Օրվա լրահոսը
Ավետարանական եկեղեցին «քցում է» ՀՀ քաղաքացիներին (Տեսանյութ)
Ինչպես Aravot.am-ը տեղեկացրել էր , Հանքավանի Շողիկ ճամբարում անցյալ տարի 13-20 տարեկան շուրջ հարյուր անչափահասների պոռնոգրաֆիկ նյութեր են ցուցադրել՝ սեռական դաստիարակության քողի ներքո: Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ՝ վերապատվելի Արմեն Միքայելյանը դիմել է ԱԱԽ, այնուհետև ՀՀ արդարադատության նախարարություն: Արդյունքում նախարարությունը կոչ է արել դադարեցնել այդ գործունեությունը: Այս ամենի արդյունքում Ա. Միքայելյանին, ով Ավետարանական եկեղեցու Արագածոտնի մարզի
«Գալուստ Սահակյանը քրեաօլիգարխիկ տարրին հատուկ հայտարարություն է արել»
Ասում են քաղաքապետարանի մոտ նստացույց անող քաղաքացիական ակտիվիստները Արդեն 4-րդ օրը Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներից Վահագն Մինասյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստիպված կլինի կատարել իրենց պահանջը՝ պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւան Տրանսի» տնօրեն Միսակ Համբարձումյանին. «Որովհետեւ այդ պահանջը օրինական է եւ բարոյական. քրեական բարքերի ու
«Կինն իրեն պիտի զոհի ընտանիքի համար»
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը ամիսներ առաջ մասնակցել է «Վիեննա + 20. առաջ տանելով և պաշտպանելով մարդու իրավունքները» համաժողովին, որն առաջին անգամ կազմակերպվել էր 20 տարի առաջ: Համաշխարհային համաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 փորձագետներ, որոնք աշխատանքային երեք խմբերում քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք
100 դրամ ես վճարել՝ արի գրկեմ
Չլիներ «Արի տունը»՝ չէի գա Հայաստան: Իսկ եթե չգայի Հայաստան, երբեք չէի իմանա, թե ինչպես են այնտեղ ինձ սիրում: Անցած շաբաթ, հետեւելով Հրանուշ Հակոբյանի հորդորին, եկա տուն: Տանն ինձ գրկաբաց ընդունեցին՝ բառիս բուն իմաստով: Հազիվ էի հասել Երեւանի կենտրոն, երբ մի գեղեցիկ աղջիկ մոտեցավ ու ասաց՝ «Արի քեզ գրկեմ»: Ես, իհարկե, գիտեի, որ Հայաստանում սփյուռքահայերին
Կառավարության ղեկավարն այցելել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի աճեցման տնտեսություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնք` «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ կառավարության 2011 և 2012 թթ. համապատասխան որոշումներով ներդրումային ծրագրերի շրջանակում այս ընկերությունն ստացել էր ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն և Գողթ գյուղի վարչական տարածքում կառուցել բարձր կարգի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն` ընդհանուր
Գերգիեւը «կսեփականաշնորհի՞» հայ օպերային երգիչներին
Օրերս Վերդիի «Տրավիատա» օպերայի ներկայացումով փակվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի այս թատերաշրջանը: Սպասված էր ներկայացման հաջողությունը. գլխավոր դերերգերով հանդես եկան Անահիտ Մխիթարյանը (Վիոլետա), Հովհաննես Այվազյանը (Ալֆրեդ), Առնոլդ Քոչարյանը (Ժերմոն): Նշենք նվագախմբի եւ երգչախմբի իսկապես վերդյան երաժշտության բարձրարվեստ մատուցման փաստը: Ներկայացումը վարում էր ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը: Բոլոր ժամանակներում հայկական
Լիխտենշտայնում ծնվեց առաջին հայ մանուկը
Հուլիսի 10-ին Եվրոպայի սրտում գտնվող քաղաք-պետություն Լիխտանշտայնում, որի բնակչությունն ընդամենը 36 000 մարդ է, ծնվել է 9 երեխա: Եվ նրանցից մեկը հայ է՝ Լիխտենշտայն պետությունում ծնված առաջին հայ մանուկը՝ Լեո-Ալեքս Պապիկյանը՝ Ալիկ Պապիկյանի եւ Տաթեւիկ Եսայանի առաջնեկը: Ի դեպ, Պապիկյանների ընտանիքը, որ Լիխտենշտայնում է հաստատվել 1990-ականների վերջից, այդ երկրում բնակություն հաստատած առաջին հայկական ընտանիքն է:
Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքացիների ընդունելության գործող ժամանակացույցի համաձայն նախապես հերթագրված քաղաքացիներն իրենց հուզող խնդիրներն են ներկայացրել կոմունալ-կենցաղային հարցերի շուրջ: Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Տեղեկանալով բնակիչների խնդիրների մասին և լսելով նրանց առաջարկները՝ քաղաքապետի առաջին տեղակալը տեղում հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ
Մութաֆյանի «Առնետները»՝ Գյումրիում
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը օրերս ներկայացավ պրեմիերայով՝ հանդիսատեսի դատին հանձնելով Լեւոն Մութաֆյանի «Առնետները» հոգեբանական դրաման: «Առավոտի» հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը նշեց. «Ներկայացրինք մի գործ, որն իր ձեւով, բովանդակությամբ, կոնցեպցիայով, մեկնաբանությամբ ու խաղաոճով, ինչպես նաեւ նկարչական ձեւավորմամբ տարբերվում է մինչ այժմ եղածներից: Խոսում ենք անտարբերության մասին, վախից ծնված անտարբերության: Սա նախազգուշացում
ԵՄ-ն «երկնագույնների» հոմանիշը չէ
Եթե Հռոմի պապը միասեռականների մասին ասում է՝ «ո՞վ եմ ես, որ նրանց դատեմ», ապա դա բացարձակապես չի նշանակում, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կողմ է կամ խրախուսում է այդ ախտը: Ոչ մի քրիստոնյա հոգեւորական եւ առհասարակ՝ ոչ մի քրիստոնյա չի կարող դրական վերաբերմունք ունենալ սոդոմական մեղքի նկատմամբ: Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. մենք՝ մահկանացուներս, չենք
Օտարերկրացիները Ռուսաստանում սպանել են թոշակառուին եւ որոշել նրանից կարկանդակ պատրաստել՝ պնդում են ոստիկանները
Հղում անելով տեղական լրատվամիջոցներին՝ Lenta.ru-ն հայտնում է, որ Սեւաստոպոլում ոստիկանները բացահայտել են մի թոշակառուի սպանություն: Նրան սպանել էր Սեւաստոպոլում սամսայի (միջինասիական ուտեստ՝ մսով կարկանդակի տեսակ) պատրաստմամբ զբաղվող մի օտարերկրացի: Հետաքրքիր է, որ այս դեպքում չի նշվում ՌԴ-ում «խոպանչիությամբ» զբաղվող օտարերկրացու ազգությունը: «Ղրիմյան նորությունները» հաղորդել է, որ, ըստ Սեւաստոպոլյան միլիցիայի ղեկավար Վալերի Ռադչենկոյի՝ հանցագործը եւ նրա
Ստեփան Սաֆարյան. «Քաղաքապետի որոշմամբ ստեղծված տրանսպորտի հարցերով զբաղվող հանձնաժողովը վստահություն չի ներշնչում»
Այսօր «Զարկերակ» ակումբում Երևանի ավագանու «Բարև Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը խոսեց ավագանու աշխատանքների, քաղաքական ամռան ու զարգացումների մասին: Անդրադառնալով ավագանու լիազորություններին` Սաֆարյանը նշեց, որ քաղաքապետի ոչ իրավաչափ որոշումներից հետո շատերի մոտ հարց առաջացավ, իսկ ո՞ւր է ավագանին: Ըստ նրա` իհարկե «Բարեւ Երեւանը» փորձեց քայլեր անել, բայց բնակիչների կողմից արդարացի հարց բարձրացվեց, թե ինչպես է
Միջադեպ Օշականում
Հուլիսի 27-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Նարինե Ա.-ն և հայտնել, որ Օշական գյուղում վիճաբանություն է: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Նարինե Ա.-ն ս/թ հուլիսի 5-ից բնակվել է 1987 թ. ծնված Վահագն Դ.-ին պատկանող տանը, որտեղ վերջինս
Ստյոպա Սաֆարյան.«Թանկացման հայտ ներկայացրած 48 ընկերությունները պետք է զրկվեն երթուղիներ սպասարկելու իրավունքից»
«Այն ինչ սկսվեց` չափազանց ինքնաբուխ էր, ես շատ լավ եմ հիշում դա, որովհետեւ այդ մարդկանցից մեկը, ով կոչ արեց փողոց դուրս գալ, եղել եմ ես, հետեւաբար այս ակտիվիստներին մեղադրել իշխանության մաս կազմելու մեջ, անիմաստ է, հակառակ դեպքում ինձ էլ պետք է մեղադրեն: Բացի այդ` այդ շարժման մեջ կան ամենատարբեր մարդիկ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց շարժումն
Քաղաքացուն ծեծելու մեջ մեղադրվող Սպիտակի քաղաքապետը արձակուրդ է գնացել
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը արձակուրդի մեջ է: Քաղաքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ արդեն մոտ 10 օր է, ինչ Գ. Սահակյանը արձակուրդում է, վերադառնալու է օգոստոսի 25-ից հետո: Քաղաքապետարանից ասացին, թե տեղյակ չեն` քաղաքապետը Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս է հանգստանալու մեկնել: Հիշեցնենք, որ քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում քաղաքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ`
Գլխավոր դատախազը փակ խորհրդակցություն է անցկացնում Գյումրիում
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը առանց լրատվամիջոցների մասնակցության, փակ խորհրդակցություն է հրավիրել Շիրակի մարզի դատախազությունում: Թե ինչն է դրդել դատախազին կոլեգայի նիստի նմանվող միջոցառում անցկացնել հանրապետության երկրորդ քաղաքում, դեռևս հայտնի չէ. այս պահին դեռ քննարկում է ընթանում: Սակայն կան ենթադրություններ, որ գլխավոր դատախազին Գյումրի է բերել այս քաղաքում օր օրի շատացող կրիմինալ դեպքերը, բանը
«Այս մի քանի օրվա իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան արդյունավետ է ֆեյսբուքը, հատկապես PR-ի եւ ինֆորմացիոն աջակցման տեսակետից»
Ուղեվարձի բարձրացման պատճառով անցած շաբաթ ծավալված իրադարձությունների մասին զրուցում ենք քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ – Պարոն Հակոբյան, վերջին օրերի քաղաքացիական ընդվզումն ի՞նչ ազդակներ է պարունակում։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ իշխանությունն այսուհետև շատ զգույշ պետք է լինի իր որոշումներում։ – Ցանկացած իշխանություն տեսականորեն իր բոլոր քայլերում պետք է միշտ էլ զգույշ ու
Комсомольская Правда. «Արդեն ռուսաստանցի եմ. պնդել է հայազգի վարորդը տրամվային բախվելուց հետո»
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Հակոբ անունով վարորդը տրամվայի գծերն անցնելիս իր 13 տոննանոց բեռնատարով խփել է 20 տոննանոց տրամվայի դիմային մասին ու գցել գծերից: Գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Մարշալ Կատուկովի փողոցում: Միջադեպից հետո ազգությամբ հայ Հակոբը թերթին պնդել է, որ նա արդեն ռուսաստանցի է և ապացուցելու համար
Հեպատիտից մահացածի գործով բերված բողոքը հետաձգվել է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին էր բողոքով դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա հանդիսանում էր Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչը: Սուսաննա Անտոնյանի որդին՝ Արման Անտոնյանը, մահացել է 2010թ. ապրիլի 5-ին, սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով (կայծակնային չարորակ), ինչպես նաեւ վիրուսային հեպատիտ B-ից: Արման Անտոնյանը մինչ իր
Ինքնասպանության փորձ
Հուլիսի 30-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝նետվելով Երևանի Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչ 1979թ. ծնված Գ. Ա-ի ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժին: Դեպքի
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը
Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը. «Բարով եք եկել Հայաստան: Ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը, որ անցկացնելու եք Հայաստանում, արդյունավետ լինեն, ավելի լավ ճանաչեք Հայրենիքը և անմոռանալի տպավորություններով վերադառնաք տուն: Իսկ հիմա բարի երթ»:
Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ առաջարկություններ և դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները, ծավալվել է շահագրգիռ քննարկում: Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է առաջարկների վերաբերյալ աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները, որոնք ներկայացնում են
Դիլիջանում ուղեվարձը չի թանկանալու
Անհատ ձեռներեցը հայտարարությամբ բնակչությանը «նախապատրաստում էր» թանկացմանը Դիլիջանի ներքաղաքային երթուղի սպասարկող «Էմին Մարգարյան» անհատ ձեռներեցը քաղաքում հայտարարություններ էր փակցրել, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը 70-ի փոխարեն դառնալու է 100, երեխաների համար 30-ի փոխարեն՝ 50 դրամ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ անհատ ձեռներեցը ներքաղաքային երթուղու ուղեվարձը թանկացնելու առաջարկով դիմել է իրենց, սակայն քաղաքապետարանը մերժել է առաջարկը:
Ինչո՞ւ է շտապում ԵՄ-ն
Անցյալ շաբաթվա վերջին, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ Հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆշալեն, ով օրեր առաջ գտնվում էր Երեւանում, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ողջունելով ԵՄ-Հայաստան բանակցային գործընթացի բարեհաջող ավարտը։ «Մենք ուրախ ենք հաստատել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի բովանդակային մասի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու
Սերժ Սարգսյանի խոստումը Եվրոպային
«Ժողովուրդ»–ն արդեն տեղեկացրել է, որ Եվրամիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված ժամանակից ավելի շուտ կլինի։ Չնայած նրան, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ նախատեսված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախաստորագրման գաղափարը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը հանգիստ չի տալիս, այս ընթացքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հաստատուն քայլերով դեպի Եվրամիություն է գնում։ «Ժողովուրդ»-ն այս առիթով
Հանձնաժողովի՞, թե՞ ավագանու որոշում
30 հուլիսի 2013, Երևան: Ս.թ. հուլիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտի հարցերով խորհրդական Ալբերտ Գեւորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երեւան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետեւ՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում: Խորհրդակցության ժամանակ որեւէ պարզաբանում
«Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն հյուրընկալեցին ՀՀ սփյուռքի նախարարին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ծաղկաձորի երիտասարդական ճամբար և հանդիպեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Ծրագրի մասնակիցները նախարարին դիմավորեցին հայրենասիրական երգերի և ասմունքի կատարումներով: Նախարարը գոհունակություն հայտնեց, որ երիտասարդներն այս կարճ ժամանակում սովորել և հաղորդակցվում են հայերեն: Նախարար Հրանուշ Հակոբյանը «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների համար հանդես եկավ հայկական Սփյուռքի ձևավորման, պատմության, առկա խնդիրներին
Իրականացվում են մայրաքաղաքի բուֆերային անտառաշերտի վերականգնման աշխատանքներ
Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված աշխատանքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ. ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ
Ո՞ւմ է խանգարում կիթառահարը
Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։ Գևորգը պատմում է, որ Հյուսիսային պողոտա-Աբովյան խաչմերուկի մոտ նվագելու համար իր վրա բողոք էր եկել, ինչի պատճառով էլ նա մի քանի օր առաջ հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։
Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում. Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրի՝ մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների: Խնդրի բարձրաձայնելուց անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին,