Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնություն` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Անիի նախկին ոստիկանապետի որդու համար (Տեսանյութ)

Հունվար 21,2014 20:24

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 12.00-ին նշանակված էր դատական նիստ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով:  Սակայն այն կես ժամը մեկ հետաձգվում էր,  մինչև որ  աշխատանքային ժամի ավարտին  նշանակվեց  այլ օր:

IMG_0865

Բանն այն է, որ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարությունը Սարգսյանը` Անիի նախկին ոստիկանապետին որդին, առողջական խնդիրներ ուներ, արյան  ճնշումն էր բարձրացրել,  երեկվանից  նաև ջերմություն ուներ: Դատարան կանչեցին  շտապօգնություն, բժիշկը  ներարկում կատարեց նրան` փորձելով իջեցնել ճնշումը: Սակայն ամբաստանյալը  այդպես էլ չկարողացավ մտնել դատարանի դահլիճ ու ներկա գտնվել դատավարությանը: Մի քանի անգամ դատը հետաձգելով ու համոզվելով, որ Հարություն Սարգսյանը չի կարողանա մասնակցել, վիճակը չի բարելավվում, դատավոր Մարտին Սարոյանը առաջարկեց նիստը նշանակել  վաղը, որը սակայն առարկեցին դատախազ Արմեն Մարուքյանն ու փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանը նշելով, որ 37 աստիճան ջերմությունը ամենավատն է, հարցրեց` ինչով վստահ լինեն, որ ամբաստանյալը վաղը կառողջանա: Կալանավայրից Հարություն Սարգսյանին  ուղեկցող ոստիկանները դատավորին պարբերաբար զեկուցում էին նրա առողջական վիճակի մասին, ասում էին, որ  ջերմությունը չի իջնում, դեռ գունատ է, իսկ վերջում ներկայացրեցին բժշկի տեղեկանքը, թե ինչ խնդիր կա նրա մոտ:

Այնուհետ սկսվեցին  այսպես ասած բանակցություններ դատավորի հետ` դատական հաջորդ նիստի օրը որոշելու հետ կապված, դատավորը ամբաստանյալին ուղեկցող ոստիկաններին հորդորում էր մի ոտք շուտ դուրս գալ ամբաստանյալի պահպանման վայրից, որպեսզի նրան շուտ հասցնեն Գյումրի ու դատական նիստը ճիշտ ժամանակին սկսեն: Ոստիկանը հակաճառում էր` նշելով, որ առավոտյան ժամը 9-ին չեն կարողանում դուրս գալ, քանի որ այդ ժամին աշխատանքային օրը նոր սկսվում է, իրենց հազիվ ժամը 10-ին  զենքով են ապահովում:

IMG_0866

Նշենք, որ այսօր դատախազ Արմեն Մարուքյանը հանդես էր գալու ճառով, հաջորդ դատական նիստին հայտնի կդառնա, թե ինչ պատիժ է  պահանջում դատախազությունը Հարություն Սարգսյանի համար:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031