Օրվա լրահոսը

«Վարդաշեն» ՔԿՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի այսօր երեկոյան

2014 թ-ի հունվարի 9-ին մի շարք լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի, արդեն չորս օր է, ինչ հոսանքազրկվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանմամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ն հոսանքազրկվել է 07.01.2014թ-ի ժամը 19:00-ին` տրանսֆորմատորի և մալուխների վթարի պատճառով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի

Անի Զախարյանը ԲՀԿ-ին մեղադրեց ՀՀԿ-ի կցորդը լինելու մեջ ու ասաց, որ պատրաստ է հակահարվածի

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ գործունեությանը, քննադատելով վերջինի անգործությունը եւ մեղադրելով անիրական ու ինքնանպատակ քաղաքական ուժ լինելու մեջ: Անի Զախարյանը գրում է, թե հասարակությունը իրավունք ուներ ակնկալել ԲՀԿ-ից լուրջ քաղաքական գործընթացներ: Սակայն, նրա խոսքով, այս 7-8 տարիների ընթացքում ԲՀԿ-ն ոչ միայն չի իրականացրել երկրում որեւէ քաղաքական լուրջ

Լոռու մարզի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին նախկին զինվորականի սպանությունը. դրդապատճառը խա՞նդն էր. shamshyan.com

Ըստ shamshyan.com– ի,  հունվարի 9-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Գուգարքի, Տարոնի բաժինների աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի իրենց գործընկերների հետ, ոստիկանության Գուգարքի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի բնակիչ, 36-ամյա Արամ Սարգսյանին: Վերջինս կասկածվում է Վանաձոր քաղաքի

Վնասվել է Սերժ Սարգսյանի նվիրած ավտոմեքենան

Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ տարեմուտին Իջեւան քաղաքում բախվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական , իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին պատկանող «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ Տավուշի մարզկենտրոնի ներքաղաքային երթուղու միկրոավտոբուսներից մեկը: Ճանապարհային ոստիկանությունից ճշտեցինք, որ պատահարի հետեւանքով տուժածներ չկան, պատճառվել է նյութական վնաս, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող

407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 9-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.01 դրամ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

«Ֆոլքսվագեն-Տուարեգ»-ը մուտք է գործել ռեստորանի տարածք

Հունվարի 8-ին, ժամը 14.00-ին, «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան փողոցում բախվել է ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի դռներին, դռները կոտրելով` մուտք գործել ռեստորանի տարածք և բախվել տաղավարին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Քաղաքագետը Լևոն Տեր-Պետրոսյանին համեմատեց Ալլա Պուգաչովայի հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում չբացառեց, որ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից ցանկություն հայտնի մասնակցելու նախագահական ընտրություններին, թեև վերջինս հայտարարել է, որ չի առաջադրվելու: «Ես այդքան էլ շատ չեմ հավատում քաղաքական գործիչներին, որոնք ասում են` ես գնում եմ, էլ չեմ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս նորից լայնամասշտաբ հայտարարությամբ հանդես եկավ, ո՞նց կարող

Կողմնորոշվել մինչեւ փետրվարի վերջ. «Ա1+»

«Ա1+»-ը հարցումներ կատարեց ՀՀ պետական գերատեսչություններում՝ պարզելու, թե արդյո՞ք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդգրկվելու գործընթացն սկսված է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ աշխատակիցները դեռ կողմնորոշման փուլում են, այս պահին հանգամանորեն ծանոթանում են եւ ըստ այդմ կկողմնորոշվեն։ Գյուղատնտեսության նախարարությունն էլ տեղեկացրեց, որ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն է եւ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա

Ստյոպա Սաֆարյան. «Ի տարբերություն Քոքոբելյանի` ես ենթակա չեմ եղել»

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ օրեցօր մեծանում է «Ազատ դեմոկրատների» լարվածությունը «Ժառանգության» թափուր մնացած մանդատի համար: Մեր հարցին, թե տրամաբանակա՞ն է, որ ցուցակում Թեւան Պողոսյանին հաջորդող «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանը զիջի իր տեղը, պարոն Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ, որ բարոյապես ճիշտ չի լինի, որ «Ժառանգություն» խմբակցության մեջ լինի երեք «Ազատ դեմոկրատ»

Նրան որոնում էին ԱՄՆ իրավապահները

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1958 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 31-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 846 հոդվածի 21-րդ մասի /թմրադեղերի ապօրինի պահելը` դրանք իրացնելու նպատակով/ մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Կարինե Աճեմյանն ու Լևոն Բարսեղյանը կողմ չեն երկարատև հանգստին

«Տոների առատությունը երկրի պարապության մասին է խոսում»,-Aravot.am-ի հարցին` տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի համար նպատակահարմա՞ր է 11 օր հանգստանալը՝ այսպես պատասխանեց  «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ 11 օր հանգստանալու փաստը քննադատության էր ենթարկել նաև Հրանտ Բագրատյանը, որը մասնավորապես նշել էր. « Ինչպես ասում են. մի հիմար փոսը քար է գցում, 100 խելոք

Երեւանում -10 աստիճան է եւ մերկասառույց (ֆոտոշարք)

  Լուսանկարները՝ «Ֆոտոլուր» գործակալության

«Սպարտակը» մերժում է Յուրա Մովսիսյանի համար ստացվող բոլոր առաջարկները

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակքեյբը «Р-Спорт»-ին պատմել է, թե կարմրասպիտակների ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել նրանից: «Մովսիսյանի համար առաջարկներ եղել են, սակայն ակումբը բոլորն էլ մերժել է: Յուրան «Սպարտակի» առանցքային խաղացող է եւ մոսկվացիները շահագրգռված չեն նրան վաճառելով: Տեսնենք, թե ինչ կկատարվի «տրանսֆերային պատուհանի» մնացած ժամանակահատվածում», – ասել

Հաշմանդամության կարգը կորոշվի նոր չափորոշիչներով (Տեսանյութ)

Անձին հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն այսուհետ դյուրինացվելու է, կարիքների գնահատման նոր չափորոշիչներ են ներդրվում: Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության  ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության այս տարվա

Ընդամենը նկատողություն՝ լրագրողներին խոչընդոտած ոստիկաններին

Aravot.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից  հետաքրքրվեց, ի վերջո ի՞նչ որոշում կայացրեց ոստիկանությունը՝ ուսումնասիրելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը տեղի ունեցած միջադեպին առնչվող նյութերն ուսումնասիրելով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Արմեն Մալխասյանը Aravot.am-ին փոխանցեց հետեւյալը. «Ծառայողական քննություն է կատարվել միջադեպի հետ կապված եւ ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնք այդտեղ

Գյումրու ծննդատան նորանշանակ ԵԿՄ-ական տնօրենը`գեներալ Մանվելի միջամտության մասին (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրու ծննդատան գործադիր տնօրեն է նշանակել Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավար Վարդան Սարգսյանին: Ու քանի որ այս պաշտոնի համար հայտարարված մրցույթում ամենաբարձր միավորները հավաքել էր այս նույն բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի նախկին պետ Եղիշե Խաչատրյանը, սակայն Ֆելիքս Ցոլակյանը  գերադասել էր ԵԿՄ-ականին, խոսակցություններ տարածվեցին առ

ՀՀ պետական ապարատի երկարատև հանգստից երկիրը շահո՞ւմ է

Եթե Բագրատյանի ասածը վերաբերվեր նորմալ տնտեսություն և պետական ապարատ ունեցող երկրին, ապա նա ճիշտ կլիներ, բայց մոռանում է` որտեղ է ապրում, որ բնակչության մեծ մասը գործազրկության է դատապարտված, իսկ պետական ապարատի մեծ մասը ավելի լավ է` չաշխատի

Ամերիկայի հայկական համագումարը ցուցադրեց հայ որբերի գործած քույր գորգը՝ կոչ անելով Սպիտակ տանը ցուցադրել Քուլիջի գորգը

Բոստոն, Մասաչուսեթս- Նախորդ ամիս Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ցուցադրեց «Հայ որբերի գործած քույր գորգը» Համագումարի ամենամյա տոնական ընդունելության և ճեպազրույցի ժամանակ, – հայտնում է Համագումարը:  Հյուրընկալվելով Նոր Անգլիայի տարածաշրջանային խորհրդի կողմից` ամենամյա միջոցառումը անցկացվեց Հայկական մշակութային հիմնադրամում: Միջոցառմանը ներկա էին Համագումարի անդամները, ընկերներն ու աջակիցները ամբողջ Նոր Անգլիայից: Ծրագիրը բացեց մի նոր հեռանկար և մի

Նաիրիտցիների աշխատավարձը կրճատվել է. «Ա1+»

«Նաիրիտ»-ի աշխատակիցները մեծ հույսեր ունեն, որ գոնե այս տարվա առաջին կիսամյակում կստանան իրենց մոտ 13-14 ամսվա աշխատավարձը, իսկ գործարանը կսկսի աշխատել։ Տարեվերջին նրանք մեկ ամսվա աշխատավարձ էին ստացել։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ի դեպ, այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այն լուրերը, թե գործարանի տնօրինությունն ամեն ամիս պարբերաբար բարձր աշխատավարձ է ստանում. «Նրանք

ԻԱԿ-ը տարին փակեց դատարանում՝ ԱԺ-ին հաղթելով

«Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցյալ տարին ավարտեց հաղթանակով. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանը ճանաչեց իրավունքների խախտման փաստը եւ որոշեց պարտավորեցնել պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովին, որպեսզի ԻԱԿ-ին տրամադրի 2012թ.առաջին կիսամյակի ԱԺ նախագահի 12 կարգադրությունները: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, թե Ազգային ժողովի դեմ դա իրենց առաջին հայցն էր:Դեռ

Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք

Մատաղիսի գործ: Թերևս բոլորը այս արտահայտությունը լսելով վերհիշում են արդեն մեկ տարի առաջ ավարտված դատական գործընթացը և Մատաղիսում տեղի ունեցած դեպքերը: Բոլորն են հիշում ինչպես արդարացվեցին տարիներ շարունակ դաժան սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդները` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը: Արդարացման արդարացի դատավճիռը հրապարակվեց 2012 թ. հունվարի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Այս տարի Ամանորի տոներին Երեւանում «Շտապ բուժօգնության» կանչերի թիվը 879–ով ավելի է եղել անցյալ տարվանից

ՀՀ Առողջապահության նախարարության չափորոշիչի համաձայն՝ 30.000 բնակչին բաժին է ընկնում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ –ի 1 մեքենա

Մեդալներ՝ չինովնիկներին, գույժեր՝ հասարակությանը

Հոռետեսական նոթ՝ «լավատեսական» ավարտով Արդեն մի քանի օր է՝ մտածում եմ, թե ի՞նչ թեմայի անդրադառնալ այս տարվա առաջին իմ «Մեսրոպագրում». գրել այն մասին, որ Սերժ Սարգսյանը կրկին ձե՞ռ առավ հասարակությանը՝ Ամանորի նախօրյակին հերթական մի բուռ մեդալները նետելով մի խումբ պաշտոնյաների (տե՛ս): Բայց դե որ գրեցի՝ ի՞նչ, Սերժ Սարգսյանը դրանից ամաչելո՞ւ է, կամ գուցե, ասենք, Տարոն

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, Երեւանի Սբ. Հովհաննես եկեղեցում

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին` ժամը 18:00-20:00-ը, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի): Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում։ Որոշումը կայացվել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի

Քաղաքացիների ընդունելությունները սահմանված ժամանակացույցով շարունակվելու են

Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2013 թվականի ընթացքում հստակ ժամանակացույցով կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ: 2013 թվականի 12 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Վերջինների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել

Էլեկտրոնային տոմսերով միայն կարելի է հաշվել 1 ուղեւորի ծախսը

Մինչեւ այդ համակարգը չներդրվի, տրանսպորտի ուղեվարձի  թանկացման մասին չի կարող խոսք լինել Այժմ Հայաստանի Հանրապետությունում ամենաքննարկվող թեման սպառողական գների բարձրացումն Է՝ հատկապես կապված Երեւանի ներքաղաքային տրանսպորտային միջոցների ուղեվարձերի հետ։ 2013 թվականի հուլիս ամսին Երեւանի քաղաքապետարանի կողմից որոշում ընդունվեց ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձերը բարձրացնելու մասին: Այդ որոշման գործողությունը տեւեց ընդամենը մի քանի օր։ Բնակչության եւ վերադաս մարմինների

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով

Հունվարի 8-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Հայաստանում կանայք ամեն տարի 1400 աղջկա զրկում են կյանքից

Աշխարհում արական սեռի նորածինների գերակշռությամբ Հայաստանն ունի ամենաբարձր ցուցանիշը՝ Չինաստանից եւ Ադրբեջանից հետո: «Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, Ահա այսպես հաչում եմ ես,Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ. Ու տունն այսպես պահում եմ ես»: Այս տողերը Հ. Թումանյանի «Շուն» բանաստեղծությունից են: Արտասանում է 5-ամյա Ռուբենը: Գրել-կարդալ չգիտի, բայց անգիր արտասանում է հայ անվանի գրողների բանաստեղծությունները: Երազում է համալրել նրանց շարքերը: «Որ մեծանամ՝

Երբ շահը գրգռում է

Ռուս նշանավոր բանասեր Սերգեյ Ավերինցեւը ժամանակին՝ դեռեւս 80-ականների կեսերին մի միտք էր արտահայտել, որն արդիական է նաեւ այսօր. «Մենք պետք է սովորենք վիճել այնպես, որ չփոխարինենք մտքերը դիմումներով՝ ուղղված հասարակական կրքերին»: Ասելը հեշտ է, իրագործելը՝ դժվար: Իրավիճակի այդպիսի՝ «զուտ մտավոր» վերլուծությունը եւ բանականության շրջանակներում փաստարկների հակադրությունը հնարավոր է այն դեպքում, երբ բանավիճողները որեւէ շահագրգռվածություն չունեն.

Ցավակցագիր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ և ցավ է բոլորիս համար: Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաև Ղարաբաղյան պատերազմի կարևորագույն հաղթանակի ձեռքբերման գործում: Իմ և Հանրային

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031