Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը Բրյուսելից վերադարձել է

Հունվար 24,2014 18:09

ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը այսօր է վերադարձել Բրյուսելից: Նա պատմեց, որ գնացել էր հունվարի 22-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու:

Պարոն Շահգելդյանի խոսքով, նիստի  ընթացքում հաստատվել է «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ» զեկույցի նախագիծը:

Ըստ նրա, դեպի ծով ելք չունեցող երկրների համար այս նախագծով նախատեսվում է ազատականացնել ճանապարհները, տրանսպորտը եւ ենթակառուցվածքները .«Սա բխում է Հայաստանի շահերից, որովհետեւ բաց ճանապարհները  մեզ համար ավելի քան կարեւոր են»:

Պարոն Շահգելդյանը նաեւ ասաց, որ հանձնաժողովի հաջորդ նիստը նոյեմբերին է, Հայաստանում ու կներկայացվի արդեն զեկույցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031