում, որ այսպես միանգամից ողջ երկիրը կպայթի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը» տեսագնացի միջոցով միացած «Վերածնունդ» («Відродження») միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Ուկրաինայում գոյություն ունեցող իրավիճակին: Հարցին, թե ինչպիսի հավանական զարգացումներ են սպասվում, Դմիտրի Շուլգան պատասխանեց. «ԵՄ-ի կողմից առանձնապես իրական ցանկություն չեմ տեսնում պատժամիջոցների կիրառման տեսանկյունից:


















































