Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը Բրյուսելից վերադարձել է

ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը այսօր է վերադարձել Բրյուսելից: Նա պատմեց, որ գնացել էր հունվարի 22-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու: Պարոն Շահգելդյանի խոսքով, նիստի  ընթացքում հաստատվել է «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ» զեկույցի նախագիծը: Ըստ նրա, դեպի ծով ելք

Ալեքս Ֆերգյուսոնը նշանակվել է ՈւԵՖԱ-ի մարզիչների դեսպան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզչին այս պաշտոնը վստահվել է ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում, ինչի մասին տեղեկացրել է ֆուտբոլային այդ կազմակերպության ղեկավար Միշել Պլատինին: «Սեր Ալեքս Ֆերգյուսոնը կնախագահի էլիտար մարզիչների ֆորումում, որն ամեն տարի կազմակերպվում է Նյոնում: Նա կլինի նաեւ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի առաջնության տեխնիկական-հետազոտական խմբի անդամ», – ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` zimbio.com-ի

Ռուբեն Հակոբյան. «ՍԴ-ի կենսագրության մեջ աննախադեպ որոշում էր»

Սահմանադրական դատարանը կասեցրել է Կենսաթոշակային բարեփոխումների պարտադիրի գործընթացը

Վլադիմիր Գասպարյանը նեղվեց Սամվել Բալասանյանից` ոստիկանություն հայտարարություն չտալու համար. (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Շիրակի մարզպետարանում մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, գյուղապետերին,  դպրոցների տնօրեններին ներկայացրեց մարզի նոր ոստիկանապետին` Վարդան Նադարյանին, որը նրա բնութագրմամբ, թրծված գնդապետ է: Այնուհետ Վլադիմիր Գասպարյանը երկու ժամ շարունակ խոսեց` ինքնատիպ մտքեր հայտնելով, թե ոստիկանի աշխատանքի նրբությունների, թե հանցագործի հոգեբանության, շիրակցիների անտարբերության, ինչպես նաև Գյումրիում տիրող մթնոլորտի մասին: Շիրակցի պաշտոնյաները կլանված լսում

«Հայերը եվրոպացի են». Պարույր Հայրիկյանի հանրահավաքը՝ ընդդեմ Մաքսային միության

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հանրահավաքն ընդդեմ Հայաստանի՝ Մաքսային միության կազմում ընդգրկվելու: «Հայերը եվրոպացի են»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը եւ մեղադրեց իշխանություններին Մաքսային միության կազմում ընդգրկվելու համար: Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ժողովրդի մեծամասնությունը «Եվրոպայի կողմնակիցներ են»: «Չարիքը գալիս է Ռուսաստանից, որովհետեւ Ռուսաստանն ինքը ազատ չէ»,- ասաց պարոն Հայրիկյանը եւ հանդիմանեց իշխանություններին, որ

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցներ Սուրեն Խաչատրյանի եղբորորդուն հայտնաբերելու ուղղությամբ

Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որ հունվարի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը մարմնական վնասվածքներ է հասցրել համաքաղաքացի Վիտալիկ Մեսրոպյանին: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները մեղադրանք են ներկայացրել ոստիկանությանը, թե դեպքը ոստիկանության Գորիսի բաժնում չի գրանցվել: Մեղադրանքը անհիմն է և իրականությանը չի համապատասխանում: Նշված դեպքը ոչ միայն գրանցվել է, այլև ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Իրողությունը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 24-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներում: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ հեռահաղորդակցության ոլորտում Իտալիայի հետ համագործակցության եզրեր գտնելու փորձեր են եղել, սակայն տարբեր պատճառներով չեն կայացել:

ՍԴ-ն կասեցրեց պարտադիր վճարումներից հրաժարվելու համար պատասխանատվությունը

ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի

Հնդկաստանի դեսպան. «ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալը ինքնիշխան որոշում է և արվել է երկրի շահերին համապատասխան»

«Մեր երկու երկրներն ունեն հիանալի քաղաքական կապեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Նա հավաստիացրեց, որ երկու երկրները փորձելու են  պահպանել հարաբերությունների այն թափը, որ կա: Դեսպանը շեշտեց. «Այս տարի հիմնական շեշտը դնելու ենք տնտեսական և առևտրային հարաբերությունների վրա, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների մեջ սա ամենաթույլ օղակն

Պաշտպանության նախարարը` սահմանների, Սոչիի օլիմպիադայի, սադրանքների եւ ռազմագերու մասին

«Լարվածություն մեր սահմաններում եւ շփման գծում տեղի են ունենում այս կամ այն իրադարձությունների շրջանում, իրադարձություններից առաջ, քաղաքական կամ բանակցային հանդիպումներից առաջ, հետո, ընթացքում: Կարծում եմ, քանի որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն էր՝ Ադրբեջանում իրենց կողմից արված «սեւ հունվարի» իրադարձության շրջանակներում: Չհասկանալով, որ այդ հունվարին, դրանից առաջ, դրանից հետո սեւ օրեր եւ ցեղասպանություն է իրականացվել

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերը եւ դրանց կառավարիչներն արդեն սկսել են աշխատանքը (տեսանյութ)

1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատավոր մարդիկ, եթե մինչեւ փետրվար իրենք չընտրեն իրենց կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին եւ ֆոնդերը, նրանց փոխարեն մարտի սկզբից դա կարվի ավտոմատ: Այսօր Կենտրոնական բանկում կայացած ասուլիսում՝ նվիրված կենսաթոշակային պարտադիր կուտակային բարեփոխումներին, այդ մասին տեղեկացրին բանախոսները՝ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը եւ ֆինանսական համակարգի կարգավորման

«Փետրվարի վերջին մի բան կլինի, այս իշխանությունները պետք է հուշ դառնան» (Տեսանյութ)

«Փետրվարի վերջին լուրջ բեկում է լինելու»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա նշեց, որ պետք է երկրում իրավիճակը փոխել: Մեր այն հարցին, ինչպե՞ս պետք է այդ փոփոխությունը կատարվի, ազատամարտիկն ասաց. «Արմատական փոփոխություն պիտի լինի, այս իշխանությունները պետք է դառնան հուշ»: Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ իշխանությունները կամավոր չեն հեռանա, ի՞նչ միջոցներ

Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ սահմանի դեպքերի մասին. «Ա1+»

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում բախումների մասին տեղեկություններով և ցավում է այն զոհվածների համար, ովքեր ներգրավված են եղել այդ բախումներում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը: «Բրիտանական կառավարությունը և Մեծ Բրիտանիան օժանդակում են Մինսկի խմբի գործընթացին, և մենք անհամբեր սպասում ենք՝ լսելու այսօր

Վլադիմիր Գասպարյան. «Մի քիչ շատ չէ՞, որ Վարդան Ղուկասյանի կամ նրա որդու պատճառով ես ոստիկանապետ փոխեմ» (Տեսանյութ)

Գիտեք ինչ կա, դիմադրությունը բավականին մեծ է, դիմադրությունը մեծ է ոչ թե նրա համար, որ ուժեղ են, այլ որ տխմար են, իսկ տխմարներին կարգի բերելը մի քիչ դժվար է լինում:

Վարչության պետը՝ ԵՊՀ աշխատակիցներին. «Եթե ուզում են, թող դիմում գրեն»

Aravot.am-ը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանին խնդրեց մեկնաբանել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած այն տեղեկությունը, թե ԵՊՀ  մի խումբ լաբորանտներ ու վարչական բաժնի աշխատակիցներ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստացել էր 2014-ի ընթացքում բարձրացնել բուհի աշխատակիցների աշխատավարձը, սակայն, հարցը մնացել է առկախ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության

Ավարտվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Չորս պետական կառավարման մարմնի՝ 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմամբ կառավարությունում այսօր եզրափակվել է 2013 թ. երկրորդ կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը: ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը վարչապետին զեկուցել

Սերժ Սարգսյանը Կորեայում իր անձնական միջոցներն է ծախսել․ մամուլի քարտուղար. epress.am

Սերժ Սարգսյանն առողջական խնդիրներ չունի։ Հարավային Կորեայում ՀՀ նախագահի բուժման մասին Epress.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է վերջինիս մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։ Նշենք, որ այսօր հարավկորեական chosun.com կայքը գրել էր, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ այցելել է «Չաում» բժշկական և սպա կենտրոն, որտեղ վերականգնողական բժշկական կուրս էր անցել։ Սերժ Սարգսյանն ու իրեն ուղեկցող խումբը ծառայությունների

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հյուրին ներկայացնելով քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների

409.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Սուրիկ Խաչատրյանը պահանջում է ապացուցել, որ Արեւիկ Միրզոյանն իր սիրուհին է եղել

Դավիթաշեն -Աջափնյակ վարչական շրջանների դատարանում շարունակվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցի քննությունը: Սուրիկ Խաչատրյանը Սամվել Հարությունյանին դատի է տվել լրատվամիջոցներով իրեն զրպարտելու համար: Այսօր նախնական դատական նիստում Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը հստակեցրեց թե Aravot.am-ի հրապարակումներից որտեղ են զրպարտչական արտահայտությունները՝ «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհու

Սեյրան Օհանյան.«Մենք ունենք հերոսներ, օրվա հերոսներ մեզ պետք չեն»

Պաշտպանության նախարարն այսօր հրավիրած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարին հայտարարել է «Փողոցային բարքերի դեմ պայքարի տարի»: «Գոյություն ունեցող մեր բացթողումների եւ տարբեր տիպի հանցագործությունների հիմքում ընկած են միջանձնային հանցագործությունները:Մեծ ջանքերի գործադրման կրկնապատկման հետ մեկտեղ նաեւ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մշակութային ոլորտում, իրավապահ մարմինների հետ ակնկալում ենք  հասարակության եւ ձեր աջակցությունը, վատ արժեքային

Интерфакс. Արտակարգ դրություն մտցնելու հարցը արտահերթ նիստում չի քննարկվի. Ռադայի խոսնակ

Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտնել է, որ հունվարի 28-ի արտահերթ նիստում Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու հարցը չի քննարկվելու, օրակարգում լինելու է երկրում քաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու՝ այսօրվա ստեղծված իրավիճակը: Այն բավական բարդ է, և կքննարկվի Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը»,

Հայկական դիվերսանտների պակա՞ս կա, թե՞ խնդիրը քանակի մեջ չէ (Տեսանյութ)

«Հիմա մենք դիվերսանտների հսկայական բանակ պիտի ունենայինք: Իհարկե, մենք ունենք լավ պատրաստված մասնագետներ, լավ պատրաստված այն աստիճան, որ կարող են գնալ Մեհրիբան Ալիևայի բարձի վրա վարդ դնեն ու անխափան վերադառնան: Բայց մենք պետք է ունենանք դիվերսանտների հսկայական բանակ, որ անհրաժեշտության դեպքում մինչև Ստամբուլ արգելափակեն թուրքական բանակը»,-այսօր հայտարարեց հետախույզ Վովա Վարդանովը` անդրադառնալով ՀՀ բանակի արդիականացման հիմնախնդիրներին:

Շարունակվում են տանիքների ձյան և սառցալեզվակների հեռացման աշխատանքները

Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքներից ձյան, սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքները: Առաջնային նպատակը քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովումն է: Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը: Զուգահեռաբար, ընթանում են Հանրապետության հրապարակի միջնահատվածի ձյան մաքրման աշխատանքները: Կուտակված ձյունը տեղափոխվում է համապատասխան վայր:

Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վահան Դավթյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել և Վահան Դավթյանին հաստատել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի բաժնի

Lenta.ru. «Բերկուտ»-ը կրակում է նույնիսկ տարբերանշանով լրագրողներին

Կիևի բախումների ընթացքում իրենց աշխատանքը կատարելիս արդեն ավելի քան 40 լրագրող է տուժել: Թեմային անդրադարձել է «Լենտա.ռու»-ն՝ նշելով, որ որոշ լրագրողներ ասում են, թե պատահաբար են ընկնում «Բերկուտ»-ի ձեռքը, իսկ ոմանք կարծում են դիտավորություն է և դա արվում է կամ վախից, կամ կատաղությունից, կամ վերևից ստացած հրամանից: Լրատվականը նշում է, որ հիմնականում տուժում են լուսանկարիչներն

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսելու է Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների մասին

Արդեն մի քանի տարի է, ինչ  «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը փորձում է բարձրաձայնել Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների մասին: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը մի քանի տարի է այս հարցի վերաբերյալ աշխատանքներ է իրականացնում:Հայաստանում կազմակերպությունը կազմակերպել է ցուցահանդեսներ, բողոքի ակցիաներ, որպեսզի որևէ կերպ լսելի դարձնի խնդիրը: Կազմակերպությունը փորձում է նաև այս խնդիրը

Ալավերդցին մեղադրվում է 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների առաքումն արտերկիր երկու անգամ էլ կանխվեց. «Փաստինֆո»

Մաքսանենգության փորձի, իրացնելու և առանց իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության երեքդրվագանոց գործով ԻԻՀ քաղաքացու վերաբերյալ կայացվեց մեղադրական դատավճիռ: Ըստ «Փաստինֆո»– ի,  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 13-ի դատավճռով 40-ամյա ամբաստանյալ Էդվին Յեֆիկյանը մեղավոր է ճանաչվել երկուական դրվագներով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը

Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ  իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031